Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ուժի եւ բարոյականության սահմաններում

Հոկտեմբերի 5, 2021
Տարածաշրջան
Ուժի եւ բարոյականության սահմաններում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
700
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Օրինական բոլոր սահմանները պետք է պահպանվեն: Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա»…

Քյումարս Հեյդարի

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ

Տարածքային ամբողջականության մասին տասնամյակներ բարբաջող ադրբեջանական իշխանությունները` չունենալով հարեւանի վրա հարձակվելու այլ կռվան, մոռանում են` նախ, թե ինչ տարածքային նվիրատվության վրա է գոյացել այսպես կոչված` Ադրբեջան հանրապետությունը, երկրորդ, որ այլ հանրապետություններ եւս ունեն տարածքային ամբողջականության իրավունքներ ու սեփական պետության սահմաններ, եւ որ այդ սահմանները հատելու դեպքում պատասխան են տալու այն ուժերին, որոնք այդ սահմանների հանդեպ շահագրգռություն ունեն, եւ դա սոսկ Հայաստանի Հանրապետությունը չէ։

Իրենց ուղղակիորեն սատարող համաշխարհային հայտնի ուժերի հետ միասին Արցախի Հանրապետության դեմ տարած երերուն հաղթանակից  հետո ադրբեջանական իշխանությունների էյֆորիան հասավ այն աստիճանի, որ նրանք չբավարարվեցին «տարածքային ամբողջականության» հարց լուծելով ու Արցախի Հանրապետության վրա ոտնձգություններով. հայ ժողովրդի նկատմամբ դարերով կուտակված մաղձը դրսեւորվեց խաղաղ բնակչության, հումանիտար մասնագիտություն իրականացնող անձանց ու օբյեկտների, մշակութային օջախների, գերիների, բնության ու անգամ կենդանիների հանդեպ վայրագություններով։ «Տարածքային ամբողջականության» նրանց մարմաջը տարածվեց ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության վրա, ու, գզրոցներից հանելով Հայաստանին տիրելու իրենց երազանքները, ուղղակիորեն սպառնալիք դարձան ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջանների ու բուն Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այն Իրանը, որ պատերազմի սկզբում կարծես հավանություն էր տալիս Ալիեւի «տարածքային ամբողջականության» հարց լուծելու զառանցանքին, այսօր բավականին հստակ պատկերացնում է տարածաշրջանում ստեղծված այդ զառանցանքի մուտացիաների սպառնալիքը իր շահերին եւ անգամ հայտարարում, թե պատրաստ է Հայաստանի հետ պաշտպանել նրա սահմանները թուրք-ադրբեջանական ոտնձգություններից։

Հայաստանի սահմանները համատեղ պաշտպանելու` Իրանի պատրաստակամության համատեքստում ուշագրավ է գեներալ Քյումարս Հեյդարիի այն ձեւակերպումը, թե երկրին պատուհասած ժամանակավոր դժվարությունները պատճառ չեն, որ այլ երկիր հատի նրա սահմանը… Եվ, իսկապես, սա ոչ միայն ռազմական տեսանկյունից ազնիվ չէ, այլեւ անցնում է բարոյականության սահմանը, այլ կերպ` սույն պարագայում ոչ թե արդարության կամքն է թելադրվում, այլ ամբարտավանության, որն հղի է տարածաշրջանում այնպիսի ուժերի բախումով, ինչը ողջ տարածաշրջանի համար կարող է ողբերգական վախճան ունենալ։ Տարատեսակ ուժերի ու շահերի բախման կիզակետում հայտնված Հայաստանն այսօր կանգնած է ընտրության առջեւ. քաշվել մի կողմ եւ ասպարեզը տալ աշխարհի ու սեփական քարտեզը վերաձեւող տերությունների քմահաճույքին կամ ակտիվորեն պայքարել հանուն իր անվտանգության ու շահերի` ընտրելով դաշնակիցներ եւ ոչ թե իր փոխարեն հարց լուծողներ, ու այնուհետեւ դառնալ մեկի կամ մյուսի վասալը։

Այն, որ այսօր տարածաշրջանի ստեղծված իրադրությունում մեր շահերը հիմնականում համընկնում են Իրանի ու Ռուսաստանի հետ, կասկած չի հարուցում, կասկած չի հարուցում եւ այն, որ ունենք բավականաչափ ռազմական գրագետ ներուժ եւ պայքարող մարտիկներ, որոնց համախմբելով ու դաշնակիցների հետ համագործակցելով՝ կարող ենք հասնել հարցերի` մեզ համար շահեկան լուծման…

Թեգեր: ԱդրբեջանԻրանՀայաստանսահմանտարածաշրջան
Կիսվել3Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են

Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են

Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է

Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist