Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը

Մայիսի 5, 2021
Տարածաշրջան
Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
474
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լրացավ ադրբեջանաղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատման 27 տարին, ինչը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը (պատվիրակության ղեկավար), արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ԱԺ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը:

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ խորհրդարանի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելն իր համար «առաջին փորձությունն էր»: Նրա համոզմամբ` բիշքեկյան հանդիպումը եւ, ընդհանրապես, 1994 թ. մայիսը նշանակալի փուլ էին արցախյան հիմնախնդրի կարգավորման պատմության մեջ. «Չնայած մինչ այդ ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում ռազմագործողությունների դադարեցման մասին կնքվել էին պայմանագրեր, սակայն դրանք, որպես կանոն, լավագույն դեպքում գործում էին մեկ շաբաթվա կտրվածքով: Ըստ որում` հրադադարի ռեժիմը գլխավորապես խախտվում էր Ադրբեջանի կողմից, ինչի մասին այսօր հիշում են եւ միջնորդները»:

Աշոտ Ղուլյանի խոսքերով` խաղաղության գործընթացն այն տարիներին իրականացվում էր Ռուսաստանի եւ ԵԱՀԿ կողմից զուգահեռաբար: Խաղաղարար առաքելությանն աջակցում էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որի պատվիրակությունները հաճախ էին այցելում Ստեփանակերտ: 1994 թ. մայիսի սկզբներին ռազմագործողությունները փաստացի լիովին տեղափոխվել էին հակառակորդի տարածքներ, եւ Արցախի շուրջ ստեղծվել էր անվտանգության գոտի: Ծանր պարտությունները բարոյալքել էին ադրբեջանական զինված ուժերին: Ու չնայած զինադադար հաստատելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումն անհրաժեշտ էր եւ Ադրբեջանին, սակայն Բաքվի իշխանությունների «համարձակությունը» կարծես չէր հերիքում դիմել միջազգային կազմակերպություններին: Ինչպես ասում են, «դանակը ոսկորին հասավ» այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանական բանակը, շարունակելով իր հաղթարշավը, հակառակորդին ստիպեց հաշվի նստել իրողության հետ: Եվ Բաքուն, ահաբեկված հայկական ուժերի առաջխաղացման մտադրությունից, ի վերջո, միջնորդներին հասկացրեց իր ցանկության մասին եւ զինադադար խնդրեց:

Ըստ պարոն Ղուլյանի` հրադադարի ձեռք բերման վերաբերյալ 1994 թ. փետրվարին փորձ էր արվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների, ԼՂՀ ՊԲ ներկայացուցչի` Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, սակայն արդեն որերորդ անգամ ադրբեջանցիների մեղքով պայմանավորվածությունը խախտվել էր: Այնուամենայնիվ, Մոսկվայի ճնշմամբ հաջողվեց Ադրբեջանին ստիպել նստելու բանակցությունների սեղանի շուրջ: «Ապրիլի 15-ին տեղի էր ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որտեղ ընդունված հայտարարությամբ հակամարտության կողմերին կոչ էր արվում սեղմ ժամկետում դադարեցնել ռազմագործողությունները եւ զինադադար հաստատել,- հիշում է Ա. Ղուլյանը:- Դրանից հետո վեհաժողովն ավելի կոնկրետացրեց իր անելիքները: Մայիսի սկզբներին Բիշքեկ հրավիրվեցին հակամարտության անմիջական կողմերի (Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ) պատվիրակությունները: Մայիսի 3-ին բոլորն արդեն Բիշքեկ էին ժամանել, եւ հաջորդ օրը համառ ու լարված աշխատանք էր սպասվում»…

Աշոտ Ղուլյանի հավաստմամբ` միասնական փաստաթղթի մշակման եւ այն պատվիրակությունների ստորագրմանը ներկայացնելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ. «Սկզբնական շրջանում որոշակի լարվածություն էր զգացվում: Ադրբեջանի պատվիրակությունն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի պատվիրակության (իբրեւ առանձին կողմի) մասնակցությանը բանակցություններին, սակայն կազմակերպիչների հորդորներից հետո ստիպված տեղի տվեց: Մայիսի 5-ին արդեն միասնական փաստաթուղթը ներկայացվեց ստորագրման: Եվ, չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, մեջլիսի փոխխոսնակ Ա. Ջալիլովը հրաժարվեց պայմանագրի տակ դնել իր ստորագրությունը, մի քանի օր անց արձանագրությունն ստիպված եղավ ստորագրել խորհրդարանի խոսնակ Ռ. Գուլիեւը»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է հակամարտության լիիրավ կողմ: Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պատվիրակությունների ղեկավարներից բացի, փաստաթուղթը, որպես երաշխավորներ, ստորագրել էին նաեւ Ղրղըզստանի մեջլիսի եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահները, հանգամանք, որն  ավելի է արժեւորում փաստաթուղթը:

Այդպիսով` Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թ. մայիսի 12-ից ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում ուժի մեջ մտավ զինադադարը, որն ավելի քան 25 տարի պահպանվեց առանց խաղաղապահների, բացառապես հակամարտ կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: 2021-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ դրժելով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այսօր էլ հրադադարի վերաբերյալ Բիշքեկյան համաձայնության հիշարժան տարեդարձի նախաշեմին շարունակում են զավեշտալի հայտարարություններ հնչեցվել Բաքվից: Փորձ է արվում կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Ադրբեջանի նախագահը փորձում է տպավորություն ստեղծել, թե հաղթելով հայերին` դրանով իսկ «լուծել» է ղարաբաղյան խնդիրը: Մինչդեռ միջնորդները ճիշտ հակառակն են պնդում՝ Ադրբեջանին հասկացնելով, որ հակամարտության կարգավորման հարցը շարունակում է մնալ օրակարգում, եւ «Արցախի կարգավիճակի հստակեցումը սկզբունքային նշանակություն ունի»:

Հայաստանի եւ Արցախի իշխանությունները բազմիցս են նշել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պիտի բխի պատմական իրավունքներից, փաստացի իրավիճակից, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Այսօր էլ նրանք հավատարիմ են մնում որդեգրած սկզբունքներին` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: Ըստ որում` շեշտադրումների մեջ, որպես առաջնահերթություն, ընդգծվում է այն պայմանը, որ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների բոլոր փուլերում պետք է վերականգնվի ԱՀ իշխանությունների ներկայացուցիչների լիիրավ մասնակցությունը:

Թեգեր: ԱդրբեջանԱշոտ ՂուլյանԱրցախԼեռնային ՂարաբաղԼՂՀ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Փետրվարի 2, 2023
Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Փետրվարի 2, 2023

Թակարդում՝ երկու ոտքով

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հաջորդ Հոդվածը
Հավակնոտ ծրագիր

Հավակնոտ ծրագիր

Տնտեսական իրագործելի՝ ի նպաստ երկրի ծրագրեր

Տնտեսական իրագործելի՝ ի նպաստ երկրի ծրագրեր

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist