Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է

Թուրքիան ռազմական հատուկ գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում

Ապրիլի 20, 2022
Միջազգային
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամեն ինչ կարելի՞ է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
188
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկրի զորքերը գրոհել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերն Իրաքի հյուսիսում: Կիրառվում են ավիացիա ու հրետանի: Այս գործողությունը հատկանշական է այն բանով, որ այն թուրքական իշխանությունների կողմից դիտվում է որպես «կանխարգելիչ» քայլ, որը կոչված է «կանխելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հարձակումը Թուրքիայի տարածքի վրա»:

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը թուրքական ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել իրաքյան տարածքին: Գործողության պաշտոնական սկսման մասին հայտարարելու համար Աքարն անձամբ է ժամանել ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբ՝ Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Գյուլերի, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեւերի եւ Ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ադնան Օզբալի հետ միասին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական հատուկ գործողությունն ստացել է «Ճանկ-Ամրոց» անվանումը: «Ճանկ» բառը հանդիպում է նաեւ քրդական խմբավորումների դեմ թուրքական մի շարք այլ գործողությունների անվանումներում: Ինչպես երեւում է, դա ավանդույթ է դարձել տեղի զինված ուժերի համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ հարվածը հասցվում է Զապ շրջանին, Ավաշին-Բասյան եւ Մեթին շրջանների մի մասին: Դա Քրդական աշխատավորական կուսակցության հենակետն է: Այստեղ, ինչպես հաստատում է թուրքական ՊՆ-ն, գտնվում են ամրություններ, զինամթերքի պահեստներ եւ թունելներ: Հարձակման անհրաժեշտությունն Աքարը բացատրել է օպերատիվ տվյալներով: Թե որքան երկար կտեւի այդ գործողությունը, Աքարը չի ասել՝ հաղորդելով միայն, որ դրա առաջին նպատակները հաջողությամբ իրականություն են դարձել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ներխուժումն այսպես է բացատրել. «Եթե մենք հարեւան երկրում հրդեհ ենք տեսնում, շտապում ենք մարել այն»: Իսկ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շեշտել է, որ «ի տարբերություն նախորդ գործողությունների, սա երկար կտեւի, քանզի Թուրքիան չի կանգնի, քանի դեռ չի սպանվել վերջին ահաբեկիչը»:

Թուրքական հեռուստատեսությունում նշվում է, որ հնարավոր վերջնական նպատակները կարող են լինել Սինջարն ու Մոսուլը: Իսկ սոցիալական ցանցերում արդեն խոսում են «Մեծ Թուրքիայի» ստեղծման մասին, որում կարող են ներառվել Իրաքի, Սիրիայի եւ նույնիսկ Հունաստանի մի մասը:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը 1984-ից զինված պայքար է մղում անկախ քրդական պետության ստեղծման համար մի տարածքում, որն այսօր մտնում է Թուրքիայի կազմի մեջ: Այս պատերազմը, որը մերթ հանդարտվում է, մերթ բորբոքվում, տասնյակ հազարավոր զոհերի պատճառ է դարձել: Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999-ից ցմահ բանտարկված է թուրքական բանտում: Սակայն դա չի հանգեցրել կուսակցության ոչնչացման: Նրա գաղափարախոսությունն ի սկզբանե կրում էր մարքսիստական բնույթ, իսկ այժմ կողմնորոշվում է դեպի ազգային գաղափարներ: Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը դիրքավորվել է որպես ուժ, որն արտահայտում է ողջ քրդական ժողովրդի հետաքրքրությունները, անկախ դավանանքից: Նրա շարքերում մեծ թիվ են կազմում ինչպես քուրդ-եզդիները, այնպես էլ մահմեդական ընտանիքներից դուրս եկածները: Չնայած այդ կուսակցությունը հանդես է գալիս անկախ Քուրդիստանի ստեղծման համար, բավական լարված հարաբերություններ ունի Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ (նշված ինքնավարությունը գործնականում քրդական պետություն է, որը նվազագույն կախվածություն ունի իրաքյան կենտրոնական իշխանություններից): Հենց դա էլ դրսեւորվում է այս իրադարձությունների ընթացքում:

Թուրքական գործողությունից երկու օր առաջ Անկարա է ժամանել Իրաքում քրդական ինքնավարության վարչապետ Մասրուր Բարզանին: Նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այնուհետեւ Բարզանին հայտարարել է, որ ողջունում է համագործակցությունն անվտանգության ոլորտում: Որոշ փորձագետներ այդ հայտարարությունը գնահատել են որպես սանկցիա, որը քրդական ինքնավարության ղեկավարությունը տվել է թուրքական զորքերի գործողության համար: Ի դեպ, սովորաբար, ծայրահեղ դեպքում՝ պաշտոնապես, Իրաքում դատապարտում են թուրքական զորքերի ներխուժումը:

Հարկ է նշել, որ Թուրքիան մեկ անգամ չէ հարվածել Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիսում: Օրինակ՝ 2021 թ. փետրվարին մոտավորապես նույն տարածքում թուրքական հատուկ գործողություն է անցկացվել՝ «Արծվի ճանկեր-2» անվանմամբ: Աքարի հաղորդման համաձայն՝ այդ ժամանակ մեկ շաբաթ տեւած մարտերի ընթացքում ոչնչացվել են Քրդական աշխատավորական կուսակցության 50 մարտիկներ: Թուրքական կողմից, կրկին ըստ Անկարայի տվյալների, զոհվել է 3 մարդ:

Թուրքիան ամեն կերպ փորձում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարը դիտարկել միջազգային ահաբեկչության դեմ հակամարտության համատեքստում, քանի որ կուսակցությունը բազմիցս պայթյուններ է կազմակերպել Թուրքիայի տարածքում: Նրա հետ են կապում նույնիսկ ամառային հրդեհները, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում են Թուրքիայում: «Ճանկ-Ամրոց» գործողության մեկնարկի օրը Ստամբուլում պայթյուն է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Yeni Safak» թերթը, զոհեր ու վիրավորներ չկան: Պայթյունը որոտացել է Ստամբուլի Բեյօղլու շրջանի ստորգետնյա ենթակառուցվածքներում: Կատարվածի պատճառները ճշգրտվում են:

Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Թուրքիան քրդերի դեմ գործարկել է տանկեր, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, մոտոհրաձգային ուժեր եւ հրետանի: «Խոսքը Հյուսիսատլանտյան դաշինքում մեծությամբ երկրորդ բանակի մասին է, որը գերազանց է զինված եւ մարզված է»,- գրել է Սատանովսկին թելեգրամյան իր ալիքում: Նա նկատել է նաեւ, որ Իրաքում ու Սիրիայում քրդերին աջակցել ու աջակցում են հենց ամերիկացիները:

«Իսկ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Թուրքիայի դեմ Իրաքում Էրդողանի սկսած ռազմական հատուկ գործողության պատճառով, որն անխուսափելիորեն կրակի զրահապատ լիսեռի պես կգլորվի Հյուսիսային Իրաքի խաղաղ բնակչության վրա: Միացյալ Նահանգները, ԵՄ երկրները, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան ու Թայվանը ինչպիսի՞ քայլեր են կիրառում Թուրքիայի, նրա ղեկավարության ու անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Ոչ մի՞: Հետաքրքիր է, իհարկե, թե ինչու է այսքան սկզբունքային տարբերություն նկատվում մոտեցումների մեջ: Դե, հարցնել էլ պետք չէ. ամեն բան պարզ է»:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւ այն երկրները, որոնք ինչ-որ բանի համար պետք են ԱՄՆ-ին, կարող են, պարզվում է, պաշտպանել իրենց անվտանգությունը, իսկ մյուսներին ոչ մի դեպքում դա չի թույլատրվում: Այդ թվում՝ Ռուսաստանը, որի դեմ Ուկրաինայում սկսած ռազմական հատուկ գործողության պատճառով աննախադեպ պատժամիջոցներ են կիրառվում:

ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «Գազետային» ասել է, որ Էրդողանը հատուկ գործողություն է նախաձեռնել հիմա, որովհետեւ քրդական ջոկատները վերջին ժամանակներս ակտիվացրել են իրենց գործողությունները:

«2015 թվականից հետո մի կարճ ժամանակահատվածում կողմերը պահպանում էին հաշտությունը, բայց հետո թուրքերն իրենք խախտեցին պայմանավորվածությունները, եւ պատերազմը վերսկսվեց: Քրդերն ինքնավարություն են պահանջում: Քրդական պետության ստեղծման կողմնակիցներ կան, սակայն դրանք քիչ են»,- շեշտել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ համոզմունք հայտնելով, որ աշխարհում ոչ ոք չի դատապարտի Թուրքիայի հատուկ գործողությունը:

Թեգեր: ԱՄՆԹուրքիաԻրաքՆԱՏՕքրդերՔրդստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սե՞ր, թե՞ բարեկամություն…

Սե՞ր, թե՞ բարեկամություն…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Իմաստնություն սովորելը, կյանքի բարոյական հիմքերը սովորելը կապված է ծնողական իշխանության կիրառման անհրաժեշտության հետ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist