Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գյումրին նրա հոգու տունն է

Ապրիլի 27, 2022
Մշակույթ
Գյումրին  նրա հոգու տունն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի դեկորատիվ գեղանկարների ցուցահանդեսը: Լոռեցի արվեստասերներին ներկայացվեցին 86 ստեղծագործություններ՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» խորագրով: Աշխատակիցները, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հանգամանորեն խոսեցին, ծանոթացրեցին նկարչուհուն՝ ներկայացնելով ստեղծագործական ուղին ու հաջողությունները: 

Նշվեց անսահման սերը հարազատ Գյումրու ու նրա մարդկանց նկատմամբ, որ զգացվում  է, առանց բացառության, բոլոր աշխատանքներում: Դրական ու լուսավոր աշխարհընկալումը ջերմ զգացումներ է առաջացնում, անկեղծությունն ու պարզությունը հիացնում են: Կարեւորվեց եւ այն, որ նկարչուհին ապրում եւ ապրեցնում է ոչ միայն իր արվեստով, այլեւ իր բազմաբեղուն գործունեությամբ: Նա ղեկավարն է գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի: Տպավորիչ էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադայի խոսքը. «Մենք արվեստում քույր ու եղբայր ենք: Մտեք  գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ ու զարմացեք»:           

Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

86 աշխատանք: Դրանք եւ նկարներ են, եւ քանդակներ: Երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ կտավների վրա գունագեղ քանդակներ են: Անհնար է չնկատել՝ նկարչուհին ունի իր ուրույն, զարմանահրաշ ձեռագիրը: Տեսնում ես՝ հատկապես աղետալի երկրաշարժից հետո նա կարողացել է հին ու այսօրվա Գյումրու հոգեւոր կամուրջն ստեղծել, մեզ փոխանցել հանրապետության երկրորդ «մայր» քաղաքի կոլորիտը, համուհոտը, մթնոլորտն ու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի խոսքով ասած, գյումրեցոնց «լոպազությունը»: Ս. Մկրտչյանը խոստովանեց. «Երբ մի տեղ ցուցահանդես եմ բացում, չեմ կարող մոռանալ իմ հարազատ Վանաձորը, որ հիշեցնում է իմ մանկությունը»: Այո, մայրաքաղաք Երեւանում կազմակերպած ցուցահանդեսից հետո նա շտապել է իր արվեստը, իր հոգու տուն Գյումրին ներկայացնել նաեւ արվեստասեր լոռեցիներին: Լոռեցիները այն հնարավորություն ունեն վայելելու մինչեւ մայիսի 15-ը:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: նկարիչՍուսաննա Մկրտչյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արարատի բարձունքներին կտակված սիրտը

Արարատի բարձունքներին կտակված սիրտը

Արցախյան գանձերի մատենագիրը

Արցախյան գանձերի մատենագիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist