-Մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության օրը:
-1802 թ. մայիսի 3-ին բացվում է Տարտուի համալսարանը:
-1837 թ. մայիսի 3-ին Հունաստանում հիմնադրվում է Աթենքի համալսարանը:
-1905 թ. մայիսի 3-ին ծնվել է Հայրիկ Մանուկի Մուրադյանը ( Ջնուկ, Շատախի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն – դեկտեմբերի 22, 1999, Երեւան, Հայաստան)՝ հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
-1469 թ. մայիսի 3-ին ծնվել է Նիկոլո Մաքիավելին՝ Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ։ Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել եւ հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. 1532 թ.), (մահ.՝ 1527 թ.):
-612 թ. մայիսի 3-ին ծնվել է Կոստանդին Գ-ն՝ Բյուզանդիայի կայսր (մահ.՝ 641 թ.):
-1859 թ. մայիսի 3-ին ծնվել է Նիկոդեմոս Ամատունին՝ իշխան, հասարակական գործիչ:
-1902 թ. մայիսի 3-ին ծնվել է Ալֆրեդ Կաստլերը՝ ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (մահ.՝ 1984 թ.):
-1957 թ. մայիսի 3-ին մահացել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)։