Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցունքը փոխեց իր… համը

Մայիսի 3, 2022
Սոցիում
Արցունքը փոխեց իր… համը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
296
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կորցրած հայրենիքի կարոտը սրտերում՝ այսօր շատ արցախցիներ են բնակվում տարբեր վայրերում, սակայն շատերը համոզված են՝ վաղ թե ուշ, տուն են դառնալու։ Հադրութցի 12-ամյա Վիկա Ավետիսյանը երազում էլ սիրելի ծննդավայր քաղաքն է տեսնում։ Շնորհաշատ աղջնակն իր երազները դարձրել է հեքիաթներ, որոնց հերոսներն ինքն ու իր հայրենիքի բնակիչներն են, հարազատ Հադրութը։

«…եւ արցունքը փոխեց իր համը»՝ այսպես է անվանել իր անդրանիկ գրքույկը Վիկան։ Գիրքն արդեն տպվել է, եւ ապրիլի 14-ին Երեւանում, «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում կայացավ շնորհանդեսը։ Մշակութային «Դիզակ Արտ» կենտրոնը հիմնել են հադրութցիներ Երազիկ Ավանեսյանը, Գայանե Բուդաղյանը եւ Լիանա Պետրոսյանը: Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, նախ անդրադարձավ իրենց հիմնած կենտրոնին, որի նպատակն է համախումբ պահել հադրութցիներին։ Այնուհետեւ ներկայացրեց Վիկային եւ նրա հեքիաթները։ Ծնվել է 2010 թ. Հադրութում, 3 քույրերից կրտսերն է։ Սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռեւս տարրական դասարաններում է սկսել ստեղծագործել, տպագրվել է Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթում, որի գլխ. խմբագիր Լիանա Պետրոսյանը «Դիզակ Արտ»-ի համահիմնադիրներից է եւ ներկա էր շնորհանդեսին։

2020 թ. պատերազմը փոխեց նաեւ փոքրիկ Վիկայի կյանքը. տեղահանություն, ծանր ու երկարատեւ ճանապարհ՝ գիշերով, ռմբակոծության տակ… Մայրը, ով աշխատել է նույն «Դիզակ» թերթի խմբագրությունում որպես օպերատոր, տեղեկացրեց՝ հպարտություն եւ ուրախություն է զգում՝ ներկա լինելով դստեր գրքի շնորհանդեսին։ Հավատում է՝ Երեւանում, որտեղ բնակվում են վարձով, ժամանակավոր են մնալու, տուն են վերադառնալու։ Գիրքն սկսվում է հեղինակի նամակով՝ ուղղված հայրենի Հադրութին։ «Վիկայի հասակակիցները լաց են լինում կորցրած խաղալիքի, այլ իրերի համար, իսկ նա ու բազում արցախցի մանուկներ այսօր արտասվում են կորցրած հայրենիքի համար, կարոտում ընկերներին, իրենց տունը, հարազատներին…»,- ասաց Ե. Ավանեսյանը եւ ավելացրեց՝ գրքում նաեւ նկարներ կան, որոնք ներկելու համար են։ Գրքի հեղինակն  ընթերցեց իր նամակը՝ ուղղված Հադրութին. «…Երբ քեզ առաջին անգամ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր, ու երազանքս խաղաղությունն էր։ Հիմա խաղաղություն է, բայց քեզ եմ կարոտել… Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն։ Քեզ տեսնելու համար գիտե՞ս ինչ եմ հիմա անում, փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ…»։ Շարունակում է՝ ներկայացնելով իրենց փողոցը, մոր կանչը, հարեւանի բակում թխվող «ժենգյալով հաց»-ի բույրը… ու հավատում է՝ մի օր այդ երազն իրականություն է դառնալու…

Գրքում հեքիաթներից մեկը վերնագրված է. «Փոքրիկ աղջիկը ժպտաց արցունքներին, եւ այն փոխեց իր համը»։ Հեքիաթում միայն ծիծաղելիս արցունքոտ աչքեր ունեցող աղջնակի սիրտն արտասվում է, երբ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվում է նրա եղբայրը։ «…Հետո, երբ արդեն մթնել էր, եւ աղջիկը պառկեց քնելու, արցունքի վերջին կաթիլը խոսեց նրա հետ, խոսեց նրա հերոս եղբոր ձայնով ու ասաց, որ նա երբեք հետ չկանգնի իր երազանքից։ Փոքրիկ աղջիկը ժպտաց…»:

Վիկայի մասին խոսեցին հադրութցի լրագրող, սցենարիստ Արփի Վանյանը, Երմոնյա Զաքարյանը, այլք, ովքեր մանկուց են ճանաչում աղջնակին եւ միշտ են հիացել նրա տաղանդով։   «Էկո Պրոֆ» ՍՊ ընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերել գրքի լույս-ընծայմանը՝ գնելով մի քանի տասնյակ օրինակ։ Ընկերության աշխատակից Քնարիկ Հոխանյանը շնորհավորեց Վիկային եւ նշեց՝ հետաքրքիր հեքիաթներ են, որոնք հուզում են նաեւ տարեցներին, եւ հավելեց, թե մի խմբաքանակ եւս պատվիրել են, որ գնեն։

Ե. Ավանեսյանը տեղեկացրեց՝ այժմ «Դիզակ Արտ» կենտրոնում մանուկները սովորում են նկարել, նվագել, պարել, երգել, ասեղնագործել եւ այլն։ Վիկան նաեւ հաճախում է նկարչության խմբակ եւ նկարում է։ Իրենց ընկերուհուն ազգագրական երգերի կատարումով շնորհավորեցին կենտրոնի սաները՝ Նաիրա եւ Սյուզաննա Շաբուրյանները, Կարինե Ղուկասյանը, Արման Հայրիյանը՝ նվիրելով իրենց նկարած գործերից։ Եղավ նաեւ գինեձոն՝ գիրքն օծվեց գինով։ Ներկաները մեկ անգամ եւս շնորհավորեցին փոքրիկ Վիկային՝ համոզված, որ մի օր տուն են վերադառնալու։ Իսկ ամենափոքրիկ հադրութցին՝ Ռուզաննան, խաղաղ քնած էր մոր գրկում…    

Թեգեր: երեխաներՀադրութշնորհանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը

Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը

«Աղբյուրի մաքուր ու պարզ ջուրը բերեց իր կենդանի հնչողությամբ…»

«Աղբյուրի մաքուր ու պարզ ջուրը բերեց իր կենդանի հնչողությամբ…»

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist