Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը

Մայիսի 3, 2022
Մշակույթ
Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենի գողտրիկ Աշտարակ քաղաքը մեծանուն զավակներ շատ է տվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի, ակադեմիկոս Նորայր Սիսակյան, գրողներ Պերճ Պռոշյան, Վարդգես Պետրոսյան, բանաստեղծներ Գեւորգ Էմին, Արեւշատ Ավագյան, այլք: Այս անվանիների ցանկը լրացնում է անվանի ակադեմիկոս, լեզվաբան-հայերենագետ Գրիգոր Ղափանցյանը, որի հիմնարար աշխատությունները  հայ լեզվաբանական մշակույթի անսակարկելի նվաճումներից են:

Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ապագա գիտնականին բախտ էր վիճակվելու մեկնել Պետերբուրգ բարձրակարգ կրթություն ստանալու նպատակով: Նախ ուսանում է գիմնազիայում, այնուհետեւ ընդունվում ռուսաց հյուսիսային մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտ: Բայց նրա երազանքը համալսարանական կրթությունն էր. մեկ տարի պոլիտեխնիկականում սովորելուց հետո տեղափոխվում է պետական համալսարանի արեւելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժին, միաժամանակ դասախոսություններ լսում հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության եւ ընդհանուր լեզվաբանության վերաբերյալ: Ձեռք բերելով լեզվաբանական լուրջ պատրաստվածություն, 1913-ին առաջին կարգի դիպլոմով ավարտում է համալսարանը: Թեեւ իր դասախոսներից Նիկողայոս Մառը առաջարկում է մնալ բուհում եւ կատարելագործվել պարսկագիտության մեջ, սակայն քանի որ հրավեր էր ստացել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանից, ուստի թողնում է Պետերբուրգը եւ վերադառնում հայրենիք: Ի դեպ, հետագայում նա Մառի հետ մասնակցելու էր հայոց գեղաշուք մայրաքաղաքի՝ Անիի պեղումներին: Շուրջ հինգ տարի Էջմիածնում զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով ընդհանուր լեզվաբանություն, հայերենի համեմատական քերականություն: Իսկ մինչ այդ՝ 1914-ին տպագրվել էին նրա առաջին՝ «Հնագույն մի քանի հուշարձաններ», «Լեզվաբանական դիսցիպլիններ եւ լեզու» աշխատությունները «Արարատ» ամսագրում:

Առաջին աշխարհամարտի պատճառով փակվում է Գեւորգյան ճեմարանը: Գիտնականը, որպես հայրենիքի նվիրյալ, 1918-ի մայիսին մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին: Այնուհետեւ, մայր բուհի հիմնադրումից անմիջապես հետո, հրավիրվում է դասախոսելու պետհամալսարանում: Դասախոսական աշխատանքին զուգընթաց բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաեւ հետազոտական աշխատանքների համար: 1925-ից սկսած հրատարակվում են նրա հայագիտական եւ լեզվաբանական կարեւոր նշանակություն ունեցող հինգ տասնյակից ավելի աշխատությունները:

Մայր բուհում Գրիգոր Ղափանցյանը դասավանդում է գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն, պատրաստում ասպիրանտներ: 1943 թ., երբ հիմնադրվում է Հայաստանի գիտությունների կաճառը՝ ակադեմիան, դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը, հինգ տարի ղեկավարում ԳԱ-ի հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950-1956 թթ. ղեկավարում լեզվի ինստիտուտը:

Վաստակաշատ ակադեմիկոսի աշխատությունները նվիրված են հայագիտության կարեւոր՝ հայ ժողովրդի, նրա լեզվի եւ մշակույթի գոյացման, դրանց հետագա զարգացման խնդիրներին: Տքնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք են «Ընդհանուր լեզվաբանություն», «Ուրարտուի պատմություն», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Արա Գեղեցիկի պաշտամունքը», «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ», «Հայաստան՝ հայերի բնօրրան» ու տասնյակ հիմնարար այլ աշխատություններ: Աշտարակցի գիտնականը նախկին միության խոշորագույն ուրարտագետներից էր: Նա առաջինն է հայերենով գրել ընդարձակ ուսումնասիրություն ուրարտերեն լեզվի պատմության եւ մշակույթի մասին, կատարել բազմաթիվ վերծանումներ ու շատ խնդիրներ պարզաբանել: Լեզվաբան գիտնականին հետաքրքրում էր նաեւ մեր ժողովրդի գոյացման ընթացահարցը եւ իր լեզվաբանական ողջ գիտությունն ի սպաս էր դնում դրա լուծմանը: Միաժամանակ փորձում էր տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ոչ միայն հնդեվրոպական, այլեւ ասիա-կովկասյան լեզու:

Մեծ երախտավորի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է, որտեղ քննության են առնված մեր հնագույն ժողովրդի կազմավորման հարցերը, մեր մայրենիի հնդեվրոպական նստվածքը:

Հ. Գ.- Այսօր նորաթուխ ու անլվա մի ցեղ, որ լավ գիտի մարդակերության լեզուն, շան ոռնոցով տարածում է, թե Հայոց աստվածաշնչյան մեր երկիրն էլ է իրենցը եղել… Եվ մեջները չկա ճշմարտախոս մի գիտնական, որ փորձի բացել ազերիական ճպռոտ աչքերը՝ սկսած ալիեւ կոչված հտպիտից… Թե՞ ասողի աչքերն էլ կհանեն կեղտակեր իրենց եղունգներով…

Թեգեր: ԱշտարակԳրիգոր ՂափանցյանհերոսմշակույթՍարդարապատ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

Մայիսի 17, 2022
Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…

Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…

Մայիսի 14, 2022

Օտարներն, Ամարասը «պեղելով», «հետաքրքիր» ոչինչ չեն գտել…

«Նա ի ծնե երաժիշտ է…»

Նա լույս էր «նետում» քաոսի վրա

Ջիվանու առածանին

«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»

Գիրք տնտեսագետների եւ գործարարների համար

Հաջորդ Հոդվածը
«Աղբյուրի մաքուր ու պարզ ջուրը բերեց իր կենդանի հնչողությամբ…»

«Աղբյուրի մաքուր ու պարզ ջուրը բերեց իր կենդանի հնչողությամբ…»

Մեծ ու եղերական Ակսել Բակունցը

Ա. Բակունց. «Օրանջիա»

Ամենաընթերցվածը

  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Գյուղը երկիր է կերակրում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լոռեցի քաջարի զինվորը

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist