Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»

Իսկ նրա տաղանդը քուն էր մտել, որ շատ ուշ արթնանա…

Մայիսի 5, 2022
Մշակույթ
«Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սովորաբար, գերդաստանների պատմությունն սկսվում է ծնողներից: Էլիբեկյանների պարագայում ամեն ինչ եղել է ճիշտ հակառակը՝ նախ նկարիչ են դարձել Վաղարշակ Էլիբեկյանի որդիները՝ Ռոբերտն ու Հենրին, այնուհետ՝ նրանց հայրը: Ի դեպ, կրտսերը Ռոբերտն է, նա, որպես նկարիչ, նախորդել է ոչ միայն հորը, այլեւ ավագ եղբորը: Իսկ տաղանդավոր զավակների հայրը նրանց էր միանալու կենսաթոշակի անցնելուց հետո միայն: Զարմանալի է, չէ՞…

Բայց ամենազարմանալին հենց իր՝ ժողովրդական նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի՝ 64 տարեկանում առաջին անգամ ձեռքը վրձին առնելն ու իր մեջ քնած տաղանդն արթնացնելն է: Իսկ մինչ այդ…

Վրաց մայրաքաղաքում ծնված ապագա արվեստագետը, որ իր ձեռագիրն էր թողնելու հայ գեղանկարչության պատմության մեջ, ավարտել է Թիֆլիսի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նկարչական ստուդիան: Թվում է, թե հենց երիտասարդական տարիքից պիտի սկսեր զբաղվել նախընտրած արվեստով: Սակայն ճակատագիրն այլ ճանապարհ էր նախանշել. 26 տարեկանում նշանակվում է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն: Նրան թվում էր, որ այդ աշխատանքին զուգահեռ կզբաղվի նաեւ նկարչությամբ, բայց տնօրենի ծանրաբեռնված աշխատանքը դրա հնարավորությունը չի տալիս: Որոշ ժամանակ անց տեղափոխվում եւ նույն պաշտոնն է ստանձնում Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում՝ միաժամանակ լինելով թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահը եւ բեմադրող-նկարիչը: Այդ տարիներին Վաղարշակ Էլիբեկյանը ձեւավորում է երկու տասնյակից ավելի ներկայացումներ: Յուրաքանչյուր ներկայացման պրեմիերայից հետո քննադատները պնդում են, որ իր կոչումը նկարչությունն է. ներկայացումների բարձրակարգ ձեւավորումները դա էին հաստատում: Բայց հորդորներն անարդյունք էին մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցել կենսաթոշակի, եւ չէր արթնացել քնած մուսան: Իսկ դրան մղողը ոչ այլ ոք, քան… պարապությունն էր լինելու. ի՞նչ անել այդ ձանձրույթը թոթափելու համար: Եվ ձեռք է բերում նկարչական պարագաներ: Տղաներն արդեն Երեւանում էին եւ գտել էին իրենց կոչումը՝ նկարիչներ էին, մինչդեռ հայրը նոր էր սկսում: Ստեղծագործական թեման Թիֆլիսն էր: Եվ ծնվում են առաջին կտավները՝ «Թատերական Թբիլիսի», «Հավլաբարի հրապարակը», այլ գործեր: Թատրոններում մի ամբողջ կյանք անցկացրած գեղանկարիչը կտավներն օգտագործելու էր իբրեւ բեմադրավայր,  թիֆլիսյան կյանքը ներկայացնելու էր ասես բեմականացված, հին քաղաքի մթնոլորտը արտահայտելու շարժուձեւերի, կեցվածքի, դիմախաղերի մեջ: Այդ բազմասյուժե «բեմականացման» գունայնության միջավայրում կերպավորվելու էր առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ: Վրձնելու եւ գալիք սերունդներին էր հանձնելու  նաեւ Անդրկովկասի մշակութային կենտրոն համարվող հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձեւ քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով: «Հին Թիֆլիսին նվիրված նկարների շարքը ես ստեղծել եմ մեծ բավականությամբ եւ սիրով, որոնք արտահայտում են հիացմունք եւ անսպառ սեր դեպի Թբիլիսին՝ իմ մանկության քաղաքը»,- գրելու էր իր Թիֆլիսն ստեղծած վաստակաշատ գեղանկարիչը, որ արարել է այդ քաղաքի մասին իր հիշողությունների բարի, աշխույժ մի ամբողջ աշխարհ:

Զարմանալի շռայլությամբ է ստեղծագործել Վաղարշակ Էլիբեկյանը՝ չորս տարում 150-ի հասնող կտավ: Եվ չնայած այն իրողությանը, որ քաղաքը վրացական է, բայց կտավներում միջավայրն ու կերպավորումներն այնքան են հայաշունչ ու հոգեհարազատ, որ ակամայից մտածում ես, թե վրաց ողջ մայրաքաղաքն է հայկական կերպարի մեջ:

Մեկ այլ ականավոր թիֆլիսահայ՝ Աղասի Այվազյանը, որ հիացած էր իր համաքաղաքացու արվեստով, չի թաքցրել իր սքանչացումը. «Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր, Վան Գոգի արեւն ու Այվազովսկու ծովը…»: Ռուբեն Զարյան արվեստաբանն էլ իր խոսքն էր ասելու. «Էլիբեկյանի նկարները հիշողություններ են: Դրանցում հաստատվում են քաղաքի կենսասիրությունն ու կենսուրախությունը, միայն իրեն բնորոշ տոնականությունը»:

Հայ կերպարվեստում իր անունն հաստատած նկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Թբիլիսիում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, այլ քաղաքներում, վաստակել Վրաստանի, Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներ: Նրա ստեղծագործություններն իրենց պատվավոր տեղն են գտել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Հայաստանի, Վրաստանի ազգային պատկերասրահներում, Մոսկվայի, Բաքվի պատկերասրահներում, արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 

…Էլիբեկյաններ՝ զարմանալի գերդաստան. նկարչի տաղանդավոր զավակները՝ Հենրին եւ Ռոբերտը, նաեւ նրանց շառավիղները գալու էին նոր երանգներով հարստացնելու մեր գեղանկարչական արվեստը, նոր հնչեղություն տալու հայրական իրենց ազգանվանը…

Թեգեր: նկարիչՎաղարշակ Էլիբեկյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist