Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սյունիքն ու Արցախը հայոց պետականության հենասյուներն են

Մայիսի 30, 2021
Հանրապետություն
Սյունիքն ու Արցախը հայոց պետականության հենասյուներն են
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Գարեգին Նժդեհ

1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը ապրիլի 26-ին Գորիսում կազմակերպել էին գիտաժողով՝ «Լեռնահայաստան-100» խորագրով։

«Երբ խոսում ենք անկախ պետականության մասին, մոռացության ենք տալիս, որ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1920 թ. դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով կործանվել է քեմալաբոլշեւիկյան համագործակցության հետեւանքով, այնուամենայնիվ իրականության մեջ այլ փոխակերպումներով դեռ շարունակել է իր գոյությունը պահպանել մինչեւ 1921 թ. հուլիսի կեսերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Այդ ժամանակ Երեւանում խորհրդային իշխանության հաստատումից, այսինքն՝ անկախ պետականության կորստից հետո Հայաստանի Հանրապետության հարավում՝ Զանգեզուրում, ազգաբնակչությունը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակեց պայքարը, քանի որ նրա համոզմամբ, մեր հայրենիքի այդ հատվածը հանիրավի էր հայտնվել Ադրբեջանի կազմում։ Արդյունքում, 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը եւ որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչեւ պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։

Արդեն 1921-ի փետրվարի 18-ին Երեւանում սկսված ապստամբությունից հետո այն փաստորեն մաս կազմեց արդեն նորից վերականգնված Հայաստանի անկախ Հանրապետության։ Ինչպես հայտնի է, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ապստամբության հաղթանակից հետո Հայրենիքի փրկության կոմիտեն իշխանության մնաց մինչեւ 1921 թ. ապրիլի 2-ը։ Երբ Կարմիր բանակը Վրաստանը խորհրդայնացնելուց հետո վերադարձավ Հայաստան, Երեւանի մտավորականությունը, զինվորականությունը, որ կարող էր բռնաճնշումների ենթարկվել, ինչպես եղել էր հունվար-փետրվար ամիսներին, ստիպված եղավ թողնել Երեւանը եւ տեղափոխվել Զանգեզուր, որը 1921-ի ապրիլի 27-ին համազանգեզուրյան երկրորդ համագումարում հռչակվեց որպես Լեռնահայաստան։ Այսպիսով՝ անկախ Հայաստանը շարունակեց իր գոյությունը պահպանել, եւ պատահական չէ, որ հունիսի մեկին Լեռնահայաստանը Գարեգին Նժդեհի առաջարկությամբ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Դրանով ձեռնոց նետվեց բոլշեւիկյան Հայաստանին՝ հասկացնելով, որ Սյունիքը որեւէ կերպ չի հաշտվի այն մտքի հետ, որ երկրամասը պետք է միացվի Ադրբեջանի ԽՍՀ-ին։ «Այդ հանգամանքը վճռական նշանակություն ունեցավ, որպեսզի բոլշեւիկները հաշտվեին այն մտքի հետ, որ Զանգեզուրը պետք է մնա Խորհրդային Հայաստանի կազմում։ Հուլիսի կեսերին Մեղրիի հատվածում Արաքսն անցնելուց առաջ Նժդեհը ասաց իր հայտնի խոսքերը, որ եթե պարզվի Զանգեզուրը մաս է կազմելու Խորհրդային Ադրբեջանին, ապա ինքը նորից կվերադառնա եւ կշարունակի պայքարը։ Բարեբախտաբար դա տեղի չունեցավ, որովհետեւ այն ժամանակ խորհրդային ղեկավարությունը եւս հասկացավ Զանգեզուրի ռազմավարական նշանակությունը պանթուրքիզմի ճանապարհը կասեցնելու համար»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ 100 տարի անց, կարեւորելով այս պատմական իրադարձությունը, ապրիլի 26-ին Գորիսում, իսկ 27-ին հենց Տաթեւի վանքում կազմակերպեցին գիտաժողով-քննարկում՝ նվիրված Լեռնահայաստանին։

Ակադեմիկոսը նկատեց, որ այսօր եւս Զանգեզուրի՝ Սյունիքի խնդիրը բավականին սրված է, եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Արցախից բացի, հավակնություններ ունի նաեւ Սյունիքի նկատմամբ, ինչի մասին բացահայտ հայտարարում է։ Նրանց երազանքն է Սյունիքի վրայով կապ հաստատել Նախիջեւանի հետ, որը նույնպես հայկական պատմական տարածք է։ Հիշեցնենք, որ Նախիջեւանն Ադրբեջանի կազմում է հայտնվել 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի միջոցով, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի քաղաքականության հետեւանքով այն զիջեց Ադրբեջանին։

Մելքոնյանը գիտաժողովում ելույթ ունենալով «Սյունիքը հայոց պետականության հոլովույթում» թեմայի շուրջ, նշել է, որ Սյունիքը հայոց պետականության ողնաշարներից մեկն է ոչ միայն նորագույն դարաշրջանում, այլեւ՝ Արցախի հետ միասին դեռեւս վաղ միջնադարից Սյունիքն ուներ որոշակի կարգավիճակ հայոց պետականության ընդհանուր հոլովույթի մեջ։ «Սյունիքը իր աշխարհագրական դիրքը, ժողովրդի խրոխտ ոգին օգտագործելով, Արցախի հետ միասին կազմել են հայոց պետականության հենասյուները։ Մենք մեր պարտքն ենք համարել գիտաքաղաքական առումով կարեւորել պատմական այդ իրադարձությունը»,- հավելեց նա։

Մեկ դար առաջվա իրողությունները, ցավոք, արդիական են նաեւ մեր օրերում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր մենք ունե՞նք անհրաժեշտ քաղաքական, ռազմական, հոգեբանական ներուժը, որպեսզի կարողանանք դիմագրավել ներկա մարտահրավերներին, պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը իր բազմահազարամյա պատմության ընթացքում մղձավանջային դարաշրջաններ շատ է տեսել, բայց կարողացել է դրանք հաղթահարել։ Նա հիշատակեց դրանցից մի քանիսը՝ ցույց տալու համար հայերիս անկոտրում ոգին եւ ապրելու կամքը։ Այսպես, 15-18-րդ դարերում, երբ Հայաստանը «ոտնատակ» էր գնում զանազան քոչվոր ցեղերի ասպատակություններին եւ պարսկա-թուրքական երկարատեւ եւ արյունալի պատերազմներին, բայց այդքանից հետո էլ հայ ժողովուրդը կարողացավ ուղղել իր մեջքը։ 1915 թ. ցեղասպանությունից հետո, երբ կորցրեցինք մեր էթնոսի եւ հայրենիքի երկու երկրորդը, ընդամենը երեք տարի անց՝ մայիսյան հերոսամարտերում կարողացանք հաղթանակ տոնել եւ կյանքի կոչել Հայաստանի անկախ Հանրապետությունը։ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեք տարի անց Հայաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել եւ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տոնել, որն ամրագրվեց 1994թ. մայիսի 12-ին՝ թշնամուն զինադադար պարտադրելով։ «Այն, ինչ այսօր է տեղի ունենում, շատ տխուր է եւ կարծես վայել չէ մեր ժողովրդին, որ հուսահատ վիճակում է գտնվում, բայց նորից պատմաբանի տրամաբանությամբ հաստատակամորեն կնշեմ, որ մենք մեր մեջ անպայմանորեն ուժ կգտնենք, որքան էլ տկարացած լինենք։ Լիահույս սպասում եմ այն հաղթական օրվան, որից հետո սկսվելու են մեր շղթայական հաղթանակները։ Միայն թե պետք է կամք, միակամություն եւ ամենակարեւորը՝ հավատ, հանգամանք, որը դարեր շարունակ ունեցել ենք վաղվա օրվա նկատմամբ»,- ասաց զրուցակիցս։

Թեգեր: ակադեմիկոսԱշոտ ՄելքոնյանԱրցախԳարեգին ՆժդեհԶանգեզուրԹուրքիաՀայաստանպատմությունՍիմոն ՎրացյանՍյունիք
Կիսվել8Tweet5Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Մարտի 28, 2023
«Կայսերական մեծության» մորմոքը

«Կայսերական մեծության» մորմոքը

Մարտի 28, 2023

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Հաջորդ Հոդվածը
Հերոսի պարգեւը՝ հետմահու

Հերոսի պարգեւը՝ հետմահու

Կառավարում եւ կառավարաբանություն

Կառավարում եւ կառավարաբանություն

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist