«Նոր Երուսաղեմ» արտահայտությունը, որն Աստվածաշնչում հանդիպում է երկու անգամ, կապ չունի որեւէ կոնկրետ քաղաքի հետ։ Այս արտահայտությամբ խորհրդանշորեն նկարագրվում է Հիսուս Քրիստոսի հետեւորդների խումբը, ովքեր Նրա հետ միասին պետք է կառավարեն Աստծո երկնային Թագավորությունում։ Մարդկանց այդ խումբն Աստվածաշնչում անվանվում է նաեւ Քրիստոսի հարս։
«Ով որ յաղթում է՝ սիւն կանեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. եւ նորա վերայ կգրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը, որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը»։ Հայտնություն 3։12
«Եւ ես՝ (Յովհաննէսս) տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար»։ Հովհաննես 21։2
Նոր Երուսաղեմի խորհուրդը հասկանալու բանալիները
Նոր Երուսաղեմը գտնվում է երկնքում։ Ամեն անգամ, երբ Աստվածաշնչում հիշատակվում է Նոր Երուսաղեմ անունը, ասվում է, որ այն իջնում է երկնքից, եւ հրեշտակները պահպանում են այդ քաղաքի դարպասները.
«Եւ առաւ տարաւ ինձ հոգով մի մեծ եւ բարձր սար, եւ ինձ ցոյց տուաւ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը, որ վայր էր գալիս Աստուածանից երկնքիցը. Եւ Աստուծոյ փառքն ունէր. եւ նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման ինչպէս բիւրեղացած յասպիս քար։ Որ մեծ եւ բարձր պարիսպ ունէր, եւ տասնեւերկու դուռ ունէր, եւ դռների վերայ տասնեւերկու հրեշտակ, եւ նորանց վերայ անուններ էին գրուած, որ Իսրայէլի որդկանց տասնեւերկու ցեղերի անուններն են»։ Հայտնություն 21։10-12
Բացի այդ, նրա ահռելի չափերը ցույց են տալիս, որ այն չի կարող գտնվել երկրի վրա։ Խորանարդի տեսք ունեցող քաղաքի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը հավասար են մոտ 560 կիլոմետրի, այսինքն՝ այն հանգիստ կարող էր տեղավորվել տիեզերքում.
«Եւ քաղաքը քառակուսի էր. եւ նորա երկայնութիւնն այնչափ է որչափ նորա լայնութիւնը, եւ չափեց քաղաքը եղէգովը, եւ նորա չափը տասնեւերկու հազար ասպարէզ, նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը եւ բարձրութիւնը հաւասար է»։ Հայտնություն 21։16
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ