Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը պատերազմ չի ցանկանում

Մայիսի 20, 2021
Հանրապետություն
Հայաստանը պատերազմ չի ցանկանում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
277
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբերը, որոնք ՀՀ տարածք են ներթափանցել մայիսի 12-ին, այսօր էլ դեռ շարունակում են գտնվել ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում եւ հատվածներում: Թեեւ իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ, սակայն դրանք դեռեւս արդյունք չեն տվել։ Ավելին՝ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը երեկ բանակցություններին անգամ չէր ներկայացել։

ՀՀ ՊՆ-ն երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «նախորդ երկու օրվա ընթացքում այս ուղղություններում տեղակայվել են ՀՀ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ, ինչը լիովին զրկել է ադրբեջանցիներին ցանկացած գործողություն իրականացնելու հնարավորությունից»: Հայկական կողմը կոչ է անում վերջիններիս վերադառնալ իրենց նախնական դիրքեր՝ չբացառելով ուժի կիրառման հնարավորությունը։

Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Այս մասին երեկ նշել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ Հայաստանը «բարձր է գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը» եւ միաժամանակ ընդգծում, որ Հայաստանի համար իր տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զգուշացնում է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ Դրա համար հիմք են մի շարք հանգամանքներ, այն է՝ ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլեւ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ամբողջ բնակչության եւ հայ ժողովրդի նկատմամբ՝ մեզ հետ խոսելով շարունակական սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանական զինծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում եւ Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը։

ՀՀ ՄԻՊ-ը մեկ անգամ եւս արձանագրել է, որ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ, իսկ այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում եւ այլն):

«Սահմանազատումն, առհասարակ, ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարեւորություն: Դա նաեւ մարդու իրավունքների երաշխիք է: Բայց սահմանազատումը կարող է տեւել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկածս պայմանները, ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում, այսինքն` սահմանազատումը կարելի է իրականացնել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ»,- շեշտել է Արման Թաթոյանը։

Չափազանց մտահոգիչ են նաեւ երեկ ՀՀ-ում Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի դեսպանատների հրապարակած հաղորդագրությունները։ Եթե Լեհաստանի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի շրջաններ այցելություններից՝ ելնելով Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձություններից, ապա ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն իր քաղաքացիներին զգուշացնում է չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի եւ սահմանային լարվածության պատճառով: Միացյալ Նահանգները Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ կամ կարմիր մակարդակի:

Բացի այդ, հայտարարությունում խորհուրդ է տրվում չայցելել Արցախ, քանի որ «ներկայում ԱՄՆ կառավարությունը չի կարող անվտանգության միջոցառումներ ապահովել ԼՂ այցելած իր քաղաքացիների համար»: Հայաստանի բնակչության շրջանում դեռ թարմ են հիշողությունները, թե ինչ տեղի ունեցավ դեռեւս անցած տարի նման հայտարարությունից հետո։ Ի վերջո, աշխարհը լավ է հասկանում Ադրբեջանի եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիայի անթաքույց նպատակները։ Միամտություն կլինի հուսալ, թե պատրաստ են գոնե այս անգամ բռնելու ագրեսորի ձեռքը։ Մեկ անգամ արդեն շեշտել ենք՝ թուրքական եւ ադրբեջանական արյունոտ ձեռքը պետք է կտրել դեռեւս օդում։

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրման ԹաթոյանԳեղարքունիքի մարզՀՀ ՊՆպատերազմսահմանՍյունիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան եւ Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ

Թուրքիան եւ Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist