Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

Փետրվարի 12, 2022
Տարածաշրջան
34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
887
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային մյուս կազմակերպությունների այցը տարածաշրջան, ոչ ոք չի ժխտում այն իրողությունը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ Արցախի կարգավիճակը տակավին մնում է չլուծված: Բոլորը լավ են հասկանում, որ 34 տարի առաջ աշխարհը ցնցած Արցախյան շարժումն իրավական լուրջ հիմքեր ուներ եւ աղաղակում էր էթնիկ հայերով բնակեցված պատմական հողն Ադրբեջանին բռնակցելու անարդար որոշման, գրեթե 70 տարի մարզում հայերի դեմ վարվող ազգային խտրականության մասին: Եվ չհանդուրժելով ճնշումներն ու կամայականությունները՝ ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն իր իրավունքների,  Մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջի:

Ազատագրական շարժման երթն սկիզբ առավ Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտից: Հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, պատվախնդիր երիտասարդներ Մայր Հայաստանին վերամիավորվելու կարգախոսներով շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ: Րոպեներ անց նրանց միացան գյուղատնտեսական տեխնիկումի եւ երաժշտական ուսումնարանի ուսանողներն ու դասախոսները: Նրանք ազատության դրոշը պարզած՝ ոգեշնչելով իրենց համակիրներին, նույնպես խանդավառված անդամագրվեցին հանրահավաքին: «Միացում». սա է առաջին բառը, որ հորդաբուխ հնչեց հրապարակում՝ անակնկալի բերելով կուսակցության մարզկոմի պատուհաններից հանրահավաքի մասնակիցներին գազազած, թունավոր հայացքով հետեւող Բաքվի էմիսարներին, ովքեր անուժ էին կանխելու ժողովրդի աննախադեպ ընդվզումը: Այսօր  տարիների հեռվից հայացք ձգելով եւ վերհիշելով հանրահավաքի որոշ դրվագներ՝ շարժման առաջնորդները յուրովի են մեկնաբանում պատմական իրադարձությունը:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Սլավիկ Առուշանյանն Արցախյան շարժման այն նվիրյալներից է, ում անվերապահորեն վստահում, հավատում էին թե հասարակ շինականն ու մտավորականության ներկայացուցիչները, թե պետական այրերը,  քանզի նրա խոսքի ու գործի միջեւ հակասությունը բացառվում էր: Նա հիմա էլ  էությամբ չի փոխվել, նույն սկզբունքային, իր դավանած գաղափարին հավատարիմ անձնավորությունն է, ով շարժման բոլոր փուլերում Բաքվի մանրադիտակի տակ էր՝ «սեւ ցուցակում», եւ մի քանի անգամ բանտ է նետվել «ազգայնամոլական, ծայրահեղ դրսեւորումների համար»: Հպարտանալով 80-90-ականների սերնդով՝ նա երիտասարդներին հորդորում է միշտ զգաստ լինել ու տեր կանգնել ազգային արժեքներին, քանի դեռ հակառակորդը խաղաղության ձեռք մեկնելու փոխարեն շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել, ահաբեկման միջոցով ձգտել հայաթափել Արցախը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքն իր տեսակի մեջ առաջին ծիծեռնակն էր: Միեւնույն ժամանակ Ս. Առուշանյանը կարծում է, որ Արցախյան շարժումն ավելի վաղ փուլ է ունեցել, որը դեռեւս 80-ական թթ. սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով: Համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իր արդարացի պահանջը ներկայացնել Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ երթերով ու հանրահավաքներով, որոնց, ի վերջո, հաջորդեց ԼՂԻՄ մարզային խորհրդի  արտահերթ պատմական նստաշրջանը…

«Սկզբնական  շրջանում շատերին թվում էր, թե արցախյան խնդիրը կարող է լուծվել քաղաքական պայքարի միջոցով՝ մոռանալով մեր պապերի այն իմաստուն խոսքը,  թե հողը միայն արյամբ է ազատագրվում ու պահվում,- կարծում է փետրվարի 13-ի  երթի կազմակերպիչներից մեկը՝ Սերգեյ Շահվերդյանը:- Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են մեր հարեւանները, նրանք խորհուրդ էին տալիս, որ երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար միշտ պատրաստ պիտի լինել  դիմագրավելու թշնամուն եւ անպայմանորեն զինվել է պետք: Եվ շուտով ինքներս դրանում համոզվեցինք: Իբրեւ մեր խաղաղ ցույցերի ու հանրահավաքների  պատասխան, Ադրբեջանի իշխանություններն արցախահայության դեմ պատերազմ սանձազերծեցին՝ նպատակ ունենալով բռնի տեղահանել եւ սպանդի ենթարկել  բնակչությանը: Ու պատմական նստաշրջանից օրեր անց ազերիների առաջին զոհը դարձավ  Սումգայիթի հայ բնակչությունը»:

Թշնամին միշտ էլ նենգ է եղել  ու հարմար պահ ընտրել Արցախի վրա հարձակվելու ու այն հայաթափելու համար: Նման փորձեր նա արեց 1992-ին՝ լայնածավալ հարձակում ձեռնարկելով սահմանի բոլոր ուղղություններով: Կրելով ծանր   պարտություն՝ հակառակորդը «թախանձորեն», իրեն հատուկ շողոքորթությամբ զինադադար  խնդրեց: Սակայն պարզվեց, որ պարտության հետ հաշտվելու մտադրություն չունի: 2016-ին վերստին պատերազմ սանձազերծեց: Հայկական ուժերի պատասխան գործողություններից ստիպված եղավ հետ քաշվել: Ցավոք, Թուրքիայի մասնակցությամբ 2020 թ. սեպտեմբերի  27-ին ադրբեջանական զավթիչների աննախադեպ, մեծածավալ հարձակումները՝ սահմանի երկայնքով, ողբերգական եղան Արցախի, հայ ժողովրդի համար: Թշնամու կողմից բռնազավթվեց  երկրի շուրջ 75 տոկոսը, մշտական օջախներից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ մնացին անօթեւան, դաժան անհավասար մարտերում նահատակվեցին մեր քաջարի, երիտասարդ զինվորներն ու սպաները, հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Ասել է թե՝ արյամբ է ներկված մայր հողը, եւ անդառնալի կորստի ցավից մխում են մեր վերքերը:

«Երկարուձիգ տարիներ կպահանջվեն հերթական ծանր փորձությունը հաղթահարելու, պատերազմի վերքերը բուժելու ու երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Այլ ճանապարհ չկա, եւ զգոնությունը, հաղթանակի նկատմամբ հավատը չկորցնելու, ապրելու եւ արարելու զորեղ կամքն է այսօր մեր ուղեկիցը,- ասում է Ս. Շահվերդյանը:- Մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ եւ շարունակել  ազատության համար պայքարը: Այլապես նահատակված մեր զավակներն ու մարտական ընկերները մեզ չեն ների»…

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵԱՀԿԼեռնային ՂարաբաղԽՍՀՄՂարաբաղյան շարժում
Կիսվել4Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023
Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Մարտի 25, 2023

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Հաջորդ Հոդվածը
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ

Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ

Ատոմային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցությունը կշարունակվի

Ատոմային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցությունը կշարունակվի

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist