Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

Իսկ ո՞վ էր կինոյում նրա կնքահայրը

Մարտի 17, 2022
Մշակույթ
«Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»
40
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ ծնվեցի, հայրս արդեն չկար: Մայրս ամուսնացավ երկրորդ անգամ: Ինձ հիմնականում տատիկս է մեծացրել, որը մինչեւ յոթ տարեկան դառնալս օր առ օր, ժամ առ ժամ «գծագրել է» իմ կյանքը: Նա պատմում էր, որ ծննդյանս տարեդարձների ժամանակ հյուրերի ներկայությամբ կանգնում էի աթոռին ու հայտարարում. «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»: Մայրս, իհարկե, ուզում էր, որ գիտությամբ զբաղվեմ, ընտրեմ պապիս՝ հայտնի ակադեմիկոս Միքայել Թումանյանի ուղին, բայց ես իմ ընտրությունն արդեն արել էի՝ բեմի գրավչությունն անանցողիկ էր: Իսկ իմ որոշումները ես միշտ հեշտությամբ եմ իրագործել…»:

Ալլա ԹՈՒՄԱՆՅԱՆ

Եվ ինչ լավ է, որ նա չգնաց գիտության հետեւից, այլապես հայ բեմն ու հատկապես կինոարվեստը չէին ունենալու իր ամենահմայիչ ու տաղանդավոր դերասանուհիներից մեկին, եթե ոչ ամենահմայիչին, ով «Տղամարդիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո դառնալու էր հայ տղամարկանց կուռքն ու պաշտելին: Նուրբ դիմագծեր, հայուհու խոշոր, գրավիչ աչքեր, բեմական նախանձելի կերպար: Ինստիտուտի բոլոր տղաներն ասում էին՝ օ՜օօ… Հետո, երբ ընդունվեց թատրոն՝ բոլոր դերասաններն էին նույնն ասելու: Այդուհետ, երբ նկարահանվեց տարբեր ֆիլմերում, արդեն ամբողջ միությունն էր հիանալու Ալլա Թումանյանով: Իսկ կինոյում նրա կնքահայրը «Անորսալի վրիժառուներ» հանրահայտ ֆիլմը նկարահանած Էդմոն Քյոսայանն էր, նաեւ «Տղամարդիկ» չմաշվող կինոնկարի ռեժիսորը: Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին հետաքրքիր մանրամասներ է պատմում այս ֆիլմում նկարահանվելու մասին. «Ինչպես գիտեք, Քյոսայանի կինը՝ Լաուրա Գեւորգյանը, Արամոյի հորաքույրն է, իսկ Արամոյի հետ նույն բակում էինք ապրում: Բացի այդ, նաեւ բարեկամական կապ կար. սկեսրայրիս՝ Սերո Խանզադյանի եղբոր աղջիկը Արամոյի մայրն է, այսինքն՝ նրանց հարսը: Իհարկե, ինձ ընտրելու միակ պատճառն այս կապը չէր: Քյոսայանը շատերին էր փորձել եւ, ի վերջո, որոշել, որ Կարինեի կերպարի համար ամենահարմար թեկնածուն ես եմ: Ես շատ շնորհակալ եմ նրան. Քյոսայանն ինձ սովորեցրեց նկարահանման հրապարակում չնկատել մարդկանց, չշեղվել եւ աշխատել միայն տեսախցիկի հետ: Կենտրոնանալու այդ կարողությունը հետագայում ինձ չափազանց օգնել է ֆիլմերում նկարահանումների ժամանակ: Նա ինձ նաեւ կարգապահություն սովորեցրեց: Մի անգամ ուշացել էի նկարահանումներից, խիստ զգուշացրեց. «Հաջորդ անգամ դերից կզրկվես…»: Նա շատ խիստ էր եւ նվիրված իր գործին: Իսկապես, Էդմոն Քյոսայանը դարձավ իմ կնքահայրը կինոյում, եւ դրանից հետո կարծես ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց»:

Այս ֆիլմին հաջորդելու էին «Մխիթար սպարապետ», «Օտար խաղեր», «Երջանկության մեխանիկա», «Շնչառություն» ֆիլմերը: Իսկ «Քաոս» եւ «Ժայռը» ֆիլմերում նկարահանվելու էր միաժամանակ՝ երբեմն ընկնելով ցայտնոտի ու վեճերի մեջ, թե այդ օրը ո՞ր ֆիլմում նկարահանվի… Ինչեւէ:

Հիշենք խոր ու դրամատիկ ապրումներ արթնացնող «Խնձորի այգին» կինոնկարը, որում Ալլա Թումանյանը մարմնավորում է տարաբախտ Նունուֆարի կերպարը, իր՝ դերասանուհու համար ամենասիրելի դերակատարումը: Շատերս ենք անտեղյակ այն իրողությանը, որի մասին պատմել է Ալտոլինան (այսպես է եղել նրա իսկական անունը)՝ Ալլա Թումանյանը. «Այդ ֆիլմում գլխավոր դերակատարները պետք է լինեին Խորեն Աբրահամյանն ու Թամար Հովհաննիսյանը: Ինձ առաջարկեցին Գալյա Նովենցի հերոսուհու քրոջ կերպարը: Սցենարը կարդացի եւ հրաժարվեցի: «Նունուֆարի դերը կտաք՝ կխաղամ, չէ՝ չեմ խաղա»,- ասացի: Այդ ժամանակ ես կարող էի ինձ նման ընտրություն թույլ տալ: Հետո ստացվեց այնպես, որ Թամար Հովհաննիսյանը Ֆրանսիայում էր, չէր կարող մասնակցել նկարահանումներին, որոնք պետք է ավարտվեին ձմռանը: Գլխավոր դերակատարները փոխվեցին, եւ ֆիլմում, ի վերջո, նկարահանվեցինք ես եւ Սոս Սարգսյանը: Ինձ տվեցին Նունուֆարի դերը, որը, իմ կարծիքով, ստացվեց…»:

Իհարկե, ստացվեց, այն էլ որքա՜ն խորը, ազդու, տպավորիչ:

Ասենք, որ սիրված դերասանուհին բեմական գործունեությունն սկսել է սունդուկյանական բեմում (շուրջ 10 տարի): Այնուհետեւ կարճատեւ մի ժամանակահատված խաղացել «Մետրո» թատրոնում, որից հետո ճակատագիրը նրան հասցնելու էր օտար ափեր՝ Միացյալ Նահանգներ: Դա 1991 թվականին էր: Լսենք դերասանուհուն. «Ես չորոշեցի, պարզապես այդպես ստացվեց: Գնացի որպես հյուր եւ հասկացա, որ տղաներիս էլ պետք է տեղափոխեմ: Այդ ժամանակ այնքա՜ն հոգնած էի, որ ուզում էի անգամ, որ այստեղ ինձ մոռանան: ԱՄՆ-ում ամուսնացա, նոր կյանք սկսեցի: Աշխատեցի Ժան Նշանյանի եւ Շաքե Թուխմանյանի հիմնած թատերախմբում: Հետագայում պարբերաբար զբաղվել եմ իմ գործով: Իսկ հետո սկսեցի գրել բանաստեղծություններ: Ես, իհարկե, պոետ չեմ, գրել եմ միայն այն, ինչ բխել է իմ ներսից, դրանք նույնիսկ տպագրվել են»:

Շուրջ քսան ֆիլմում է խաղացել հմայիչ դերասանուհին, բազմաթիվ հեռուստասերիալներ են շքեղացել նրա մասնակցությամբ նկարահանումներից՝ «Կյանքի գինը», «Էմիգրանտներ», «Մեղավորները», «Ամերիկյան պատմություն», «Վտանգավոր խաղեր», «Մաեստրո», «Կտակով թագուհին»… Բոլորը չթվարկենք: Դերասանուհին մեր դասական ֆիլմերում իր խոսքն ասել է վաղուց, իր վրանը խփել հայ կինոարվեստի անդաստանում: Նա ճանաչված է ու սիրված նաեւ հեռվից հեռու, չունի մեծարման ու լրացուցիչ փառքի կարիք. «Փառքը պարգեւ չէ, այլ՝ պատասխանատվություն, եւ որքան շատ են քեզ ճանաչում, այնքան պիտի զգույշ լինես եւ՛ քո արտահայտություններով, եւ՛ քո քայլերով: Շատ բաներ, որ կարող էի անել 20 տարեկանում, հիմա չեմ անի: Կարծում եմ՝ դա պատասխանատվությունն է, որը տարիների ընթացքում մեծանում է».- իր խոսքերն են: Իսկ նա այնտեղ է՝ օվկիանոսից այն կողմ: Նա, որ 2007-ին այցելել էր հայրենիք եւ արտասվել՝ Մասիսներին նայելով:

Շնորհավոր ծնունդդ, սիրելի դերասանուհի: Հայրենիքում կարոտում են քեզ…

Թեգեր: Ալլա ԹումանյանմշակույթՖիլմ
Կիսվել16Tweet10Կիսվել2
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ընդհանրական հայացք հոգեւոր աճին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist