Ֆրեզնո՝ քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի բնակչությամբ 5-րդ քաղաքն է։
Բնակչության մարդահամարի տվյալներով՝ 2015 թ. քաղաքում ապրել է 520159 մարդ, որը նրան դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը: Համարվում է մշակութային եւ տնտեսական կենտրոն եւ իր մեծությամբ երկրորդն է Կալիֆոռնիայի հովտի քաղաքական ագլոմերացիայի ցանկում:
Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։
2018 թ. օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ, Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը։