Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ-սերբական բարեկամության նոր դրվագ

Մայիսի 20, 2022
Այլք
Հայ-սերբական բարեկամության նոր դրվագ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
286
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հերթական ցերեկույթն էին կազմակերպել՝ նվիրված հայ-սերբական գրական ու մշակութային կապերին: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում նաեւ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն էր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը, ով սեղմ, սակայն բովանդակալից ու քաջատեղյակ ներկայացրեց հայ-սերբական ջերմ բարեկամության պատմական ընթացքը: Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը պատմեց արդեն տարիների ընթացքում տեղի ունեցած հայ-սերբական կապերին նվիրված միջոցառումների մասին, որոնք եղել են նաեւ երկուստեք հեռավար, բանասիրական ֆակուլտետի ուսանողների ու դասախոսական կազմի մասնակցությամբ:

Սերբ մտավորականների եւ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաեւ ուսանողության կապը հիմնել ու ամրապնդում է Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս, գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Բաբկեն Սիմոնյանը: Այս անգամ նա պատրաստել էր խիստ հետաքրքիր դասախոսություն հայ-սերբական գրական ու մշակութային կապերի մասին, որն ուղեկցվում էր ունկնդրին համակող սերբական երգերով ու կապերի ընթացքը վավերական փաստերով հաստատող նկարներով: Դասախոսության ընթացքում հնչեց նաեւ Սերբիայում մեր օրերում սիրված երգ, որի հիմքում Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունն է:

Բացառիկ հետաքրքիր խոսքով հանդես եկավ Սերբիայի դեսպանը, ով մինչ Հայաստանում աշխատանքի անցնելը, դիվանագիտական աշխատանք է կատարել Սերբիայի՝ Փարիզի եւ Պեկինի դեսպանատներում եւ ազատ տիրապետում է ֆրանսերենին, չինարենին, անգլերենին ու ռուսերենին: Այդ հմայիչ կինը հիմա էլ սկսել է սովորել հայերեն: Նա բարձր գնահատական տվեց Բաբկեն Սիմոնյանի՝ 40 տարի տեւած հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդող ջանքերին, որոնց արդյունքը պարզորոշ երեւաց այն բազմաթիվ թարգմանություններում (հայերենից՝ սերբերեն, սերբերենից՝ հայերեն), ու տեսանելի եղավ էկրանին:

Տիկին Տատյանան առաջարկեց համալսարանի բանասիրական ֆակուլտետին կից ստեղծել սերբերենի դասընթացներ, ինչը հնարավորություն կստեղծի՝ Բաբկեն Սիմոնյանի գլխավորությամբ, օժտված ուսանողներին պատրաստել հետագայում թարգմանական գործը շարունակելու համար: Սերբիայի դեսպանին քաջածանոթ էր, թե ինչ վերաբերմունք է ունեցել հանճարեղ Հովհաննես Թումանյանը Սերբիայի, նրա հերոսական ժողովրդի եւ հատկապես սերբական էպոսի նկատմամբ, որից թարգմանել է գլխավոր հերոսի՝ արքայազն Մարկոյի քաջագործությունները պատկերող հատվածները: Չմոռանանք, որ Թումանյանը սլավոնական բոլոր ժողովուրդների մեջ սերբերին համարում էր ամենահերոսականը, որը շարունակ պայքարել է թուրքական լծի դեմ ու ձեռք բերել ազգային անկախություն:

Հայ-սերբական այսօրինակ հանդիպումները օգտակար են հատկապես ուսանողների համար, որոնց հնարավորություն է տրվում լայնացնել իրենց աշխարհայացքն ու մտահորիզոնը, լիցքավորվել մարդասիրությամբ ու հայրենասիրությամբ, լինել բազմակողմանի զարգացած:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Թեգեր: Աելիտա ԴոլուխանյանդեսպանԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանՍերբիա
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արդարահատույց վրիժառության ասպետը

Արդարահատույց վրիժառության ասպետը

Խոնարհումով՝ հիշարժան իրադարձությունները

Խոնարհումով՝ հիշարժան իրադարձությունները

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist