-1858 թ. հունիսի 10-ին մահացել է Մեսրոպ Թաղիադյանը՝ գրող, մանկավարժ, հրապարակախոս։
-1932 թ. հունիսի 10-ին մահացել է Սիրանույշը՝ դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից եւ հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը:
-1930 թ. հունիսի 10-ին ծնվել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ հայ պատմաբան, արեւելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։
-1941 թ. հունիսի 10-ին ծնվել է Ժենյա Ավետիսյանը՝ թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր եւ ՀՀ ժողովրդական արտիստ:
-1954 թ. հունիսի 10-ին ծնվել է Սիլվա Յուզբաշյանը՝ դերասանուհի:
-1865 թ. հունիսի 10-ին Մյունխենում կայանում է «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի առաջին ցուցադրությունը:
-1943 թ. հունիսի 10-ին հունգարացի Լասլո Բիրոն հայտնաբերում է գնդիկավոր գրիչը:
-1819 թ. հունիսի 10-ին ծնվել է Գյուստավ Կուրբեն՝ ֆրանսիացի նկարիչ:
-1913 թ. հունիսի 10-ին ծնվել է Տիխոն Խրեննիկովը՝ ռուս սովետական դաշնակահար:
-Ք. ծ. ա. 323 թ. հունիսի 10-ին մահացել է Ալեքսանդր Մակեդոնացին՝ հույն զորավար:
-Ք. ծ. ա. 323 թ. հունիսի 10-ին մահացել է Դիոգենես Սինոպացին՝ հույն փիլիսոփա:
-1588 թ. հունիսի 10-ին մահացել է Լուիշ դի Կամոենսը՝ պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ:
-1967 թ. հունիսի 10-ին մահացել է Սփենսեր Թրեյսին՝ ամերիկացի դերասան:
-2000 թ. հունիսի 10-ին մահացել է Հաֆեզ ալ-Ասադը՝ 1971-2000 թթ. եղել է Սիրիայի նախագահը:
-2004 թ. հունիսի 10-ին մահացել է Ռեյ Չարլզը՝ ամերիկացի ջազմեն եւ դաշնակահար:
-2008 թ. հունիսի 10-ին մահացել է Չինգիզ Այթմատովը՝ ղրղզ գրող: