Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հանդիպումներ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում

Հունիսի 10, 2022
Հանրապետություն
Հանդիպումներ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
437
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հունիսի 6-8-ին մի քանի հանդիպումներ ունեցավ ԱՀ պետական այրերի հետ։ Հանդիպումների հիմնական թեման եղել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով Արցախից տեղահանված եւ մինչ օրս ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում տեղավորված ընտանիքների բնակարանային հարցերի լուծումը։

Հունիսի 6-ին Մ. Վիրաբյանը եւ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո անդրադարձել նաեւ դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին (փաստաթղթերի ընդունումից մինչեւ այլ կազմակերպչական հարցեր)։ Մ. Վիրաբյանը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին է փոխանցել տեղահանվածների մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Հաջորդ օրը՝ հունիսի 7-ին, Մ. Վիրաբյանն ընդունել է Արմեն Մանգասարյանին եւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին։ Դարձյալ քննարկվել է տեղահանված եւ ՀՀ-ում տեղավորված արցախցի ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը, բայց՝ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ընտանիքների։ Հանդիպմանը ներկա են եղել զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ծնողներ եւ ընտանիքների անդամներ, ովքեր հարցեր են ուղղել պետական այրերին, ստացել պատասխաններ եւ համոզվել, որ երկար սպասված ծրագրի գործարկումն արդեն իրականություն է դառնում:

Ա. Մանգասարյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն արդեն տեղափոխվում են առարկայական փուլ եւ շուտով հնարավոր կլինի տեսնել արդյունքը: Ըստ Ա. Մանգասարյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքներին, բացի Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հավաստագրերից, ըստ հաջորդականության (բնակարանը ձեռք բերելուց հետո) կտրամադրվեն նաեւ բնակտարածքի կահավորման սերտիֆիկատներ (ծրագիրը կգործարկվի համապատասխան որոշմամբ հաստատվելուց հետո): ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացրեցին, որ առայժմ փաստաթղթերի ընդունման գործընթացը  չի մեկնարկել. մանրամասները քննարկելուց  եւ ամբողջացնելուց հետո  համապատասխան գերատեսչությունները կտարածեն հայտերի ընդունման մասին հայտարարություն։ Նախատեսած է՝ պատերազմի ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների բնակտարածքի ձեռքբերման արժեքի պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում է 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս եւ ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ: Բնակտարածքի կահավորման համար պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, երեք կամ չորս անձի դեպքում՝ 1 600 000 ՀՀ դրամ, հինգ եւ ավելի անձանց դեպքում՝ մինչեւ 2 000 000 ՀՀ դրամ։

Հունիսի 8-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։ Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երեւանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի եւ օպերատիվ շտաբի մշտական կապը։

Հանդիպմանը ներկա էր օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։

Թեգեր: Արթուր ԹովմասյանԱրցախտեղահանվածներօպերատիվ շտաբ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist