Ըստ ԱՀ արտակարգ իրավիճակների վարչության տարածած տեղեկատվության` հատկապես էական վնաս են կրել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Իվանյան, Հովսեփավան, Լուսաձոր, Խնածախ, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Հաթերք, Զագլիկ, Գետավան, Չափար համայնքները, որտեղ կարկուտի շերտը 3-5 սմ-ի է հասել:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, կարկտահարությունից առանձնապես տուժել են պտղատու այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը, զգալիորեն վնասվել են ջերմոցային տնտեսությունները: Եթե մենատնտես Գրիգորի Բաբայանի խոսքով, ով հիմնականում զբաղվում է ձմերուկի եւ սոխի աճեցմամբ, վնասվել է ցանքատարածքների գրեթե 80 տոկոսը, ապա այգեգործ Ռոբերտ Առուշանյանի հաշվարկմամբ՝ աղետի պատճառած վնասը 70 տոկոսի է հասնում, ինչի մասին է վկայում ծառերի տակ կուտակված կարկտախառն պտուղների հաստ շերտը: Շրջվարչակազմերին կից ստեղծված աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվում են կարկտահարությունից տուժած դաշտերի եւ այգիների վնասների չափերը: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանի հավաստմամբ՝ ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն կառավարությունում, եւ աղետից առավել տուժած համայնքների բնակիչներին ու մենատնտեսներին համապատասխան օգնություն կցուցաբերվի:
Տարեցները, որ վաղուց արդեն հատել են 80-ի սահմանագիծը եւ հազար ու մի փորձանք, աղետ են տեսել, դժվարանում են այս օրերին Ասկերանի, Մարտակերտի շրջանների բնակա-վայրերում, մայրաքաղաք Ստեփանակերտին հարող տարածքներում տեղի ունեցածը համե-մատել նախկինում պատուհասած բնական աղետի հետ, որովհետեւ այն, իրենց խոսքերով, թե՛ ծավալներով, թե՛ պատճառած վնասների չափերով գերազանցում էր մյուսներին:
Ուժեղ քամին եւ կարկտախառն սելավը հիմնահատակ հողին են հավասարեցրել բերքառատ այգիներն ու բանջարանոցները, ցորենի արտերը: Ու դա այն դեպքում, երբ հաշված օրեր էին մնում հնձին: Իսկ բանջարեղենի հարուստ բերքն ուղղակի աննախադեպ էր… Հողմահար են արվել ու գետնին տապալվել բազմաթիվ ծառեր, էլեկտրական հենասյուներ, փլվել կամուրջներ, տանիքներ, առանձին բնակավայրերում վթարվել ու շարքից դուրս են եկել գա-զատար խողովակները: Սելավը քշել-տարել է հարյուրավոր ընտանի կենդանիներ եւ թռչուն-ներ, մեծ վնաս է հասցվել կիսակառույց շինություններին: Տեղացած կարկուտը հավի ձվի չափ էր…
Ուղիղ երկու օր է պահանջվել Մարտակերտի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի էլեկտրա-կան հոսանքը եւ գազատարը վերականգնելու համար, որտեղ ստեղծված աշխատանքային մասնագիտացված խմբերն աշխատել են գիշեր-ցերեկ` փորձելով ժամ առաջ վերացնել վթա-րի հետեւանքները, ապահովել բնակչության կենսապայմանները: Մարդիկ, իհարկե, դեռ չեն սթափվել մղձավանջից, բայց, այնուամենայնիվ, ստիպված են մի կերպ հաշտվել անդառնալի կորստի հետ ու մաքրել, տեսքի բերել այգիներն ու բանջարանոցները, բուժել ծառերի վիրա-վոր ճյուղերը, վերականգնել տանիքները եւ այլն: