Անապեստ, վերջատանջ (հունարեն՝ ἀνάπαιστος – ետ մղված)՝ եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։
Հին հունական պոեզիայում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ եւ վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տաղաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ եւ վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով՝ անապեստյան տողի մեջ շեշտ են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։
Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաեւ հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է հայերենի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք եւ ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր: Օրինակ.
Դու բյուրե՛ղ բարձունքու՛մ մի երա՛զ՝
Լուսազա՛րդ, եւ քնքու՛շ, եւ գողտրի՛կ,
Մի երա՛զ սրբափա՛յլ եւ անհա՛ս,
Հավիտյա՛ն հեռավո՛ր մի աստղի՛կ։
Ավետիք Իսահակյան