-1098 թ. հունիսի 28-ին, Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։
-1577 թ. հունիսի 28-ին ծնվել է Պիտեր Պաուլ Ռուբենսը՝ ֆլամանդական նկարիչ (մահ.՝ 1640 թ.):
-1712 թ. հունիսի 28-ին ծնվել է Ժան Ժակ Ռուսոն՝ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ.՝ 1778 թ.):
-Հունիսի 28-ին, 1877 -1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
-1919 թ. հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
-1970 թ. հունիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
-1992 թ. հունիսի 28-ին Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։