Ֆլեյտա՝ փայտե փողային երաժշտական գործիք։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքների՝ ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։ Համաձայն Հորնբոսթել-Զաքսի դասակարգման՝ ֆլեյտան դասվում է եզրային աերոֆոնների շարքին։
Ի հայտ գալով հին քարե դարում՝ ֆլեյտան համարվում է ամենահին երաժշտական գործիքը։ Մի շարք ֆլեյտաներ, որոնց հնությունը կազմում է մոտ 43,000-ից 35,000 տարի, հայտնաբերվել են ներկայիս Գերմանիայի հարավում գտնվող Swabian Jura շրջանում։ Սրանք ապացուցում են, որ մշակված երաժշտություն արդեն իսկ եղել է Եվրոպայում ժամանակակից մարդկության գոյության դեռ ամենավաղ ժամանակներից։
Երբեւէ հայտնաբերված ամենահին՝ Դիվյե Բաբեի ֆլեյտան, հավանաբար, պատրաստված է քարանձավային արջի քոթոթի ազդրոսկրից, ունի երկու կամ երեք անցքեր։ Հայտնաբերվել է Սլովենիայի Դիվյե Բաբե հնագիտական օբյեկտում եւ ունի մոտ 43,000 տարվա պատմություն։ Այնուամենայնիվ, այս փաստը դեռ մնում է վիճելի։ 2008 թ. պեղումների ժամանակ Գերմանիայի Ուլմ քաղաքին մոտ գտնվող Hohle Fels քարանձավում հայտնաբերվել է մոտ 35.000 տարվա ֆլեյտա։