Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առճակատումը կմտնի նոր փուլ

Հակաքայլերը պատասխան հակաքայլեր են ենթադրում

Հուլիսի 16, 2022
Միջազգային
Առճակատումը կմտնի նոր փուլ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ն զգուշացրել է Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին ու Ուզբեկստանին՝ կապված պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների՝ Ռուսաստան առաքման անթույլատրելիության հետ: Այս մասին գրում է ամերիկյան «EurasiaNet»-ը: Վաշինգտոնը տեղի ընկերություններից «զգոն վերաբերմունք» է պահանջում սահմանափակումները շրջանցելու փորձերի նկատմամբ:

Կենտրոնական Ասիայի չորս պետությունները նշված են ԱՄՆ-ի կառավարության հրապարակած նախազգուշացման մեջ՝ կապված նրանց հնարավորությունների հետ՝ խուսափելու պատժամիջոցներից, որոնք կիրառվել են Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացման համար:

Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը ներառվել են 18 պետությունների ցուցակում, որոնց Վաշինգտոնն անվանում է «հաճախ օգտագործվող փոխադրման կետեր, որոնց միջոցով նկատվել է սահմանափակ կամ վերահսկվող ապրանքների տեղափոխում դեպի Ռուսաստան կամ Բելառուս»:

Այս ցուցակը հայտնվել է անցյալ ամսվա վերջին Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալության եւ ԱՄՆ առեւտրի նախարարության արդյունաբերության ու անվտանգության բյուրոյի կողմից տրված համատեղ նախազգուշացման մեջ: Դրա նպատակն էր «խստացված զգոնության կոչ անել Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից պատժամիջոցներից խուսափելու հնարավոր փորձերի դեմ»:

Ոչ այս, ոչ էլ հայտարարության մեջ թվարկված մյուս երկրները, իսկ դրանք կազմում են շատ բազմազան մի խումբ, որը ներառում է նաեւ Հայաստանը, Վրաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Իսրայելը, Հնդկաստանը, Սինգապուրը եւ Թայվանը, չեն մեղադրվում պատժամիջոցները շրջանցելու մեղսակցության մեջ: Սակայն փաստաթղթում նշվում է, որ այդ երկրները «հաճախ օգտագործվող տարանցիկ կետերից են, որոնցով նկատվել է սահմանափակ կամ վերահսկվող ապրանքների փոխադրում դեպի Ռուսաստան կամ Բելառուս»:

«Որոշ դեպքերում սահմանափակումների ենթակա ամերիկյան ապրանքները կարող են օրինականորեն արտահանվել որպես այլ պատրաստի ապրանքների արտադրության բաղադրիչներ: Սակայն նման պատրաստի արտադրանքի ու ապրանքների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս, հնարավոր է՝ լրացուցիչ փոխադրման կետերի միջոցով, կարող է արգելվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Ցանկում ներառված չեն բոլոր տարանցիկ կետերը, որոնք կարող են օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար, սակայն նշվում է, որ այն կազմված է «ստուգման հարցում օգնելու համար՝ կապված ռիսկերի գնահատման հիմքի վրա ֆինանսական գործարքների հետ»:

Հայտարարության մեջ նշված են նաեւ 22 նախանշաններ, որոնցով ընկերությունները կարող են ճանաչել այն բանի հնարավորությունը, որ իրենց առեւտրային գործընկերներից մեկը մասնակցում է պատժամիջոցներից խուսափելու գործին:

Առաջին նման նշանը վերաբերում է ցանկացած ընկերության հետ գործի վարմանը, որը «փոխադրում է խնդրահարույց ապրանքներ եւ օգտագործում տրանսպորտային միջանցքները, որոնք հայտնի են որպես փոխադրման կետեր Ռուսաստան եւ Բելառուս արտահանման համար»: Հենց այս կետի ծանոթագրության մեջ էլ նշված է 18 երկրներից կազմված ցուցակը, որում ներառված են Կենտրոնական Ասիայի պետությունները:

Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը թվարկում է ապրանքներ, որոնք «հատուկ մտահոգության առարկա են՝ կապված Ռուսաստան եւ Բելառուս վերահասցեագրման հնարավորության եւ դրանք ռազմական ու պաշտպանական հնարավորությունների մեծացման մեջ օգտագործելու հետ»: Այս ապրանքների թվում ներառված են ինքնաթիռների պահեստամասերը, ալեհավաքները, GPS համակարգերը եւ նավթային հանքավայրերի համար սարքավորումները:

ԱՄՆ-ի կառավարությունը նշված նախազգուշացումը հրապարակել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը սահմանափակող միջոցառումներ կիրառեց ուզբեկական ընկերություններից մեկի նկատմամբ՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերության հետ համագործակցության համար: Շեշտվում է, որ այդ համագործակցությունը համազոր է պատժամիջոցներից խուսափելու մեղսակցությանը: «Պրոմկոմպլեկտլոգիստիկա» ընկերությունն «ակտիվորեն աջակցում է» ռուսական «Ռադիոավտոմատիկա» ընկերությանը ԱՄՆ-ի կիրառած «պատժամիջոցներից խուսափելու նրա փորձերում»: Այս մասին հունիսի վերջին հայտարարել է պետդեպարտամենտը:

Ընկերության կողմից թույլ տրված խախտումների թվում են «Ռադիոավտոմատիկա» ընկերությանը «էլեկտրոնային բաղադրիչների, այդ թվում՝ միկրոսխեմաների մատակարարումները». ռուսական ընկերությունն զբաղվում է ռուսական ռազմական արդյունաբերությանը արտասահմանյան բաղադրիչներով ապահովման գործով։

Վերջին մեկ այլ միջադեպի ժամանակ Ղազախստանը հայտնվեց մի իրավիճակում, որը բռնկվեց Ղազախստանի պետական երկաթուղային ընկերությանը պատկանող ռուսական դրոշով նավի շուրջ: Ինչպես պնդում էր Ուկրաինան, այն գողացված հացահատիկ էր տեղափոխում:

Հարկ է նշել, որ Եվրամիության քաղաքական գործիչները նույնպես սկսել են բանակցությունները Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումների վերաբերյալ: Խոսքը պատժամիջոցների յոթերորդ փաթեթի մասին է, որի բովանդակությունը լիովին պարզ չէ: Արեւմուտքն արդեն կիրառել է ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մեծ մասը: Մնացել են կամ կոսմետիկ, կամ Եվրամիության համար ցավագին սահմանափակումները՝ մասնավորապես կապված ռուսական գազի ներմուծման հետ: Հուլիսի 14-ին Եվրամիության դեսպանները քննարկել են հնարավոր պատժամիջոցների թեման, որը վերջնական կընդունեն հաջորդ շաբաթ:

Ամեն դեպքում՝ մեծ է հավանականությունը, որ Եվրամիությունը կշտապի: Եվրոպան ձգտում է անդրօվկիանոսյան գործընկերների ու Մեծ յոթնյակի հետ համաձայնեցված պատժամիջոցային քաղաքականություն վարել, իսկ ԱՄՆ-ում նոր պատժամիջոցների ներդրման հնարավորության մասին քննարկումներ ընթանում են: Այս մասին, մասնավորապես, ասել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը եւ Ճապոնիայի ֆինանսների նախարարության ղեկավար Սունյիթի Սուձուկին: Գլխավոր պատժամիջոցը ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումն է: Եվ Ջոզեֆ Բայդենի պայմաններից է կախված, թե արդյոք այն կներդրվի՞: ԱՄՆ-ի նախագահը ձգտում է համոզել արաբական երկրներին ու ՕՊԵԿ-ին՝ ավելացնելու նավթի վաճառքի ծավալները՝ գինն իջեցնելու համար: Նա հենց այդ նպատակով արդեն մեկնել է Մերձավոր Արեւելք: Ու եթե դա հաջողվի, հնարավոր է՝ այլեւս առավելագույն  գնի սահմանում չի պահանջվի:

Բացի այդ, օգոստոսի 10-ին լրանում է ԵՄ երկրներ ռուսական ածուխի եւ պինդ վառելիքի ներկրման համար նախապես կնքված պայմանագրերի փակման ժամկետը։ Ըստ դրա՝ Եվրամիությունն այդ պահին պետք է ինչ-որ կերպ պայմանավորվի Ռուսաստանի հետ Կալինինգրադի մարզ ածխի տարանցման հարցում։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն ավելի վաղ հաստատել է, որ իր երկիրն այս հարցում առաջնորդվելու է Եվրահանձնաժողովի առաջարկություններով, եւ քանի դեռ դրանք չկան, թույլ չի տա, որ պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ անցնեն իր տարածքով։ Եվ ահա չորեքշաբթի օրը բացատրություններ եղան տարանցման կանոնների վերաբերյալ։ «Արգելված ապրանքների տարանցումն ավտոճանապարհներով, կազմակերպված ռուսաստանյան օպերատորների կողմից, չի թույլատրվում։ Երկաթուղային տրանսպորտի համար նման արգելք գոյություն չունի, բացի անդամ պետությունների՝ ապրանքների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն կատարելու պարտավորությունից»,- ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։ ՌԴ զիջումները, որոնք թույլատրում են ածուխ տեղափոխել Լիտվայի տարածքով (որին, ըստ որոշ տեղեկությունների, պաշտոնական Վիլնյուսն առարկել է), միանգամայն տրամաբանական է փոխհատուցել պատժամիջոցների նոր փաթեթով։ Եթե հետագայում Եվրահանձնաժողովը կոշտացնի իր դիրքորոշումը՝ համաձայնվելով մերձբալթյան երկրների փաստարկների հետ, ապա Ռուսաստանի Դաշնության եւ ԵՄ-ի առճակատումը կմտնի նոր փուլ։ Ռուսաստանն արդեն խոստացել է հակաքայլեր, որոնք կհարվածեն բալթյան երկրներին։ Եվ այդ հակաքայլերը, իր հերթին, անպատասխան չի կարող թողնել ԵՄ-ն։ Տրամաբանական է ենթադրել, որ հենց դրանք կլինեն յոթերորդ փաթեթը։

Պայմանավորվածությունը, թե ինչ կներառվի այդ փաթեթում, հայտնի կդառնա ծանր քննարկումների արդյունքում: Պարզ է, որ առանց որեւէ խնդրի կհամաձայնեցվի անհատական սեւ ցուցակի համալրումը: Դժվար թե առարկություններ հնչեն՝ կապված ռուսական ոսկու ներմուծման սահմանափակման հետ: Դրանք արդեն գործնականում կիրառվել են: Իսկ ամենացավոտ հարվածն այստեղ Ռուսաստանին հասցրել է մի երկիր, որը չի ներկայացնում Եվրամիությունը. խոսքը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայում ռուսական ոսկու հիմնական գնորդի մասին է:

Այդուհանդերձ, յոթերորդ փաթեթը դժվար թե կոսմետիկ լինի: Այն սահմանափակումներ կպարունակի՝ կապված գազի ներկրման հետ: Իսկ դա արդեն նշանակում է, որ յոթերորդը թույլ չի լինի: Եվրամիության երկրները, անկախ հետեւանքներից, քաղաքական կամք ունեն՝ գնալու մինչեւ վերջ: Բավական շատ բան է ներդրվել արդեն կիրառված վեց փաթեթներում, եւ, իհարկե, ԵՄ-ն կգնա մինչեւ վերջ:

Միեւնույն ժամանակ Բեռլինի գիտության եւ քաղաքականության հիմնադրամը հրապարակել է Ռուսաստանի համար ԵՄ պատժամիջոցների հետեւանքների մասին ուսումնասիրությունը, ըստ որի՝ դրանք շատ ծանր են լինելու երկրի համար: Սակայն Ռուսաստանը դա կզգա ոչ անմիջապես, այլ ապագայում: Ճիշտ է՝ ոչ հեռավոր ապագայում:

Թեգեր: ԱՄՆՂազախստանՂրղզստանՈւզբեկստանպատժամիջոցներՌուսաստանՏաջիկստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Հայ մարդը մշակույթից ավելի բարձր բան չունի…»

«Հայ մարդը մշակույթից ավելի բարձր բան չունի…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ»

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ռուսաստանն ունի Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր. ՌԴ ԱԳՆ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist