Քրիստոնյա դառնալը ընտրություն է, որը դու կարող ես անել աղոթքի միջոցով։ Աղոթքը զրույց է Աստծո հետ։ Նա գիտի ձեզ։ Աղոթեք հետեւյալ կերպ.
«Թանկագին Հիսու՛ս,
Ներիր ինձ, խնդրում եմ, այն բոլոր վատ արարքների համար, որոնք ես թույլ եմ տվել իմ կյանքի ընթացքում։ Խնդրում եմ Քո ներողամտությունը։ Շնորհակալ եմ Քեզանից, որ իմ փոխարեն մահացար Գողգոթայի խաչի վրա՝ ինձ ազատելով իմ մեղքերից։ Խնդրում եմ, ներգործիր իմ կյանք եւ լցրու ինձ Սուրբ Հոգով, եւ մշտապես եղիր իմ կողքին։ Շնորհակալ եմ Քեզ, Հիսուս։ Ամեն»։
Եթե այս աղոթքը բխում է ձեր սրտից, ապա Հիսուս Քրիստոսը կուղեկցի ձեզ ձեր կյանքում։
Լինել քրիստոնյա
Հավատքն առ Հիսուս Քրիստոս որպես փրկչի, մարդուն արդարացնում է լիովին։ Հիսուս Քրիստոսի փրկչական զոհաբերության միջոցով Աստված զոհաբերեց Իրեն հանուն մեզ։
Սակայն Աստծո կամքն այն է, որ յուրաքանչյուրը, ով կդառնա Հիսուսի հետեւորդը երես թեքի բոլոր վատ բաներից եւ վերափոխվի Հիսուս Փրկչի կերպարին։ Ինքնուրույն, առանց Աստծո օգնության, դա անել հնարավոր չէ։ Փրկության նման նվերի մենք արժանի չենք, եւ այն ստացել ենք բացառապես Աստծո գթասրտության ու շնորհի միջոցով։
Քրիստոնյայի ճանապարհը հեշտ չէ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մենք կատարում ենք երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ, երբեմն նույնիսկ՝ երկու քայլ հետ։ Մեր՝ քրիտոնեական ճանապարհին, ամենագլխավորն այն է, որ մշտապես ապավինենք Քրիստոսին եւ երբեք չփորձենք թաքնվել Նրանից։ Նույնիսկ եթե վատ արարք եք կատարել, միշտ հարկավոր է դիմել Նրան եւ ներում հայցել։
Միշտ հիշեք, որ Հիսուսը մեր ապահովագրությունն է, Ով չի թողնում, որ ջախջախվենք, եթե նույնիսկ սայթաքում ու ընկնում ենք։
«Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից»։ Ա Հովհաննես 1։9
Անչափ կարեւոր է, որ դուք միանաք ձեր տարածքում գործող եկեղեցու քրիստոնեական համայնքին։ Շփումն այլ քրիստոնյաների հետ շատ կարեւոր է ձեր հոգեւոր աճի եւ վերափոխման համար։ Եթե դուք երբեք մկրտված չեք եղել, ապա անպայման դիմեք հոգեւոր համայնքի հոգեւորականին եւ ընդունեք մկրտություն հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Աստվածաշնչում ասվում է.
«Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէ՛ք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կընդունիք։ Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կկանչէ»։ Գործք Առաքելոց 2։38-39
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ