Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Երեւանի «Ալաշկերտն» է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում: «Ալաշկերտը» մրցեց նախորդ երկու մրցաշրջանների չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ: «Դեղիններին» հաջողվեց հաղթել նվազագույն հաշվով: «Ալաշկերտը» պահպանեց առաջին հորիզոնականը (46 միավոր) եւ 4-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Վերջին տուրում «Արարատը» 5:2 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: «Նոան» 1:2 հաշվով զիջեց «Վանին», իսկ «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»: Առաջնության արծաթե մեդալակիր դարձավ «Նոան», իսկ «Ուրարտուն»՝ բրոնզե մեդալակիր: