Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ադրբեջանը չի կարող դիտարկվել որպես այլընտրանք

Ինչ է ենթադրում Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունը

Հուլիսի 21, 2022
Միջազգային
Ադրբեջանը չի կարող դիտարկվել որպես այլընտրանք
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
979
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Ընդհանրապես` ուկրաինական իրադարձությունների այս ֆոնին եվրոպական առաջնորդներն էներգիայի այլ մատակարարներ են փնտրում՝ պայմանավորված այն սպառնալիքով, որ ռուսական կողմից գազի մատակարարումները կարող են ամբողջապես դադարել: Հուլիստասնության հանդիպումից կողմերը գոհ էին մնացել։ Հայկական կողմի համար սա մտահոգության տեղիք է, որովհետեւ եթե ԵՄ-ն ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնի, հասկանալի է, որ ԵՄ երկակի ստանդարտների քաղաքականությունն էլ է ընդլայնվելու թեկուզ հենց մեր երկրի մասով։ Իսկ մենք ստանդարտների այս ձեւով իրացման ամբողջ «փայլը» տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո, նաեւ ուկրաինական ճգնաժամի հետ համեմատած։

Ինչեւէ, ի՞նչ է ենթադրում Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունը։ «ՀՀ»-ն փորձեց որոշ  պարզաբանումներ ստանալ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից։ Երեկ մեզ հետ զրույցում նա նախ հստակեցրեց, որ «Բաքուն եւ Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027-ից հետո Ադրբեջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության վերաբերյալ»: Ավելի լավ պատկերացնելու համար եթե խոսենք թվերով, ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:

Փորձագետը հավելեց նաեւ, որ Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային զարկերակի՝ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ծրագրերն ամենեւին նոր չեն: «Այն, ինչ ստորագրվեց Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանեւր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում»,- ասաց նա: Իսկ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորություններն ընդլայնվե՞ն։ Մեր հարցին ի պատասխան` Վ. Դավթյանը շեշտեց. «Անգամ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորությունները զգալիորեն ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչեւ 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ն՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ծավալը մոտ 400 մլրդ խմ է»։ Սա, իհարկե, մեր զրուցակցի խոսքով, մինչեւ  2027 թ. անխուսափելիորեն աճելու է՝ պայմանավորված ԵՄ «կանաչ գործարքի» տապալմամբ ու «խաղաղ ատոմի» ճգնաժամով։ «Այսպիսով,- շեշտեց նա,- լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5 տոկոսը»: Ավելի պարզ ասած՝ ադրբեջանական գազը եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն չունի:

Երկու օր առաջ «Եվրանյուզը» գրել էր, թե Եգիպտոսը, Ադրբեջանն ու Ալժիրը կօգնեն ԵՄ-ին` հաղթահարելու գազային ճգնաժամը։ Սակայն եթե ուշադիր հետեւենք պաշտոնական տեքստերին, ապա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Եգիպտոսը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ էներգետիկ ոլորտում, բայց դա վերաբերում է ոչ միայն բնական գազի արտահանմանը, այլեւ վերականգնվող էներգիային։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին գնացել էր Ալժիր՝ այդ երկրից գազի ներկրումն ավելացնելու համաձայնագիր ստորագրելու համար։ Բայց ինչքա՞ն է այդ ավելացումը։ Տարեսկզբից Ալժիրն Իտալիային է տվել 14 մլրդ խմ գազ, ու մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս 6 մլրդ խմ տալ։ Ադրբեջանի հնարավորության պահով էլ արդեն խոսեցինք։ Իսկ ինչ են ասում ԵՄ-ի այսպես ասած՝ ուղեղային կենտրոնները։

«Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր «ուղեղային կենտրոնների» կողմից անցկացված, ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու, ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ն»,- նշեց Վ. Դավթյանը (դեմպինգը մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումն է ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է։ Որոշ դեպքերում այդ գները կարող են լինել արտադրության ծախսերից էլ ցածր։ Դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները` մրցակիցներին հեռացնելու եւ արտաքին շուկաներ գրավելու համար,- Ա. Մ.)։

Մի խոսքով` ինչպես եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը, «այսօր ռուսական «Գազպրոմը» ծածկում է ԵՄ գազի պահանջարկի շուրջ 40 տոկոսը, եւ որեւէ պարագայում Ադրբեջանն իր համեստ եւ (ուշադիր լինենք,- Ա.Մ.) դեռեւս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին` ԵՄ էներգետիկ օրենսդրության «3-րդ էներգետիկ փաթեթի» համաձայն՝ նույն  «Գազպրոմը» իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաեւ միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին»:

Թեգեր: ԱդրբեջանգազԵՄնավթ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մարդկային մեծ կապիտալի ներքին իրացման խնդիր ունենք

Մարդկային մեծ կապիտալի ներքին իրացման խնդիր ունենք

ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում

ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist