Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հուսադրող քայլեր եւ արդյունքներ

Հուլիսի 30, 2022
Այլք
Հուսադրող քայլեր եւ արդյունքներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն տարի օգոստոսի առաջին կիրակի օրը Հայաստանում, ՌԴ-ում, նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում նշվում է երկաթուղու աշխատողների օրը: Արդեն 14-րդ տարին մեր երկրի երկաթուղին հավատարմագրային հիմունքներով շահագործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը:

Ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆայել Սեխլեյանի խոսքով՝ Հարավկովկասյան երկաթուղին այսօր ակտիվորեն զարգացող, հաջողություններ ունեցող ընկերություն է, որն իր գործունեության կարճ ժամանակաընթացքում հասցրել է իրականացնել ենթակառուցվածքային կարեւոր բազմաթիվ նախագծեր, վերականգնել եւ գործարկել երկաթուղային հիմնական դեպոները, կայարանները, էլեկտրաֆիկացման եւ էլեկտրամատակարարման, կապի եւ ազդանշանային համակարգի օբյեկտները, բարեփոխել ուղեւորափոխադրումների համալիրը, գործարկել նոր էլեկտրագնացքներ՝ ուղեւորների համար ապահովելով անվտանգություն, ժամանակի խնայողություն, հարմարավետություն: Ընկերությունն արդյունավետ է համագործակցել ՀՀ կառավարության, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս տարի երկաթուղու գլխավոր հաջողությունը Ռ. Սեխլեյանը համարում է ուղեւորափոխադրումների կտրուկ աճի ապահովումը, ինչպես նաեւ բեռնափոխադրումների 12 տոկոսով աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած: Այս տարի միայն երկաթուղու մարդատար գնացքներով փոխադրվել է 220.5 հազար ուղեւոր: Դա անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 22 տոկոսով: Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղայինների ակտիվ համագործակցության արդյունքում այս տարվա հունիսի 14-ից ամեն երկուշաբթի եւ ուրբաթ օրերին երթեւեկում է Երեւան-Բաթումի-Երեւան արագընթաց մարդատար գնացքը: Երեւան-Բաթումի գնացքով յուրաքանչյուր երթին ուղեւորվում է ավելի քան 500 ուղեւոր, իսկ Երեւան-Թբիլիսի գնացքով՝ 100-110 ուղեւոր: Նվաճումն այն բանի արդյունքն է, որ մարդիկ տեսնում են դրական փոփոխությունները. ձեռք  են բերվել մարդատար 27 նոր, ժամանակակից, հարմարավետ, առավել անվտանգ վագոններ, որոնք ապահովված են տաք ու սառը ջրով, ցնցուղներով, օդորակիչներով, ինտերնետ կապով:

Ընկերության տնօրինությունը տեսնում է, որ պահանջարկը մեծ է, ուստի նպատակ է դրել հաջորդ տարի գնացքների երթեւեկությունը կազմակերպել ամեն օր: Բեռնափոխադրումներն ավելի լավ կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել 200 նոր վագոններ, որոնցից յուրաքանչյուրը 7-8 տոննա ավելի բեռ է այժմ տեղափոխում, քան արվում էր հին վագոններով: Ձեռք են բերվելու եւս 48 նոր վագոններ: Բեռնափոխադրումների ծավալը 6 ամսում կազմել է 1.5 միլիոն տոննա: Կարեւոր համարեց նշել, որ առաջին կիսամյակում ընթացիկ տարվա ներդրումային ծրագրով ՓԲԸ-ի ծախսային ծավալները կազմել են 2.3 մլրդ դրամ, որից 1.6 մլրդն ուղղվել է ենթակառուցվածքների եւ 700 մլն-ը՝ շարժակազմի զարգացմանը: Իսկ անցած 14 տարվա ընթացքում պայմանագրային պայմանավորվածությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պլանավորված 123 մլրդ դրամի փոխարեն ներդրումային ծավալը հասցրել է 139.2 մլրդ դրամի, որը պլանայինից ավելի  է 13.1 տոկոսով: Այս եւ մյուս հաջողությունները Ռ. Սեխլեյանը պայմանավորում է հանրույթի եւ երկաթուղու ղեկավարության նպատակաուղղված աշխատանքով, երկաթուղայինի պատիվը բարձր պահելու նրանց պատրաստակամությամբ:         

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: երկաթուղի
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Բարի անուն, լուսավոր հետագիծ

Բարի անուն, լուսավոր հետագիծ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երջանկության, ծաղկման ու երկարակեցության համարների մեջբերումներ Աստվածաշնչից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist