Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բրյուսելյան հանդիպման հիմնական շեշտադրումները

Ուժեղացվում են միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա

Սեպտեմբերի 1, 2022
Տարածաշրջան
Բրյուսելյան հանդիպման հիմնական շեշտադրումները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
73
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բրյուսելյան չորրորդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թ. դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022-ի ապրիլի 6-ին, երրորդը՝ մայիսի 23-ին։

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպմանը նախորդել են կարեւորագույն զարգացումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Բրյուսելում նախատեսված բանակցությունների բովանդակությանը եւ նախանշում էական շեշտադրումներ: Դրանցից առաջնայինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրի՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ Ադրբեջանում դեսպանների՝ Շուշի այցելելու Բաքվի հրավերի մերժումն էր: Այն պատճառ դարձավ Բաքվի կոպիտ արձագանքին: Ի պատասխան դրա՝ «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տրամադրած մեկնաբանությունում ԱՄՆ-ի դեսպանատունը նշել էր, որ Միացյալ Նահանգները մշտական երկխոսության, նաեւ ամենաբարձր մակարդակով համագործակցության միջոցով կարող է հնարավորինս աջակցել մնայուն եւ համապարփակ խաղաղության հասնելուն: «ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները բազմիցս այցելություններ են կատարել եւ շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան եւ Ֆիզուլի»,- ասված էր հայտարարության մեջ։

Դիվանագիտական լեզվով գրված վերոնշյալ պարզաբանումը, որում Շուշին հիշատակված չէ, փաստում է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ Ֆրանսիան, բերդաքաղաքը համարում են Արցախի Հանրապետության մաս, ինչը փաստացի նշանակում է, որ վերջիններս հայտարարում են, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը բաց է մնացել, ավելին՝ այն խորացել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրներն ակնարկում են, որ արցախյան հիմնահարցի քննարկումն անխուսափելի է, եւ այն երկարաժամկետ ու հիմնարար լուծում է պահանջում:

Բրյուսելյան հանդիպումից առաջ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիայի նման ժեստն ուրվագծեց Փաշինյան-Միշել-Ալիեւ բանակցությունների պրիզման, որի շրջանակում էլ քննարկվել են բոլոր հարցերը: Հանդիպման վերաբերյալ տարածված դիվանագիտական հայտարարությունների հետեւում անցկացված բանակցություններում Շուշի չայցելելու որոշումը հայկական կողմի համար կարեւոր դրական ֆոն է ապահովել: Բրյուսելում քննարկման առարկա էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, եւ եթե համանախագահող երկու երկրները ներկայացնող ԵՄ-ն գտնում է, որ արցախյան հիմնահարցը լուծված չէ, ապա դա  նշանակում է, որ բրյուսելյան բանակցություններում հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվել են արցախյան հիմնախնդրից, իսկ եթե, այնուամենայնիվ, այդ երկու հարցերը մեկ փաթեթում են դիտարկվել, ապա հարաբերությունների հաստատման գործընթացը տեղից շարժելու համար ամրագրվել է Արցախի կարգավիճակի հարցի դիտարկման դրույթը: Սա՝ այն դեպքում, երբ բրյուսելյան հանդիպմանը նախորդող շաբաթվա ընթացքում պաշտոնական Բաքուն կրկին ասել էր, թե պատերազմով Արցախի հարցը լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ այլեւս անելիք չունի, եւ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ-ի՝ նոր համանախագահ նշանակելու որոշման կապակցությամբ:

Այս շեշտադրումները նշանակում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է գործել, քանի որ այն արցախյան հիմնահարցի լուծման միակ եւ միջազգային իրավունքի հիման վրա ձեւավորված լեգիտիմ ձեւաչափն է: Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով համանախագահող երկրների միջեւ առաջացած օբյեկտիվ աշխարհաքաղաքական տարաձայնությունները ժամանակավոր բնույթ են կրում, առավել եւս, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ըստ էության, սկզբունքային տարաձայնություններ չունեն:

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ հենց բրյուսելյան չորրորդ հանդիպման օրը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց Ադրբեջանի 13-14-րդ զեկույցի վերաբերյալ իր եզրակացությունները: Զեկույցում կոմիտեն միանշանակ ձեւակերպումներով դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները եւ հայատյաց պետական քաղաքականությունը: Եզրակացությունում հստակ գնահատականներ են տրվել ռազմական հանցագործություններին, ռազմագերիների խոշտանգումներին եւ դաժան վերաբերմունքին, դպրոցներում հայերի նկատմամբ քարոզվող ատելությանը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, ադրբեջանցի բարձրաստիճան ղեկավարների թշնամական հայտարարություններին, Ադրբեջանում ազգությամբ կամ ծագումով հայերի նկատմամբ ռասայական խտրականությանը:

Վերոնշյալ գործընթացները միանշանակ ուրվագծում են այն իրողությունը, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել հայատյացություն քարոզող Ադրբեջանում, հետեւաբար՝ բրյուսելյան հանդիպման կուլիսային բանակցությունները օրինաչափորեն այդ համատեքստում են ընթացել ու ընթանալու են առաջիկայում, ինչը բանականությանն ավելի մոտ է եւ այլընտրանք չունի:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԵԱՀԿՀայաստանՇառլ Միշել
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արժանի լինենք մեր բնական հարստությանը

Արժանի լինենք մեր բնական հարստությանը

Երկրորդ համաշխարհային… Սկիզբը…

Երկրորդ համաշխարհային... Սկիզբը...

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist