Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գնահատանք

Վանդոս Ղարագյոզյանը պարգեւատրվեց «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալով

Սեպտեմբերի 2, 2022
Մշակույթ
Գնահատանք
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Իվան Անտոնյանի նախաձեռնությամբ լոռեցի մի խումբ մտավորականներ այցելեցին  Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ, գրողի տուն-թանգարան: Նրանք Ամենայն հայոց բանաստեղծին հարգանքի տուրք մատուցեցին գյուղի հրապարակում տեղադրված նրա հուշարձանի մոտ: Տուն-թանգարանում նրանց դիմավորեց տնօրեն Ռոզա Ղազումյանը: Ցուցասրահում Ի. Անտոնյանն անդրադարձավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի «Ներիր ինձ, Գիքոր» կտավի ստեղծման պատմությանը, որը հեղինակը Հովհ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ «Արվեստագետ» ՀԿ-ի նախաձեռնությամբ նվիրել է թանգարանին: Ապա Ռոզա Ղազումյանը հյուրերին ուղեկցեց բանաստեղծի սենյակ, որտեղ ներկաներն ասմունքեցին Թումանյանի քառյակներից:        

Հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը, Ի. Անտոնյանը հրապարակեց «Արվեստագետ» ՀԿ-ի որոշումը՝ Վանդոս Ղարագյոզյանին հանձնելով «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալը:           

Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը եւ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը գնահատանքի խոսքեր ասացին եւ շնորհավորեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Լոռվա ասպետ Վանդոս Ղարագյոզյանին՝ ողջունելով Ի. Անտոնյանի նախաձեռնությունը: 

ՀՀ վաստակավոր արտիստ, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար Ստեփան Դալլաքյանը եւս շնորհավորեց Վ. Ղարագյոզյանին, ապա կատարեց գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգը: Վ. Ղարագյոզյանը շնորհակալություն հայտնեց պարգեւի համար՝ նշելով, որ այն իր ունեցած պարգեւների մեջ ամենաթանկն է, ապա արտասանեց Ամենայն հայոց բանաստեղծի քառյակներից:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

 Լոռի

Թեգեր: Հովհաննես ԹումանյանՎանդոս Ղարագյոզյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Ջութակահարի… վերադարձը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Էլի «գարուն» կգա

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հիսուս Քրիստոսի առակները

    41 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist