Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»

Սանահնեցի հյուսնի որդին՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտորը

Դեկտեմբերի 9, 2022
Այլք
«Կգա ժամանակ, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
218
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես հաճախ եմ առիթ ունենում լսելու միեւնույն հարցը՝ ո՞րն է գլխավորն ավիացիոն կոնստրուկտորի աշխատանքում, ո՞րն է ինքնաթիռներ կառուցողների ստեղծագործության հիմքը:

Ես պատասխանում եմ.

-Կարողանա՛լ երազել:

…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի, եւ խոչընդոտները բազմապատկվում են, դա նշանակում է, որ հաջողությունը մոտ է:

…Բայցեւայնպես, տասը-տասնհինգ տարուց հետո ավիացիայի թանգարանին կհանձնվեն ժամանակակից ամենակատարյալ ինքնաթիռները: Վաղվա ինքնաթիռները, հավանորեն, կունենան միանգամայն այլ արտաքին ձեւեր, կփոխվեն թեւերը, ֆյուզելաժը, շարժիչը: Կգա մի օր, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»:

Արտեմ ՄԻԿՈՅԱՆ

Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Նրա գլխավորությամբ գործող ավիաբյուրոյի մշակած ինքնաթիռներով սահմանվել է 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռեւս մնում է չգերազանցված: Իսկ ՄԻԳ-25 գերձայնայինը 1975-ին ցնցել է աշխարհն իր ցուցանիշներով՝ 3000 կմ/ժամ արագություն, 37 կմ բարձրություն: Իր՝ հանճարեղ կոնստրուկտորի ամենասիրելի «երկաթե թռչող զավակը»՝ եռանկյունաձեւ թեւերով ՄԻԳ-21-ը, կիրառվել է աշխարհի 28 երկրներում, այսօր էլ կիրառվում է դրանցից 18-ում: Ահա թե ինչ են տվել աշխարհին, մանավանդ Ռուսաստանը խորհրդանշող նախկին միությանը տիեզերանվաճ հայ հանճարի միտքն ու արարչագործ ոգին…

Այս մեծ հայի արմատները նույնպես ձգվում են դեպի չքնաղագեղ Լոռի. սանահնեցի հյուսն Հովհաննեսի հարկի տակ է ծնվել ընտանիքի հինգերորդ զավակը՝ Անուշավան անունով: Հոր մահից հետո մայրը տեղի դպրոցավարտ որդուն տանում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց: Մի քանի տարի անց տեղափոխվում են Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ հետագայում հայտնի քաղաքական գործիչ, Կրեմլի ամենաերկարակյաց խոշոր պաշտոնյայի՝ Անաստաս Միկոյանի մոտ: Ավարտելով քաղաքային ուսումնարանը՝ ապագա կոնստրուկտորն աշխատանքի է անցնում «Կրասնի Օկսայ» գործարանում՝ խառատի աշակերտ: 1924-ին մեկնում է Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ ապրում է Ստեփան Շահումյանի այրու՝ Եկատերինա Սարկիսովայի բնակարանում: «Դինամո» գործարանում որպես խառատ աշխատանքի անցնելուց հետո տեղափոխվում է հանրակացարան: Ծանր կենցաղի պատճառով հիվանդանում է տուբերկուլյոզով, որի հետեւանքներն զգալու էր հետագա ողջ կյանքի ընթացքում: Իսկ ամեն ինչ դեռ առջեւում էր. գործարանում սիրված խառատին ընկերները «կնքում» են Արտյոմ կամ Արտեմ անունով: Քսանվեց տարեկանում Արտեմին  ուղարկում են ուսումնառության Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում: Ինժեներական բաժնի ավարտական կուրսի ուսանողին նախադիպլոմային աշխատանքներն անցկացնելու համար գործուղում են Խարկովի ավիացիոն գործարան: Դիպլոմային նախագիծն արժանանում է ամենաբարձր գնահատականի: Եվ այստեղ էլ նրա նախագծով ստեղծվում է «Օկտյաբրյոնոկ» սավառնակը, որը փորձարկվում է նույն տարում: Ապա երիտասարդ կոնստրուկտորն աշխատանքի է նշանակվում ինքնաթիռաշինության գործարանում, որտեղ գործում էին ժամանակի ամենահեղինակավոր կոնստրուկտորներից մեկի՝ Պոլիկարպովի կենտրոնական բյուրոյի մասնագետները: Բայց դա չէր խանգարելու հայազգի խորիմաց ավիաինժեներին ստեղծելու կոնստրուկտորական փորձարարական նոր բյուրո եւ ղեկավարելու այն: Նրա տեղակալն էր Միխայիլ Գուրեւիչը: Հետագայում հենց նրանց անունով էին կոչվելու նոր կործանիչները՝ ՄԻԳ-երը:

1939 թվական. աշխարհը նոր արհավիրքի շեմին է: Խորհրդային մի շարք ավիագործիչներ գործուղվում են Գերմանիա՝ ծանոթանալու հզոր այս երկրի ավիացիոն տեխնիկային: Մեկնողների թվում է Արտեմ Միկոյանը:

Երկրորդ աշխարհամարտի սկզբում սպառազինությամբ ոչ մի երկիր չէր կարող մրցել Գերմանիայի հետ: Խորհրդային Միության առաջնորդ Ստալինը կոնստրուկտորական բոլոր բյուրոներից պահանջում է նախագծել նոր տիպի կործանիչներ, որոնք անգերազանցելի կլինեին տեխնիկական ամենակարեւոր տվյալներով՝ արագությամբ, բարձրությամբ, մանեւրայնությամբ, սպառազինությամբ: Եվ Միկոյանի ղեկավարությամբ ստեղծվում են ՄԻԳ-1, ՄԻԳ-3 կործանիչները, որոնք վճռորոշ դեր էին խաղալու երկրորդ համաշխարհայինի ժամանակ, մանավանդ Մոսկվան եւ Լենինգրադը պաշտպանելիս: Բավական է նշել միայն, որ 1941-ին 15 օրվա ընթացքում գերմանացիները 800-ից ավելի ինքնաթիռ են կորցնում: Հետագայում ՄԻԳ-ի պատվին հուշարձան է կանգնեցվում Մոսկվայում: Այնուհետեւ հաջորդաբար ստեղծվում են ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիրը՝ ՄԻԳ-19-ը, եռանկյունաթեւ ՄԻԳ-21-ը, փոփոխելի սլաքաթեւ ՄԻԳ-23 գերձայնայինները: Յոթանասունականներից հետո միմյանց են հետեւում ՄԻԳ-երի հերթական նմուշները: Բազմաթիվ ձեւափոխություններով այս մակնիշի ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռներն այսօր լայն կիրառություն ունեն աշխարհում. շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հազար ինքնաթիռ:

Ներկայումս Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն եւ հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: Արտեմ Միկոյանի թեւավոր հրթիռների եւ հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարեւոր նշանակություն ունեն նաեւ տիեզերագնացության զարգացման համար:

Ամփոփենք ԽՍՀՄ ԳԱ անդամ, ճարտարագիտատեխնիկական ծառայությունների գեներալ-գնդապետ, սոցաշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի վեցակի դափնեկիր կոնստրուկտորի կանխատեսական խոսքով. «Շուտով մենք կթռչենք այնքան բարձր եւ արագ, որքան նույնիսկ ֆանտաստիկ ֆիլմերի հերոսները չեն կարող…»:

Իսկ ինքն այդ քայլն արդեն իսկ արել էր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: Արտեմ Միկոյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում

Ֆուտբոլի լեզուն մեզ շատ է հուզում

Առատաձեռն սրտի մարդը

Առատաձեռն սրտի մարդը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist