Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Առատաձեռն սրտի մարդը

Հրաչյա Պողոսյանը կարողանում է մարդկանց երջանիկ դարձնել

Դեկտեմբերի 9, 2022
Սփյուռք
Առատաձեռն սրտի մարդը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նեւսկի Բլագովեստ» քրիստոնեական կինոյի 16-րդ փառատոնի շրջանակներում, որը համընկել է ռուս կայսր Պետրոս Առաջինի ծննդյան 350-ամյակի հետ, դեկտեմբերի 6-ին Ալեքսանդրա-Նեւսկի Լավրայի «Սվյատոդուխովսկի» հոգեւոր-լուսավորչական կենտրոնում տեղի է ունեցել երեկո՝ նվիրված Սանկտ Պետերբուրգի գիտության եւ արվեստի պատվավոր հովանավոր, անվանական բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Միսաքի Պողոսյանի բարեգործական գործունեությանը: Իմանալով Հրաչյա Պողոսյանի՝ Նեւայի վրա քաղաքի հիմնադրի հիշատակը հավերժացնելու նախագծերի մասին՝ «Նեւսկի Բլագովեստի» կազմակերպիչները հայ բարեգործին հրավիրել են մասնակցելու փառատոնի ծրագրին:

Հավաքվածներին ողջունել են Ալեքսանդրա-Նեւսկի Լավրայի տեղապահ, եպիսկոպոս Նազարիոսը, փառատոնի ղեկավար Ռաիսա Եվդոկիմովան եւ ծրագրային տնօրեն Միխայիլ Կալինինը:

Երեկոն բացվել է վավերագրական տեսանյութի ցուցադրությամբ՝ նվիրված Սուխո կղզու հերոսական պաշտպանության 80-ամյակին: Կղզին ռազմավարական հսկայական նշանակություն ձեռք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. այնտեղ տեղակայված էր կայազոր, որը պահպանում էր «Կյանքի ճանապարհի» մեծ, ջրային ուղին: 1942 թ. հոկտեմբերի 22-ին գերմանա-ֆիննա-իտալական միացյալ ուժերը փորձեցին գրավել այն, սակայն կատաղի մարտի արդյունքում թշնամական դեսանտը նահանջեց։ Խորհրդային մարտիկների հաղթանակը նշանակում էր, որ «Կյանքի ճանապարհը» կշարունակի ապրել։ 2022 թ. հոկտեմբերի 20-ին «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի շնորհիվ Կենտրոնական ռազմածովային թանգարանի «Կյանքի ճանապարհ» մասնաճյուղում հայտնվեց գրանիտե հուշարձան՝ նվիրված Սուխոյի պաշտպաններին։ «Կարող եմ ասել, որ այն պահից, երբ բացեցինք հուշարձանը, մասնաճյուղի հաճախելիությունն ավելացել է մոտավորապես երկու անգամ,- երեկոյի ընթացքում ասել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի տնօրեն Ռուսլան Նեխայը։- Բազմաթիվ այցելուներ, երբ մտնում են տարածք, առաջին հերթին հետաքրքրվում են, թե ինչպես հասնել նոր հուշարձանին»։

Ծրագիրը շարունակվել է Վալենտինա Լեոնենկոյի եւ Լյուդմիլա Տերվոնենի «Դու ապահովեցիր հաղթանակը» գրքի շնորհանդեսով: «Այդ գիրքը պատմում է թիկունքում խորհրդային մարդկանց անձնուրաց աշխատանքի մասին: Ռազմական ժամանակների ծանրագույն պայմաններում նրանք ամեն օր աշխատանքային սխրագործություններ են կատարել՝ Կարմիր բանակին ապահովելով ամեն ինչով եւ նրա հետ միասին կերտելով հաղթանակը թշնամու նկատմամբ»,- նշված է ներածականում: Գրքում խոսվում է նաեւ լենինգրադյան ձեռնարկությունների, շրջափակման ժամանակ քաղաքից տարհանվածների ճակատագրերի մասին: Գիրքը գնահատել է նաեւ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վինոգրադովը, ով 1995-1999 թթ. ժամանակահատվածում եղել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբի պետի տեղակալը. «Գրքի հեղինակները մեծ աշխատանք են կատարել՝ ուսումնասիրելով քաղաքի կյանքը, որին արդեն մեր ժամանակ տրվել էր «Աշխատանքային խիզախության քաղաք» անվանումը: Նյութերի մեծ մասը նվիրված է հաղթանակին հասնելու գործում հոգեւոր կյանքի եւ մշակույթի հարցերին»:

Հեղինակներից մեկի՝ Վալենտինա Լեոնենկոյի անունը լավ ծանոթ է բոլորին, ովքեր հետաքրքրվում են լենինգրադյան շրջափակման պատմությամբ. 2007-2021 թթ. գլխավորել է Լենինգրադ հերոս քաղաքի շրջափակման կազմակերպությունների ասոցիացիան: Նա վախճանվել է 2021 թ., այդ իսկ պատճառով շատ կարեւոր էր հրապարակել այն աշխատանքը, որի վրա Լեոնենկոն մի քանի տասնյակ տարի աշխատել է Տերվոնենի հետ:

«Պաշարված Լենինգրադի բնակիչները» ընկերության նախագահ Լյուդմիլա Տերվոնեն գրքի հրատարակման հարցը բարձրացրել է 2021 թ. Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ գծի ժամանակ։ Գործընթացին միացել է Սանկտ Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչները» հասարակական կազմակերպությունը, որը դիմել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։ 2022 թ. հոկտեմբերին Սոցիալական քաղաքականության քաղաքային կոմիտեն դիմում է ուղարկել «Պողոսյան Հրաչյա Միսաքովիչ» բարեգործական հիմնադրամին՝ գրքի հրատարակմանը աջակցելու խնդրանքով, եւ հիմնադրամն արձագանքել է։ «Թիկունքն ապահովեց հաղթանակը» գիրքը տպագրվել է 1900 տպաքանակով։ «Այսօր ես ցանկանում եմ իմ երախտագիտությունն ու խորին հարգանքը հայտնել այն մարդկանց, ովքեր շարունակում են իրենց համակարգված բարեգործական գործունեությունը»,- ընդգծել է Սանկտ Պետերբուրգի Սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Ելենա Ֆիդրիկովան։- Հատկապես արժեքավոր է Ձեր մշտական մասնակցությունը ճամփորդությունների կազմակերպմանը, վետերանների եւ շրջափակումից փրկվածների հետ հանդիպումներին եւ նրանց հասցեական օգնությանը: Եվ հիմա հիմնադրամի շնորհիվ լույս է տեսել այս հրաշալի գիրքը»։ Ելենա Ֆիդրիկովան Սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անունից Հրաչյա Պողոսյանին պատվոգիր է հանձնել Ռուսաստանի հոգեւոր, պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման եւ ընդլայնմանն ուղղված բազմամյա բարեգործական գործունեության եւ Սանկտ Պետերբուրգում վետերանների շարժմանն աջակցելու գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար։

Լյուդմիլա Տերվոնենը երեկոյի հյուրերին դիմել է տեսաուղերձով, որում նշել է, որ «Թիկունքն ապահովեց հաղթանակը» աշխատությունը լույս է տեսել հենց Հրաչյա Պողոսյանի բարեգործական հիմնադրամի շնորհիվ: «Երբ զանգ ստացա այն մասին, որ գտնվել է մի մարդ, ով պատրաստ է վճարել գրքի տպագրության համար, ես դա որպես գրեթե հրաշք ընկալեցի: Հրաչյա Պողոսյանն ինձ համար զարմանալի անուն է: Նա առատաձեռն սրտի մարդ է, ով կարողանում է մարդկանց երջանիկ դարձնել: Ես կրկնակի երջանիկ եմ, որովհետեւ կարողացա կատարել Վալենտինա Իվանովնա Լեոնենկոյի առջեւ ունեցած պարտքս, ում նախաձեռնությունն է այս գիրքը»,- ասել է Տերվոնենը:

Ինչպես ասել է ինքը՝ Հրաչյա Պողոսյանը, Լյուդմիլա Տերվոնենի տեսաուղերձը չափազանց հուզել է իրեն: Թեեւ Լյուդմիլա Իվանովնան չի կարողացել մասնակցել միջոցառմանը, երեկոյին ներկա է եղել նրա դուստրը՝ Մարիա Յակովչիկը, որին Հրաչյա Պողոսյանը հանձնել է կայսերական ճենապակու գործարանի ամբողջական մի հավաքածու՝ շրջափակման խորհրդանիշներով։ Նաեւ, որպես հարգանքի եւ երախտագիտության նշան՝ երկարամյա հետազոտական աշխատանքի համար, նա գրքի շնորհանդեսի նախօրեին ծաղիկներ է դրել Վալենտինա Լեոնենկոյի գերեզմանին։

Ռուսաստանի Տիեզերագնացության հյուսիսարեւմտյան ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Մուխինը խոսել է այլ նախագծերի մասին. «Հրաչյա Միսաքովիչի շնորհիվ 2018 թ. Հայաստանի դրոշը Երկրի ուղեծրում էր՝ ՄՏԿ-ում, այնուհետեւ հանձնվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: «Տիեզերական» թեման շարունակում է ուղեկցել բարեգործին։ «Նեւսկի Բլագովեստ» երեկոյից բառացիորեն մի քանի օր առաջ նա պարգեւատրվել է «Տիեզերական դարաշրջանի սկիզբ» մեդալով։ Վկայականը ստորագրել է Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ալեքսանդրովը։ Մեդալը հանձնել է օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Կրիկալյովը։

Այդ երեկո շատերն էին շնորհակալություն հայտնում մեր մեծանուն հայրենակցին, ով օգնել է, որպեսզի բազմաթիվ նախաձեռնություններ իրականություն դառնան: Ընդհանուր առմամբ՝ «Պողոսյան Հրաչյա Միսաքովիչ» բարեգործական հիմնադրամը 300 նախաձեռնություն է իրականացրել 14 երկրում: Դրանք վերակառուցված եւ նոր տեղադրված հուշարձաններ են, մշակութային, հոգեւոր եւ պատմական ժառանգության օբյեկտներ: Լենինգրադյան իրադարձություններին ու հերոսների հիշատակին նվիրված է 150 նախագիծ:

Նույն օրը Հրաչյա Պողոսյանը դարձավ «Ոսկե հավալուսն» բարեգործության, ստեղծագործական եւ սոցիալական աշխատանքի բնագավառում մրցանակի դափնեկիր։ Դիպլոմը եւ «Ոսկե հավալուսն. բարեգործություն եւ հոգեւոր շռայլություն» մեդալը նրան հանձնեց մրցանակի հիմնադիր Ալեքսանդր Սիլկոն։ Մշակութային ժառանգության պահպանման գործում բարեգործական հիմնադրամի ներդրմանն անդրադարձավ նաեւ Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի փոխնախագահ Անտոն Ալեքսանդրովը. «Իմ կարծիքով՝ նման բարի գործեր կարող ես անել միայն այն դեպքում, եթե սիրում ես մարդկանց։ Այդ իսկ պատճառով հիմնադրամն ակտիվորեն ներդրումներ է կատարում Սանկտ Պետերբուրգի մշակույթի մեջ։ Իսկ մշակույթի մեջ ներդրումներ կատարողը ներդրում է անում հավերժության մեջ»։

Թեգեր: Հրաչյա Պողոսյան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Մարտի 16, 2023
Հայուն անխախտ առաքելութիւնը

Հայուն անխախտ առաքելութիւնը

Մարտի 7, 2023

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

«Աշխարհ, այո՛, շուռ է եկել»

«Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է»

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Թշնամական սադրանք՝ ամրացված «դոլարապաշտ» անգրագիտությամբ

Մեր մայրենին՝ իսպանական հողի վրա

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist