Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Միջոցառում՝ նվիրված Նելսոն Ստեփանյանի 110-ամյակին

Մարտի 16, 2023
Սփյուռք
«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
56
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 15-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հաղթանակի մոսկովյան զբոսայգու Հերոսների ծառուղում, տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ռազմածովային ուժերի գրոհային ավիացիայի օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։ Այդ աշխատանքային սովորական օրը շատերի համար տոն դարձավ։ Հերոսների ծառուղի էին եկել համանուն բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանը, հիմնադրամի աշխատակազմը, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ղեւոնդ քահանան , Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ հայր Անտոնին (Մալախովսկի)՝ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակը նշելու համար:

Հայ ժողովրդի մեծ զավակ Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի երկնքում կատարել է 239 մարտական թռիչք, վարել է ավելի քան 30 օդային մարտ, ջախջախել 4 անցակետ, ոչնչացրել թշնամու 17 նավ, ավելի քան 80 տանկ եւ 600 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային սարքավորումներ եւ գնդացիրներ:

Հիշեցնենք, որ Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի համար մղված ճակատամարտի մասնակից էր։ Արդեն 1941 թ. դեկտեմբերին նա կատարել էր 58 թռիչք, որոնցից 38-ը՝ Լենինգրադի մոտ։ Իսկ 1942 թ. մայիսի 28-ին, վերադառնալով իր սկզբնական աշխատանքին` թշնամու դեմ պայքարին, նա ուղիղ հարվածով գերմանական տրանսպորտն ուղարկեց Ֆիննական ծոցի հատակը: Մասնակցել է Ղրիմի գործողությանը, կռվել Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերում։ 1945 թ. մարտի 6-ին խիզախության եւ գրագետ ղեկավարման համար նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:

Միջոցառման սկզբում երկու եկեղեցիների հոգեւորականները հոգեհանգստյան արարողություն կատարեցին խորհրդային օդաչուի հուշարձան-կիսանդրու մոտ։

Հիշատակի արարողությունից հետո Տ. Ղեւոնդ քահանան իր խոսքում ընդգծեց Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամության կարեւորությունն ու արժեքը, իսկական հայրենասիրության եւ հայրենիքին նվիրվածության դրսեւորումը։

Հայր Անտոնին, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանին հայ եւ ռուս ժողովուրդների նոր սերնդի մշակութային դաստիարակման գործում ներդրած ավանդի համար:

Նելսոն Ստեփանյանի հուշարձան-կիսանդրին հանդիսավոր կերպով բացվել է 2021 թ. դեկտեմբերի 9-ին՝ «Սանկտ Պետերբուրգի հայերը» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ քաղաքի կառավարության աջակցությամբ։ Կիսանդրու ստեղծման ֆինանսավորմանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանը։

Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը եւ անձամբ նա իրականացրել են ավելի քան 350 ծրագիր, որոնց կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զինվորներին, իրադարձություններին եւ սխրանքներին։

«Ուզում եմ նշել, որ ռազմածովային ուժերում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել ընդամենը երեք օդաչուներ՝ Ալեքսեյ Մազուրենկոն, Սաֆոնով Բորիս Սաֆրոնովը եւ Նելսոն Ստեփանյանը։ Շատ կարեւոր է, որ մեր ժամանակներում պետական ​​այրերն ուշադրություն դարձնեն պատերազմի հերոսներին։ Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է ժամանակակից Ռուսաստանի զարգացման համար: Մենք երբեք չենք մոռանա այն հերոսներին, որոնց սխրանքների շնորհիվ խաղաղություն ձեռք բերվեց եւ պարզ երկինք՝ գլխավերեւում։ Չէ՞ որ այս սխրագործություններով է դաստիարակվում նոր սերունդը, ազգի հայրենասիրությունը։ Հպարտ եմ, որ հայրենիքին մատուցած ծառայությունները, Նելսոն Ստեփանյանի խիզախությունն ու նվիրումը նշվում է նաեւ այսօր»,- ասաց Հրաչյա Պողոսյանը եւ կարմիր վարդերով հիշատակի զամբյուղը դրեց կիսանդրու առջեւ։ Ծաղիկներ խոնարհեցին նաեւ Տ. Ղեւոնդ քահանան, հայր Անտոնին, «Մեր գործը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հայկ Ադամյանը եւ այլք:

Ռազմական վետերան, պաշտոնաթող գնդապետ, Սանկտ Պետերբուրգի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների կազմակերպության միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսանդր Անտոնովիչ Ստանկեւիչն իր երախտագիտությունն է հայտնել Հրաչյա Պողոսյանին` Նելսոն Ստեփանյանի հիշատակը հավերժացնելու եւ միջոցառումը կազմակերպելու համար, ապա Սանկտ Պետերբուրգի վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, ավիացիայի պաշտոնաթող գեներալ-մայոր Վասիլի Տիխոնովիչ Վոլոբուեւի պատվերով բարեգործական հիմնադրամի գրադարանին նվիրաբերել «Հիշողության եւ ռազմական փառքի ճանապարհներով» հուշալբոմը։

Հերոսների ծառուղի էին այցելել նաեւ Սանկտ Պետերբուրգի մշակույթի գործիչներ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Արամ Պողոսյանը, Շտիգլիցի ակադեմիայի մոնումենտալ եւ դեկորատիվ քանդակի ամբիոնի պրոֆեսոր Լյովա Բեյբությանը, զինվորականներ, Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների ծխականներ, քաղաքի բնակիչներ։ Այս մասին հայտնում է Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա պրոֆեսոր, Ռազմական պատմության ակադեմիայի իսկական անդամ, պաշտոնաթող գնդապետ Վրեժ Հարությունյանն իր խոսքում նշեց. «Հերոսները ողջ են, քանի դեռ մարդիկ հիշում են նրանց գործերն ու անունները։ Նման միջոցառումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի երբեք չմոռանանք, թե խորհրդային ժողովուրդն ինչ գնով է հաղթանակի հասել Հայրենական մեծ պատերազմում։ Պատմական հիշողությունն օգնում է դիմակայել պատմությունը «խեղաթյուրելու» փորձերին»։

Թեգեր: Հրաչյա ՊողոսյանՆելսոն Ստեփանյան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հայուն անխախտ առաքելութիւնը

Մարտի 7, 2023
Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

Փետրվարի 25, 2023

«Աշխարհ, այո՛, շուռ է եկել»

«Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է»

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Թշնամական սադրանք՝ ամրացված «դոլարապաշտ» անգրագիտությամբ

Մեր մայրենին՝ իսպանական հողի վրա

«Սփիւռքը Հայաստանի դաշնակիցն է»

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist