Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մենք պարտավոր ենք հաստատակամ մնալ

Եվ շարունակել զարգացնել միջուկային էներգետիկան

Սեպտեմբերի 9, 2022
Հանրապետություն
Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը
27
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման նախագծի շրջանակներում  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի ղեկավարած պատվիրակության կազմում օգոստոսի վերջին ՌԴ էին մեկնել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրենը։ Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը եղել է Կուրսկի ԱԷԿ-ում, Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ շրջայցի ընթացքում տեղում ծանոթացել էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, օգոստոսի 31-ին հանդիպել «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում նոր էներգաբլոկների կառուցման, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, նախանշվել են հիմնական առաջնային ուղղություններն ու քայլերը: Խոսք է եղել նոր ատոմակայանի հզորության (1000-1200ՄՎտ) եւ կառուցման տեղի մասին։

Հզորության հարցին այս նյութում չենք անդրադառնա, քանզի մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք, թե ինչու երկարաժամկետ կտրվածքով մեզ անհրաժշտ է այս կարգի բլոկ՝ պայմանավորված թե՛ աշխարհաքաղաքական մարտահրավերներով, թե՛ հավելյալ ծախսերից խուսափելու եւ թե՛ սակագնային գործոններով։ Փոխարենը կխոսենք նոր բլոկի կառուցման տեղի մասին, քանզի հիմնականում այս թեման է եղել եւ այսօր էլ կա ու պարբերաբար սրվում է միջազգային հարթակներում։ Հստակեցնենք՝ խոսքը ո՛չ թե մասնագիտական միջազգային, այլ՝ քաղաքական հարթակների մասին է, որտեղ թյուրքական տարրը նպատակային գործում է՝ փորձելով հասնել իր հեռահար նպատակներին, որոնք այնքան ակնհայտ են, եւ, ուստի, դրանց մասին խոսելու կարիք չկա։ Բայց որպեսզի այդ տարրի ասածը չիրացվի մեր հանրության շրջանում, որոշակի պարզաբանում ներկայացնենք։ 

Երբ տարիներ առաջ Հայաստանը որոշեց, որ նոր ատոմակայան է ունենալու, ամենատարբեր փաստաթղթեր մշակվեցին՝ ամենայն մանրակրկիտությամբ՝  նախնական պլանավորման ուսումնասիրություններ` Հայաստանում ատոմային էներգաբլոկը փոխարինելու տեխնիկա-տնտեսական գնահատումը,  շրջակա միջավայրի ամբողջական տեղեկատվական փաստաթուղթը: Եվ հենց այս փաստաթղթերի հիմամբ էլ մեր կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ տարածքում կառուցելու նոր միջուկային էներգաբլոկ (ՆՄԷԲ)՝ մինչեւ 1200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Ի դեպ, նոր բլոկի բնապահպանական հաշվետվությունը պատրաստվել էր ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի «Ատոմային էլեկտրակայանի առնչությամբ շրջակա միջավայրի ստուգման համար ստանդարտ ստուգման պլաններ», NUREG փաստաթղթի համաձայն: Այսինքն՝ ատոմային ոլորտում մենք միշտ աշխատել ենք տարբեր կողմերի հետ եւ  ատոմային տերության մաս մնալու՝ մեր երկրի հաստատակամ որոշման առումով մասնագիտական շրջանակները որեւէ խնդիր չեն տեսել։ Ունեինք նաեւ ՀՀ-ի միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը, որով սահմանվում էին միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական եւ երկրատեխնիկական հետազոտությունների անցկացման, սեյսմիկ աղբյուրների հայտնաբերման ու բնորոշման, ինչպես նաեւ սեյսմիկ վտանգի գնահատման անցկացման եւ գրունտի շարժի նախագծային հիմքերի որոշման մեթոդները: Հստակ ասվում էր, թե ինչպես պետք է նոր ԱԷԿ-ի տեղակայանքի հրապարակում եւ սահմանված շառավղով տարածքում անցկացվեն մանրամասն երկրաբանական, երկրաֆիզիկական եւ երկրատեխնիկական հետազոտություններ:

Այն ժամանակ, ինչպես հիմա, նոր ատոմակայանի կառուցման նախնական վայր է դիտարկվում գործող ատոմակայանի հարակից տարածքը։

Եվ սրա համար պատճառները շատ են: Մասնագետները բացատրում են, որ տարիներ առաջ գործող ատոմակայանի տեղը բավականին ճիշտ է ընտրվել։ Այնքան ճիշտ, որ այդ կառույցը նույնիսկ 1988 թ. ավերիչ երկրաշարժը վնասել չկարողացավ։ Երբ 1966 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց, 20-ից ավելի մրցակցային շինհրապարակի հարց էր քննարկվում։ Եվ նյութերն ուսումնասիրելուց ու վերլուծելուց հետո միայն  ընտրվեց այն տարածքը, որտեղ այսօր մեր ատոմակայանն է։ Ռեակտորային կայանքի հուսալիորեն մշակված կառուցվածքը հետագայում լիովին արդարացրեց իրեն ատոմակայանի շահագործման ընթացքում: Երկրաշարժի ժամանակ ՀԱԷԿ-ի բլոկներն աշխատում էին անվանական հզորությամբ. ռեակտորների՝ ՍԻԱԶ ազդանշանով ինքնաբերական (ավտոմատ) կանգը նախատեսված է MSK-64 սանդղակով 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում: Այդ տարիներին ԽՍՀՄ «Մինատոմէներգո»-ի հրամանով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է եզրակացություն տար ՀԱԷԿ-ի շենքերի, կառույցների, սարքավորումների վիճակի մասին եւ ընդհանրացումներ կատարեր երկրաշարժի պայմաններում ատոմակայանի աշխատանքի փորձի մասին: Այդ ուսումնասիրությունը, որ բավականին մանրազնին ու հանգամանալից է արվել, ատոմակայանի շինարարական կառուցվածքներում, սարքավորումներում եւ համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերեց: Հանձնաժողովը եզրակացրեց՝  ԱԷԿ-ը դիմակայել է երկրաշարժին:

Հետոյի դեպքերին տեղյակ ենք. ատոմակայանը կանգնեցվեց։ Որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ի աշխատանքի վերսկսումը հրատապ դարձավ։ Ընդունվեց ՀԱԷԿ-ը վերագործարկելու համապատասխան որոշումը: 1993-1995 թթ. ՀԱԷԿ-ի աշխատանքի վերագործարկումը նախապատրաստելու ընթացքում «Ատոմէներգոսեյսմոպրոյեկտ» ՓԲԸ-ն ուսումնասիրեց կայանի տարածքի սեյսմիկ պայմանները` ատոմակայանի հնարավոր վերագործարկման եւ հետագա շահագործման բոլոր հարցերը լուծելու եւ հիմնավորելու համար: Այդ աշխատանքներին, ի դեպ, անմիջականորեն մասնակցում էին մեր հանրապետության, ԱՊՀ-ի եւ արտերկրի կազմակերպությունները: Աշխատանքի ամբողջ ընթացքը եւ եզրահանգիչ հաշվետվությունն ուսումնասիրել եւ քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) փորձագետները: Հաստատվեց՝ ատոմակայանը կարելի է վերագործարկել։ Կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներից մեկը այն փաստի ապացույցն էր, որ «ՀԱԷԿ-ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն` ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը»:

Այս ամենագլխավոր պատճառներից է նաեւ նոր բլոկը գործող բլոկի տարածքում կառուցելու նպատակահարմարությունը։ Բացի դա՝ գործող ատոմակայանում արդեն կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք կրկին կառուցելու կարիքը չի լինի։ Այդպիսով՝ հավելյալ որոշ ծախսերից խուսափելու հնարավորություն կունենանք։

Եվ վերջում՝ երբ 2000-ականներին ԵՄ-ն մեզ խորհուրդ էր տալիս փակել ատոմակայանը, փորձը ցույց տվեց, որ երբ հաստատակամ մնացինք չփակելու որոշման մեջ (տեխնիկատնտեսական բոլոր պարամետրերով ապացուցված), շահողը մենք դուրս եկանք։ Մանավանդ որ մասնագետները միշտ են ասել, թե ատոմակայաններն ավելի մաքուր են աշխատում, քան, ասենք, ջերմային կայանները։ Հիմա Եվրահանձնաժողովն էլ միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել (քաղաքական հնարավոր կրկնվելիք արգելքը դուրս եկավ)։ Մեզ մնում է հաստատակամ լինել եւ շարունակել զարգացնել միջուկային էներգետիկան՝ այն դիտարկելով մեր երկրի էներգետիկական անկախության եւ անվտանգության համապատկերում:

Թեգեր: ատոմակայանՀԱԷԿ
Կիսվել11Tweet7Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում

Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում

«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»

«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist