Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»

Սեպտեմբերի 9, 2022
Տարածաշրջան
«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
91
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում իրանցի փորձագետներն ու վերլուծաբաններն ավելի հաճախ են անդրադառնում տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես կարեւորելով Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները, որոնց առանցքը չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի ու Իրանի ազգային անվտանգության շահերին։

Հիշյալ հոդվածներն ընթերցելիս հիշեցի Մոհամեդ մարգարեին վերագրվող մի ավանդապատում, որի մասին վկայությունները, շիա եւ սունի որոշ կրոնագետների կարծիքով, որպես այդպիսին, թույլ են։ Այսուհանդերձ, հիշում եմ, որ առնվազն, երբ ես էի դպրոցական, հայրենասիրության թեմաներում հաճախ էր վկայակոչվում այդ ավանդապատումը։ Այն արաբերենով այսպես է հնչում. «Հոբ ալ վաթան, մեն ալ իման» («Հայրենասիրությունը հավատի դրսեւորում է)։ Բայց, ըստ երեւույթին, մինչեւ «դանակը ոսկորին չհասավ», իրանցիները հիշյալ երկրների հետ փոխհարաբերություններում գերակա էին համարում կրոնական ու «պատմամշակութային» ընդհանրությունները, թեեւ Հայաստանը եւս ազգային անվտանգության համատեքստում թերացումներ է թույլ տվել։ Հիշյալ հարցերի շուրջ իրանցիների վերլուծականները, որոնք հրապարակվում են տպագիր մամուլում ու տարբեր կայքերում, բավական հետաքրքիր են, որոնցից մի քանիսը պարբերաբար կներկայացնենք «ՀՀ»-ի ընթերցողների ուշադրությանը։

Օգոստոսի 28-ին «Դոնյա-ե էղթեսադ» օրաթերթը հրապարակել է իր քաղաքական մեկնաբան Սաիդեհ Սադաթ Ֆահրի «Կովկասյան սադրանքների հետնաբեմում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը զրուցել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փորձագետ Սալար Սեյֆըդդինի հետ։ Նա, որպես նախաբան, ներկայացրել է Ալիեւի համաթյուրքական նկրտումները՝ տարբեր առիթներով նրա վերջին ելույթներում։ Հրապարակումը՝ ստորեւ, որոշ կրճատումներով։

Սադաթ Ֆահրին նշել է, որ վերջին ամիսներին Ալիեւը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին միացնելու մասին, ինչն էլ հստակորեն հայտարարել է նաեւ իր վերջին ելույթներից մեկում։ Իսկ օգոստոսի 24-ին, Ղազախստանի նախագահի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրելիս, խոսել է «Արեւելյան Զանգեզուրը» Նախիջեւանին միացնելու հույժ կարեւոր նշանակության մասին, ընդգծել, որ այն կլինի «կենտրոնական միջնացքի» մի հատված։ Հեղինակն անդրադարձել է նաեւ օգոստոսի 26-ին թվիթերում Ալիեւի գրառմանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ, որում նա կարեւորել է հայ բնակչության տեղահանումն ու ռուս խաղաղապահների՝ այնտեղից դուրս բերումը։ Ապա նշել է, որ դատելով Ալիեւի խոսքերից կարելի է ասել, թե նա նպատակամղված է Հայաստանը Եվրոպային կապող բոլոր կետերը յուրացնել եւ այս առնչությամբ ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Այս առնչությամբ Սեյֆըդդինը «Դոնյա-ե էղթեսադիի» թղթակցին հայտնել է, թե Ալիեւի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին խիստ կարեւոր են, ինչը շուրջ երկու տարի է, որ շարունակ կրկնում է, եւ ամեն անգամ էլ Իրանի ղեկավարությունն ամենաբարձր՝ հեղափոխության առաջնորդի, նախագահի ու ԱԳ նախարարի մակարդակներով խիստ բացասական դիրքորոշում է արտահայտում։ Նա  հավելել է, որ Ալիեւն իր կեցվածքը պատճառաբանում է այն բանով, թե պատերազմից հետո Նախիջեւանին միանալու հնարավորություն չի ստացել, մինչդեռ, եթե Լաչինի միջանցքի մասին հստակորեն նշված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ապա չի խոսվել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա հավելել է՝ ահա թե ինչու, ի պատասխան Ալիեւի հավակնությունների, Իրանի բանակը նախորդ տարի, որպեսզի կանխարգելի Բաքվի որեւէ հանկարծակի գործողություն, երկրի հյուսիսարեւմտյան սահմանի ողջ երկայնքով իրականացրեց կարեւոր զորավարժություն, իսկ այնուհետեւ Կապանում բացվեց հյուպատոսարան. քայլեր, որոնք շատ լուրջ մեսիջներ են պարունակում։

Սեֆըդդինը շեշտում է, որ Բաքուն երկու տարբերակով կարող է Հայաստանով գնալ Նախիջեւան։ Երեւանն ու Բաքուն պետք է համաձայնության գան, ապա համաձայնագիր ստորագրեն անվտանգ երթեւեկելու վերաբերյալ, որով Հայաստանին վերապահվելու է տարանցիկության եւ հատուկ իրավիճակներում ու դեպքերում այն փակելու իրավունք։ Սակայն նման նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ են կողմերի միջեւ դիվանագիտական ու հյուպատոսական փոխհարաբերություններ, մինչդեռ կողմերի միջեւ անգամ քաղաքական փոխհարաբերություններն են բացակայում։ Ավելին՝ Բաքուն ընդհանրապես նման մտադրություն էլ չունի։ Ուստի Ալիեւի ասածներից կարելի է միայն մեկ եզրակացություն անել. մեծ հավանականությամբ, նա մտադիր էր գրավել Հայաստանի մի հատվածը, ինչի դեպքում կրկին կբռնկվի հայ-ադրբեջանական բախում։ Սեյֆըդդինը շեշտել է, որ այս դեպքում, հաշվի առնելով հեղափոխության առաջնորդի տարբեր առիթներով հնչեցրած խոսքերը սահմանների փոփոխության միանգամայն անընդունելիության մասին, Իրանը դուրս կգա Բաքվի դեմ, իսկ եթե ռազմական բախում լինի, Իրանը համապատասխան քայլի կդիմի։

Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, չարաբաստիկ միջանցքն ավելի շուտ խիստ անհրաժեշտ է Էրդողանին՝ իր նեոօսմանական ծրագրերն իրականացնելու համար, եւ Անկարան Ռուսաստանի «կանաչ լույսով» Ադրբեջանին ռազմական բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց։ Այլ կերպ ասած՝ «մեկ ազգ՝ երկու երկրի» շահերը պատերազմ սկսելու հարցում լիովին համընկնում էին, ինչի արդյունքում ձեւավորվել է թուրք-ադրբեջանական հանրապետություն։ Դրա վառ վկայությունը 2020 թ. պատերազմի «հաղթանակի» տոնակատարության ժամանակ Էրդողանի համաթյուրքականության զգացմունքների անզուսպ պոռթկումն էր՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, ինչն արժանացավ վերջինիս խիստ  հակազդեցությանը։

Սակայն Սեյֆըդդինն այլ կերպ է մեկնաբանում։ Նա, խոսելով «Մեծ Թուրքեստան» ստեղծելու հարցում Ալիեւի դերի մասին, շեշտել է, թե 2020 թ. պատերազմից հետո Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն Բաքուն որպես Թուրքիայի լրացուցիչ մաս դիտարկելով՝ Ալիեւին գործակալի դեր են վերապահել, որի մեջ նա կատարելապես մխրճվել է։ Իրանցի փորձագետն Ալիեւի դերի մասին նշել է, թե ՆԱՏՕ-ն խոշոր հաշվով ցանկանում է կյանքի կոչել աշխարհաքաղաքական մի նախագիծ, որի շրջանակներում Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին Ասիայում դուրս կբերի համաթյուրքականության դեմ հանդիման։ Նա հավելել է, որ Ալիեւի՝ համառորեն նման միջանցք պահանջելու նպատակը «Թուրանական միջանցքով» Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը վերացնելն է, ինչը նշյալ նախագծի առաջին փուլն է, որի հաջողության դեպքում անցնելու են հաջորդ փուլին։ Բայց եւ այնպես բացառված չէ նաեւ, որ այս փուլում Անկարայի ու Արեւմուտքի շահերը համաթյուրքականության հարցում համընկնեն։ 

Թեգեր: ԱդրբեջանԻրանպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

Փետրվարի 4, 2023
Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում

Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում

Փետրվարի 3, 2023

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

Ադրբեջանական «հումանիզմի» կեղծ ձոները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Թակարդում՝ երկու ոտքով

Հաջորդ Հոդվածը
ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար

ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հայտնությունը գիրք է Քրիստոսի մասին

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist