Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հերոսների ոգին անմահ է

Դեկտեմբերի 17, 2022
Մշակույթ
Հերոսների ոգին անմահ է
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
693
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա նոյեմբերի 22-ին լրացավ Արցախյան գոյամարտի լեգենդար հրամանատարներից՝ Թբիլիսիում ծնված Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի 80-ամյակը, իսկ 25-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վիսելլիայում ծնված Մոնթե Չառլզի Մելքոնյան-Ավոյի 65-ամյակը։ Հայոց նորօրյա պատմության մեջ մեծ հետք թողած այս անմահ հերոսներն իրնց կյանքն ընդհատեցին Արցախի ազատագրական պատերազմում։ Արցախի հերոս Լեոնիդը նահատակվեց Մարտակերտի շրջանի իր իսկ ազատագրած Տոնաշեն գյուղում 1992 թ. հունիսի 12-ին, իսկ Հայաստանի ազգային հերոս ու Արցախի հերոս Մոնթեն՝ ուղիղ 1 տարի անց Աղդամի շրջանի Մարզիլի կոչվող գյուղում։

Հերոսների հոբելյաններին նվիրված՝ նախօրեին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ կազմակերպել էր համերգ, որը մեծ ոգեւորությամբ ընդունեց հանդիսատեսը։ Համերգը վարեց դերասան ու ասմունքող Արսեն Ղազարյանը, ով այն համարեց անմիջական զրույց հանդիսատեսի ու անմահ հերոսների հետ։ Նա համերգին մասնակից արեց նաեւ հայոց մեծերին՝ Սեւակին ու Համո Սահյանին, Չարենցին ու Տերյանին… Հանուն հայրենիքի մարտիրոսված բոլոր հերոսներն են անմահ, եւ նրանց սուրբ հոգիները միշտ մեզ հետ են։ Գագիկ Գինոսյանը, ներկայացնելով Լ. Ազգալդյանին, ում հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության զինվորն է եղել ժամանակին, ասաց՝ Լեոնիդին հերոսի կոչում հայ ժողովուրդն է շնորհել։ 2019 թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան։

Լեոնիդը, մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս, ժամանակին նաեւ փորձել է Հայաստանում ռազմարդյունաբերություն ստեղծել, զենք արտադրել, սակայն նրա նահատակությունը շատ բան փոխեց ի վնաս մեր ազգի։ Գ. Գինոսյանն անդրադարձավ նաեւ հերոսի՝ Արցախյան շարժման սկզբում իրականացրած գործողություններին։ Լեոնիդը հիմնում էր ազգային գաղափարներով բանակ, նրա զինվորները մարտադաշտ էին մտնում ազգային գաղափարով զինված։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա երբեք կուսակցական չի եղել։ Մի անգամ Արցախում արտասահմանցի մի լրագրող Լեոնիդին հարցրել է. «Ի՞նչ գույնի եք դուք, այսինքն՝ ո՞ր կուսակցությանն եք պատկանում…»: Ծնկաչոք Լեոնիդը մի բուռ հող է վերցրել ու ասել. «Ահա իմ գույնը…»։ Նա կազմակերպել ու ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել եւ իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երեւան ներթափանցման փորձի կանխումը։ Ազգալդյանը հետագայում արդեն Արցախում էր՝ Շահումյան, Մարտակերտ։ 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Գ. Գինոսյանը ներկայացրեց՝ համերգին ներկա էին նաեւ Լ. Ազգալդյանի զինվոր-զինակիցներ, նրանցից 3-ը գնդապետի կոչում ունեն։ Ներկա էր նաեւ «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանը։

Մոնթեն առաջին անգամ Հայաստան եկավ 1991 թ.՝ ազատվելով ֆրանսիական բանտից։ Նոյեմբերին արդեն Արցախում էր Մոնթեն, ով ժամանակին եղել էր Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի զինվոր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ 1992 թ. ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ., մինչեւ իր նահատակությունը, Ավոն, ով դարձել էր ողջ հայության հպարտությունը, իր զինվորների հետ մասնակցեց Իջեւանի ու Ճամբարակի շրջանների պաշտպանական մարտերին։ Արցախում ազատագրեց Քարվաճառը, մինչ այդ մասնակցեց նաեւ Արցախի Շահումյանի շրջանի մի քանի բնակավայրերի եւ Մարտակերտի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հերոսի նահատակությունից հետո Արցախի Մարտունի քաղաքը բնակչության կողմից անվանակոչվել է Մոնթեբերդ։ 

Ահա այս հերոսների ոգին էր տիրում համերգասրահում, որտեղ հանդես եկան «Կարինը», «Բեկոր» ավանդական պարերի խումբը, «Ծովակ» պարի ու երգի համույթը, «Բոհեմ» գրական-երաժշտական խումբը, անհատ կատարողներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Համբարյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Աննա Խառատյանը, Սամվել Թոփալյանը, Քերոբ Հովեյանը։ Արսեն Համբարյանի հեղինակային երգերը՝ «Լեոնիդը» եւ «Ազգալդյանի պատգամը», «Նժդեհը Երեւանի բանտում», շատերը լսեցին առաջին անգամ։ Երգիչն անդրադարձավ նաեւ մեծն Նժդեհի դերին հայ ժողովրդի կյանքում։ Երգում Նժդեհը խնդրում է իրեն տեղափոխել օտար երկրի բանտ, որ չմեռնի Երեւանի բանտում։ Երգի գործիքավորմանն աջակցել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը։ Համերգին ներկա էր հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը, ով 1 օր առաջ դարձավ 86 տարեկան։ Նժդեհ-անհատի մասին խոսեց նաեւ Գ. Գինոսյանը՝ նշելով, որ Նժդեհին «ֆաշիստ» անվանողները պետք է ճանաչեն նրան, ով Սյունիքում գտնվող թուրքական բնակավայրերն ազատագրելիս իր զինվորներին կոչ էր անում չվնասել թշնամու կանանց ու երեխաներին, ծերերին, սպանել միայն դիմադրողներին։ Նույն պատգամն էր անում նաեւ Լեոնիդը։ Արսեն Գրիգորյանը «Մարտիկի երգը-Թռչեի մտքով տուն» երգով սկզբում հանդես եկավ։ Իրեն ուղղված ծափերը հասցեագրեց անմահ ու ողջ հերոսներին, սահմանի զինվորին, այսօր ամբողջովին շրջապատման մեջ գտնվող, սակայն պայքարող ու իր հողի տերը մնացող արցախցուն։ Մյուս կատարումների ժամանակ դահլիճում շուրջպար էր։ Շուշան Պետրոսյանի կատարած երգերը նվիրված էին Արցախին։

Հուզմունք էր ողջ դահլիճում, շատերի աչքերին արցունք էր։ Մաքառող Արցախը միշտ է հուզել մեր ժողովրդին եւ այսօր, քան երբեւէ, Արցախը բոլորիս օգնության ու աջակցության կարիքն ունի։ Դահլիճում ներկաներից մի մասը նույն օրը մասնակից էր հանուն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաներին։ Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմը» շատ է հնչել եւ միշտ ընդունվել է մեծ ոգեւորությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմում Վարդան հրաշք որդուն կորցրած երգիչն իր մեջ ուժ է գտնում՝ ոգեկոչելու բոլոր նահատակ քաջորդիներին։ Դահլիճում հատկապես մեծ ոգեւորություն էր, երբ հնչում էին պարեղանակները, նաեւ՝ երգերի կատարումներով, ու բեմում էին «Կարինը», «Բեկորը», «Ծովակը»։ Համերգն ավարտվեց ուշ երեկոյան, ու հանդիսատեսը տուն գնաց՝ իր հետ տանելով Լեոնիդի ու Ավոյի պատգամները, որոնք էին. «Արցախը Հայաստան է, եւ վերջ…», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը…»։

Թեգեր: «Կարին» ավանդական երգի-պարի խումբԳագիկ ԳինոսյանԳուրգեն Մելիքյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023
Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Հաջորդ Հոդվածը
Հույսի «Տեր ողորմյան»՝ կառափնարանի ճանապարհին

Հույսի «Տեր ողորմյան»՝ կառափնարանի ճանապարհին

ՀԳՄ-ն ահազանգում է

ՀԳՄ-ն ահազանգում է

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist