Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար

Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ առկա լարվածությունը «նոր բնագծեր» է նվաճում

Սեպտեմբերի 9, 2022
Միջազգային
ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
59
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Բրյուսելում հավաքվել էին Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները՝ այլ հարցերի թվում Եվրահանձնաժողովի կազմած՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի ամբողջական դադարեցման վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար: ՌԴ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վճարը եւ դիմումների մշակման ժամկետն այժմ կավելանան:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից` ԵՄ-ի պաշտոնական ամսագրում դրա հրապարակումից երկու օր անց: Ռուսաստանը պաշտոնապես կտեղեկացվի 2007-ից գործող դյուրացված ռեժիմի դադարեցումից նվազագույնը 48 ժամ առաջ: Այս մասին հայտնում է AFP-ն: «Ռուսները չպետք է հեշտ մուտք ունենան ԵՄ, իսկ որպես զբոսաշրջիկ ԵՄ մեկնելը մարդու իրավունք չէ»,- ասել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յուհանսոնը՝ բացահայտելով որոշման մանրամասները՝ կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության եւ Մոսկվայի «ոչ կառուցողական արտաքին քաղաքականության» հետ։

Նրա խոսքով՝ շենգենյան վիզա ստանալու համար Ռուսաստանի քաղաքացիները կբախվեն ավելի երկար, ավելի թանկ եւ բարդ գործընթացի։ Այսպես՝ վիզայի վճարի չափը 35-ից կհասնի 80 եվրոյի։ 10-15 օրով կավելանա հյուպատոսությունների կողմից որոշում կայացնելու ստանդարտ ժամկետը։ Այն կարող է տեւել մինչեւ 45 օր այն դեպքում, երբ լրացուցիչ ստուգում է պահանջվում: Հայտարարություն տալիս ռուսները  պետք է տրամադրեն փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Նրանք այլեւս չեն կարող օգտվել Շենգենյան գոտի հեշտ մուտքի վիզայից, որը գործում է բազմակի մուտքի դեպքում: Բացառություններ են արվելու նրանց, ովքեր ճանապարհորդում են կենսական անհրաժեշտության նպատակով, ներառյալ՝ ԵՄ քաղաքացիների ընտանիքների անդամները, լրագրողները, այլախոհները եւ քաղաքացիական հասարակության անդամները:

Յուհանսոնը խոստացել է շուտով ընդունել «լրացուցիչ սկզբունքներ՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից վիզաների ստացման եւ սահմանային անցումների ուժեղացված վերահսկողություն ապահովելու համար»: Առայժմ յուրաքանչյուր պետություն գործողությունների ազատություն կունենա կարճաժամկետ վիզաների տրամադրման հարցում, ինչը հնարավորություն կտա մանրակրկիտ ստուգել, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունից դիմողները սպառնո՞ւմ են Եվրամիության անվտանգությանը: Այս ազատությունից անմիջապես օգտվեցին Բալթյան երկրները, որոնք չորեքշաբթի պայմանավորվեցին փաստացի արգելել շենգենյան վիզա ունեցող ռուսների մուտքը։

«Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր գործող շենգենյան վիզա ունեն, բացի մի շարք բացառություններից, սահմանը հատելու հնարավորություն չեն ունենա»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը Լիտվայի Կաունաս քաղաքում Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Բացառություններ կարվեն միայն հումանիտար եւ ընտանեկան նկատառումներով, ինչպես նաեւ բեռնատարների վարորդների եւ դիվանագետների համար:

Սեպտեմբերի 1-ից զգալիորեն կրճատելով վիզաների համար դիմումների ընդունումը՝ Ֆինլանդիան որոշեց գործել ավելի զգույշ եւ չսահմանափակել շենգենյան վիզա ունեցող ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր մինչեւ Եվրահանձնաժողովից համապատասխան պարզաբանումներ ստանալը։ Ինչպես Կաունասում բացատրել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, իրավական բնույթի խնդիր կա, թե ինչպես որոշել՝ ռուսաստանցիների շենգենյան վիզաները գործո՞ւմ են,  թե՞ ոչ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ այս պահին ՌԴ քաղաքացիներն ունեն մոտ 963 հազար նման վիզա։

Խոսելով Մոսկվայի պատասխանի մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կգործի իր հետաքրքրությունների շրջանակներում եւ մտադիր չէ սահմանափակումներ մտցնել վիզաների տրամադրման հարցում: «Սերգեյ Վիկտորի Լավրովը, հավանաբար, կնեղանա ինձանից, որովհետեւ արտգործնախարարությունը միշտ գործում է հայելային կերպով. թքել են մեզ վրա, մենք պետք է պատասխանենք թքելով, մեր վիզաները փակել են, մենք էլ պետք է փակենք բոլորի վիզաները: Ոչինչ պետք չէ անել, ինչը չի բխում մեր հետաքրքրություններից»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումի ընթացքում: «Մենք հետաքրքրված ենք, որ երիտասարդները գան ու սովորեն մեզ մոտ, մենք հետաքրքրված ենք, որ բիզնեսը տեղափոխվի եւ աշխատի մեզ մոտ, չնայած բոլոր սահմանափակումներին: Մենք ինքներս այդ կապերը չենք խզի: Իսկ նրանք, ովքեր դա անում են, ոչ թե մեզ են մեկուսացնում, այլ իրենց»,- Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:

Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին վստահեցրել է, որ ԱԳՆ-ն խորհուրդ չի տա փոխադարձությամբ պատասխանել ռուսների համար սահմանված վիզային սահմանափակումներին: Այդուհանդերձ, Մոսկվան հենց չորեքշաբթի օրն ընդլայնել է ԵՄ եւ նրա անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է:

Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ առկա լարվածությունը, այսպիսով, «նոր բնագծեր» է նվաճում: Ռուսական «Գազպրոմն» արդեն հայտարարել է դեպի Եվրոպա իր հիմնական «Հյուսիսային հոսք» գազատարը փակելու մասին, ինչի հետեւանքով գազի գները նոր ռեկորդներ են սահմանում: Կրեմլը իր որոշման պատճառ է դիտարկում արեւմտյան պատժամիջոցները: Ըստ մոսկովյան պաշտոնյաների՝ «Հյուսիսային հոսքի» դադարեցումը կարող է շարունակական լինել: Եվրոպան գտնվում է Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ ընթացող տնտեսական պատերազմի առաջնագծում: Էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճը եւ բնական գազի անբավարարությունը, իհարկե, եվրոպական տնտեսությանը հասցված ծանր հարվածներ են եւ վտանգ են ստեղծում, որ առաջիկա ձմռանը Հին աշխարհը կմնա առանց էլեկտրաէներգիայի ու էներգակիրների:

Ավելին՝ Մոսկվան ու Պեկինը պայմանավորվել են երկրների միջեւ առեւտուրը, այդ թվում՝ գազի մատակարարումն իրականացնել յուանով ու ռուբլիով: Երեքշաբթի ռուսական «Գազպրոմը» հայտարարել է Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի հետ նոր համաձայնագրերի ստորագրման մասին «Սիբիրի ուժը» արեւելյան գազատարով մատակարարման վերաբերյալ: «Չինաստան ռուսական գազի մատակարարման հաշվարկներն այսուհետ կկատարվեն երկու երկրների ազգային արժույթներով՝ ռուբլիով ու յուանով»,- նշված է «Գազպրոմի» հայտարարության մեջ: Պեկինն ու Մոսկվան կարծում են, որ այս քայլով կարող են թուլացնել կախվածությունը դոլարից եւ ազատվել Արեւմուտքի ճնշումից:

Թեգեր: ԵՄՌուսաստանվիզա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հայտնությունը գիրք է Քրիստոսի մասին

Պոլսահայ թատրոնի «վերջին մոհիկանը»

Պոլսահայ թատրոնի «վերջին մոհիկանը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist