Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Պոլսահայ թատրոնի «վերջին մոհիկանը»

Ովքեր էին կանգնած օսմանյան թատրոնի ակունքներում

Սեպտեմբերի 9, 2022
Մշակույթ
Պոլսահայ թատրոնի «վերջին մոհիկանը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իր մեջ ներառելով ուսուցչին, դերասանապետին, բեմադրողին եւ թարգմանչին, Մնակյանն իր անհատական նկարագրով ամենից առաջ եղել է դերասան: Չունենալով իր կրտսեր ժամանակակցի՝ Պետրոս Ադամյանի տաղանդի ուժը եւ արվեստի ընդգրկման սահմանները, միակն է եղել, որին մի շրջան փորձել են համեմատել նրա հետ: Այդպիսի համեմատության հարկ չկա այսօր: Արվեստը համեմատություններ չի սիրում: Մի արվեստագետի մեծությունը չի փոքրացնում մյուսին, եւ յուրաքանչյուր արվեստագետ ինքն է սահմանում իր արվեստի չափանիշները: Բայց չդիմելով համեմատությունների, չենք էլ կարող ուշադրության չառնել, որ Վահրամ Փափազյանն իր ուսուցիչներին՝ Նովելլիին, Ձակոնիին եւ Ջիռոլամո Գոցցիին հիշելիս, նրանց շարքն է դասում եւ Մնակյանին…»:

Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1837-ին Պոլսի Բալաթ թաղամասում ծնված Մարտիրոս Մնակյանը դերասանական իր կարիերան սկսել է սիրողական թատրոնում, սակայն 22 տարեկանում բեմ բարձրացել որպես կայացած ու առաջատար դերասան՝ խաղալով «Արեւելյան թատրոնում»: Առաջին լուրջ դերը «Արիստոտեմ» պիեսում էր, որին հաջորդում է աշխատանքը Իզմիրի թատրոնում: 1864-ին վերադառնում է ծննդավայր՝ նախընտրլով ելույթներ ունենալ ֆրանսիական օպերետներում: Որոշ ժամանակ անց որոշում է ընդմիջել բեմական գործունեությունը, ընտանիք է կազմում եւ տեղափոխվելով Կեսարիա՝ զբաղվում ուսուցչությամբ: Մանկավարժի աշխատանքը եւս կարճ է տեւում՝ կրկին կանչում է Պոլիսը: Վերադառնում է եւ փորձում հին խմբերի հետ նորից ներկայացումներ ունենալ: Այդ խմբերը, սակայն, շուտով լուծարվում են: Մնակյանը եւ նրա ընկերները ընդգրկվում են «Գեդիկփաշա» թատրոնում, որտեղ հիմնականում աշխատում եւ ստեղծագործում էին հայեր, եւ որոնց գործունեության շնորհիվ է, որ հետագայում ձեւավորվում է օսմանյան թատրոն կոչվածը: Արդյո՞ք այս իրողությանը տեղյակ են երախտամոռ մեր հարեւանի ժամանակակից քաղաքակիրթ սերունդները…

Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում դերասան Մնակյանը Ադրիանապոլսում օպերաներ եւ օպերետներ է բեմադրում, հետպատերազմյան տարիներին սալոնային դերեր մարմնավորում Թիֆլիսի հայ թատերախմբերի ներկայացումներում՝ ժանաչվելով որպես մելոդրամայի վարպետ:

1880 թ. արդեն հեղինակություն վայելող արվեստագետը Պոլսում զբաղեցնում է օսմանյան թատրոնի ղեկավարի պաշտոնը, սակայն շուտով լքում է այն՝ գերադասելով դերասանական աշխատանքը: Դասական խաղացանկում նրան լայն ճանաչում են բերում բնահատուկ դերերի կերպավորումները՝ Պետրուչիո, Շայլոկ՝ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը», Ֆամուսով՝ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Դոն Ժուան՝ Մոլիերի նույնանուն պիեսում, Արբենին՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ում, գլխավոր դերեր Ալեքսանդր Դյումա-հոր, Շիլլերի գլուխգործոցային ռոմանտիկական դրամաներում ՝«Քին»-ում, «Ավազակներ»-ում:

1884 թվական. Մնակյանը Պոլսում ստեղծում է օսմանյան դրամատիկ թատերախումբ, որտեղ ինքը եւ տնօրեն էր, եւ ռեժիսոր, եւ առաջնակարգ դերասան: Այստեղ բեմադրում է շուրջ 250 օպերա, պիես եւ օպերետ: Շուտով թատերախումբը ողջ կայսրության մեջ դառնում է ամենահայտնին ու ամենահեղինակավորը: Այս իրողությունը, սակայն, անհաճո էր իշխանություններին, ինչը եւ պատճառ է դառնում թուրքական կառավարության հետապնդման համար: Թատրոնն  ընդհատումներով գործում է մինչեւ 1908 թ.: Այդ ընդհատումներն սկսվել էին այն բանից հետո, երբ 1904-ին Շեհրեմինի Ռիդվան փաշան թատրոնների գործունեությունն ապօրինի էր հայտարարել, քանի որ դրանք ստեղծել եւ ղեկավարում էին հայերը…

1909-ին դերասանը միանում է «Թասֆիյեի Ահլակ» ընկերությանը, մի քանի տարի անց ձեւավորում 80 հոգանոց թատերախումբ: 1912-ին հանդիսություն է կազմակերպում իր թատերական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ: Եվ, ով զարմանք, Մեհմեդ Ռիշադ իշխանական պաշտոնյան նրան շնորհում է գիտության շքանշան:

1916 թ. Մարտիրոս Մնակյանն ընդմիշտ հրաժեշտ է տալիս թատրոնին: Տարիներ հետո թուրքական «Թամաշա» ամսագիրը հարց է ուղղում իր ընթերցողներին, թե 50 տարվա ընթացքում ով է թուրքական թատրոնում ամենանշանակալի դերը կատարել: Հաղթող է ճանաչվում հայազգի արվեստագետը:

Թատերական անվանի գործիչը զբաղվել է նաեւ թարգմանությամբ. խաղալով եվրոպական մելոդրամաներում, թուրքերենի է վերածել դրանք, երբեմն թարգմանել նաեւ հայերեն: Հավելենք, որ Մնակյանի խումբը պոլսահայ վերջին թատերախումբն էր, որն էապես նպաստել է նաեւ թուրք արհեստավարժ դրամատիկական թատրոնի ստեղծմանն ու զարգացմանը:

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հույն սրբի անունով

Հույն սրբի անունով

Արցախի մայր թատրոնը 90 տարեկան է

Արցախի մայր թատրոնը 90 տարեկան է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist