Ֆրեզնոն քաղաք է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի` բնակչությամբ 5-րդ քաղաքն է։ Բնակչության մարդահամարի տվյալներով` 2015 թ. քաղաքում ապրել է 520159 մարդ, ինչը նրան դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը։ Քաղաքը համարվում է մշակութային ու տնտեսական կենտրոն։
Բնակչության խտությունը կազմել է 4404.5 մարդ ք/կմ-ի վրա։ Ռասային կազմը. 49.6 տոկոս՝ սպիտակամորթներ, 12.6 տոկոս՝ ասիացիներ, 8.3 տոկոս՝ սեւամորթներ, 1.7 տոկոս՝ բնիկ ամերիկացիներ, 0.2 տոկոս՝ հավայանցիներ կամ օվկիանոսի կղզիներից ներգաղթյալներ, 22.6 տոկոս՝ այլ ռասայի մարդիկ։
Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, որն զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։
2018 թ. օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում բացվել է գրողի տուն-թանգարանը։ Քաղաքի հայտնի մարդկանցից է նաեւ Քըրք Քըրքորյանը՝ ամերիկահայ գործարար, բարերար։