Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անհրաժեշտ է աշխատեցնել տնտեսություն-բանակ շղթան

Պաշտպանական ու հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու համար

Սեպտեմբերի 10, 2022
Հանրապետություն
Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
590
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ծանոթներիցս մեկը, որ Արցախի առաջին ազատամարտից հետո Իսրայել բնակության էր մեկնել, վերջերս բավական ոգեւորված խոսում էր այդ պետության ստեղծած ազգ-բանակի մասին. որ այդ երկրում չեն համոզում ծառայել բանակում, յուրաքանչյուրը ծառայելն իր պարտքն է համարում։ Որ երբ զինվոր է մահանում, ընտանիքին գրությամբ կամ նամակով չեն ծանուցում, այլ հրամանատարը գնում է անձամբ եւ հայտնում այդ մասին։ Որ երբ իսրայելցի զինվորականը մտնում է քաղաքային տրանսպորտ, բոլորը ոտքի են կանգնում։ Որ զինվորականները երդում են տալիս Հոլոքոստի հուշահամալիրում (մեկ այլ ծանոթս էլ ասում էր՝ Լացի պատի մոտ)։ Որ եթե մամուլում որեւէ տեղեկություն է հայտնվում, որի հետեւանքով կարող է թեկուզ ամենաչնչին ազդեցությամբ անգամ խաթարվել բանակի հանդեպ հանրության վստահությունը, ապա մանրակրկիտ ուսումնասիրություն է սկսվում։

Զրույցը, իհարկե, երկար է տեւում եւ ընդհատվում այն կետում, երբ զրուցակիցս նկատում է, որ առանձնակի ոգեւորություն չեմ ցուցաբերում։ Նրա զարմանքին ի պատասխան բացատրում եմ, որ Հայաստանում հազարավոր հայորդիներ իրենց պարտքը հայրենիքի հանդեպ ամբողջ կյանքում են կատարում, շատերին գիտեմ, որ հետանկախական Հայաստանում մասնակցել են եւ արցախյան առաջին ազատամարտին, եւ ապրիլյանին, եւ 44-օրյային։ Հրամանատարների գիտեմ, որ այո, զավակների մահվան լուրն ընտանիքներին անձամբ են հայտնել՝ ամբողջ կյանքում այդ բեռի ծանրությունն ամենժամյա կրելով։ Մեր ռազմիկներից ու կամավորականներից շատերն իրենց երդումը Եղեռնի հուշահամալիրում կամ Եռաբլուրում են տալիս։ Հայը սիրում ու պաշտում է իր զինվորին։ Եվ զինվորն էլ գիտի իր առաքելությունը։ 44-օրյայի ընթացքում սոցցանցերում հույն օգտատիրոջ խոսքերը թեւավոր էին դարձել, երբ գրառել էր, թե հայերը չեն կռվում հերոսների պես, այդ հերոսներն են կռվում հայերի պես։ Դեմ չեմ, իհարկե, տարբեր երկրների լավագույն փորձերի ուսումնասիրությանը, համեմատությանը, ինչու ոչ, որոշ դրույթների ներմուծմանն ու կիրառմանը նույնիսկ, բայց կրկնօրինակելը ճիշտ չէ՝ տեղային, ազգային, հոգեբանական ամենատարբեր գործոններով պայմանավորված։ Այնպես, ինչպես ճիշտ չէ, երբ տնտեսական ոլորտում հպանցիկ համեմատություններ են անում սինգապուրյան փորձի, աշխարհի փորձի… հետ։

Բայց մի բան հաստատ է. հատկապես մեր օրերում, մանավանդ 44-օրյայից հետո, երբ աշխարհաքաղաքական ամենատարբեր մարտահրավերների առաջ ենք կանգնած եւ նաեւ տեղեկատվական ու հոգեբանական գրոհներին դիմակայելու խնդիր ունենք, պետությունը պետք է հստակեցնի զինվորի հանդեպ իր վերաբերմունքը։ Հստակեցնի՝ իմա՝ նաեւ նշված գրոհները հաշվի առնելով վերափոխի՝ մեծացնելով զինվորի հանդեպ պետական պատասխանատվության շրջանակը։ Սա շատ նուրբ թեմա է, եւ հանրությունը շատ զգայուն է սրա հանդեպ։ Բացի դա, զինվորի հանդեպ պետական պատասխանատվության չափը բումերանգի էֆեկտով արտացոլվելու է հաջորդ մարտահրավերի ժամանակ։ Էլ չենք խոսում այն մասին, որ սա մեր բոլորի՝ անհատի, ազգի, երկրի, պետության ինքնահարգանքի հարց է։ Այս իսկ պատճառով զինվորի հետ կապված ցանկացած որոշում պետք է ընդունվի մանրակրկիտ, բազմակողմանի մասնագիտական քննարկումներից հետո միայն։ «ՀՀ»-ն վերջերս էր անդրադարձել 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպայի խնդրին, ում զրկել էին կարգից եւ ամենամսյա փոխհատուցումից՝ վերափորձաքննությունից հետո։

Մեկ այլ օրինակ է պատերազմի հետեւանքով հոգեկան առողջության խնդիր ձեռք բերածների հարցը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ 2020 թ. պատերազմի հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողները, ովքեր զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Միջոցառման շահառուներ են համարվում ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչեւ 2021 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)։ Այսինքն՝ եթե ախտանիշներն ի հայտ եկած լինեն ոչ թե մինչեւ մարտ, այլ՝ մարտին կամ ապրիլին, աջակցություն ստանալ չե՞ն կարող։ Բացի դա, սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր շահառուին միանվագ 500 հազ. դրամի չափով՝ գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է 408 մլն դրամ։

Հիմա՝ զինվորի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը նաեւ սոցաջակցության չափի փոփոխություն է ենթադրում։ Անհրաժեշտ չափն ապահովելու համար մեզ պետք է հարուստ գանձարան։ Իսկ դրա համար պետք է տնտեսությունն իրապես աշխատի։ Սա էլ, իր հերթին, ենթադրում է, որ վերոնշյալ մարտահրավերներով պայմանավորված՝ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը, որակը, տրամաբանությունը։ Տնտեսություն (կրթություն-գիտություն)-բանակ-տնտեսություն շղթան աշխատեցնել է պետք։

Թեգեր: բանակժողովուրդպատերազմՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից

Իրավապահ համակարգն իրավունք չունի շեղվելու օրինականությունից ու գործընթացների հանգուցալուծման իրավական եղանակից

Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք

Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist