Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արարչագործ Քոչարի ցուցահանդեսը

Իսկ ժամանակն արդարացրեց նրա հույսը

Սեպտեմբերի 19, 2022
Մշակույթ
Արարչագործ Քոչարի ցուցահանդեսը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արվեստը մի անավարտ կամուրջ է՝ գցված կյանքի անեզրության վրա, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուս ոտքը մեկնված է դեպի անզորությունը… Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը: Եվ այդպես անվերջ… Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է…»:

Երվանդ ՔՈՉԱՐ

Պատմում են, որ ռուս գրող Վ. Գրոսմանը գնացքով եկել է հայոց մայրաքաղաք, կայարանամերձ հրապարակում տեսել Սասունցի Դավթի հուշարձանը, հիացած դիտել է այն, պտտվել նրա շուրջը եւ հանկարծ նկատել, որ քանդակի կախարդիչ տպավորության տակ մոռացել է վայր դնել ձեռքի ծանր ճամպրուկները… Երվանդ Քոչարի՝ ազատատենչ հայ ժողովրդի ցասումը, ուժն ու թափը խորհրդանշող հանճարեղ ձիարձանն իրականությունից կտրել էր գրողին…

Քանդակագործը, սակայն, նույնքան հանճարեղ է նաեւ գծանկարչության եւ գեղանկարչության տիրույթներում: Թիֆլիսի նկարչական դպրոցում մեծանուն Եղիշե Թադեւոսյանի երբեմնի սանը, որ եղել էր Վենետիկում, ապա մինչեւ 1936 թ. հաստատվել արվեստների մայրաքաղաք Փարիզում, նկարչի համբավ ու ճանաչում է ձեռք բերում հենց Ֆրանսիայում՝ ստեղծագործաբար հայտնագործելով «տարածական նկարչությունը»:

Չանդրադառնալով արվեստագետի անցած ճանապարհին ու անժամանցելի ստեղծագործական հունձքին՝ նշենք, որ արվեստագետի երեւանյան տուն-թանգարանում մեծ շուքով բացվեց նրա աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես բացման խոսքում ասաց տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, սա առաջինն է Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում: Ցուցահանդես, «որ իրականություն դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցության արդյունքում»: Ինչպես ընդգծեց տնօրենը՝  ցուցադրությունում ընդգրկված են գլուխգործոցային աշխատանքներ պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաեւ մի քանի ստեղծագործություն՝ մասնավոր հավաքածուներից:

Միջոցառմանը նոր շուք հաղորդեց «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: «Եվ մենք մեր առանձնահատուկ եւ խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթին, դեսպան Անն Լույոյին, դեսպանատան նախկին մշակութային պատասխանատու Հաննա Մովիոյին, մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական, մեր թանգարանի մեծ բարեկամ Գիյոմ Նարժոլեին՝ մեր երազանքի իրագործմանն աջակցելու համար»,- իր երախտագիտությունն այսպես արտահայտեց Կարինե Քոչարը:

Գրքում ներառված նյութերն առնչվում են Քոչարի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին եւ դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի գեղարվեստական արխիվների տնօրեն Իվ Շեվրֆիս Դերիոլը:

Ասենք, որ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել եւ ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երվանդ Քոչարի մտերիմ բարեկամ, նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը՝ հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին, գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրֆիս Դերիոլը:

«Ի դեպ, այս կարեւոր անձանց հրավերը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհի շնորհիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»,- չմոռացավ հիշատակել Կարինե Քոչարը: 

Ցուցահադեսի բացմանը հանճարեղ արվեստագետի ստեղծագործության առանձնահատկությունների, փարիզյան շրջանի նրա արարումների մասին ընդգրկուն ելույթներով հանդես եկան բարեկամ երկրից ժամանած պատվարժան հյուրերը: Ելույթ ունեցավ նաեւ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Իմ հույսը ժամանակի վրա է»,- մի առիթով արտահայտվել է Երվանդ Քոչարը: Եվ ժամանակն արդարացրել է նրա հույսը, քանզի հավերժության կնիքով է դաջված աշխարհաճանաչ նրա արվեստը՝ օծված երվանդքոչարական հանճարով…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist