-Սեպտեմբերի 28-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը:
-Ք. ծ. ա. 551 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Կոնֆուցիոսը՝ չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մահ.՝ 479 թ.):
-616 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Ջիվանշիրը՝ Աղվանքի թագավոր (մահ.՝ 683 թ.):
-1803 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Պրոսպեր Մերիմեն՝ ֆրանս. հնէապատմաբան, գրող (մահ.՝ 1870 թ.):
-1874 թ. սեպտեմբերի 28-ին Էջմիածնում բացվեց Գեւորգյան ճեմարանը:
-1924 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Մարչելլո Մաստրոյանին՝ իտալաֆրանս. դերասան (մահ.՝ 1996 թ.):
-1929 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Նիկոլայ Ռիժկովը՝ ռուս պետական եւ կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս:
-1934 թ. սեպտեմբերի 28-ին ծնվել է Բրիժիտ Բարդոն՝ ֆրանս. դերասանուհի եւ երգչուհի:
-1947 թ. սեպտեմբերի 28-ին մահացել է Գարեգին Լեւոնյանը՝ հայ գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932)։ Կոմիտասի հետ հիմնադրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-1922), որը նշանակալից դեր է խաղացել հայ արվեստագիտական մտքի եւ պարբերական մամուլի պատմության մեջ։ Գուսան Ջիվանու որդին է (ծնվ.՝ 1872 թ.)։