Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ոչինչ, ոչինչ չարեցի, ախր կարող էի, կարող էի…»

Իսկ նրա տաճարի գմբեթը «Կոմիտասը» պիտի լիներ…

Սեպտեմբերի 30, 2022
Մշակույթ
«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1954-ի մի մեղմ հոկտեմբերի հայտնվեցի կինոյում, եղա ռեժիսորի ասիստենտ՝ Ամասի Մարտիրոսյանի եւ Յուրի Երզնկյանի «Հասցեատիրոջ որոնումները» ֆիլմում: Ապրեցի մարդկային արժանապատվության բոլոր տեսակների պահերը՝ անպատվությունից մինչեւ փառահեղություն, երբեմն-երբեմն նաեւ ինչ-որ ստեղծագործական պահեր: Հետո «Հայֆիլմում» ռեժիսորի ասիստենտ, երկրորդ ռեժիսոր եւ ահա, վերջապես, առաջին ինքնուրույն աշխատանք՝ «Նվագախմբի տղաները»՝ Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ: Հրճվանքի, ինքնահաստատման հաղթական բազում պահեր…»:

Հենրիկ ՄԱԼՅԱՆ

…Հետո ծնունդ էին առնելու հայ կինոն իսկապես հայկական դարձրած «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ»-ը, «Նահապետը», «Կտոր մը երկինք»-ը, «Մի կաթիլ մեղրը»: Այս արարումներին զուգահեռ՝ դասախոսական աշխատանք, կինոդերասանի թատրոն-ստուդիա: Վաստակ, որը կերազեր յուրաքանչյուր կինոարվեստագետ: Այդուհանդերձ, մեծանուն ռեժիսորը, որին խանգարել էին շունչ ու մարմին տալ իր ծրագրած, գուցեեւ իր բարձր արվեստի երկնակամարում գագաթ դառնալիք «Կոմիտաս» գեղարվեստական ֆիլմին՝ տրտմորեն մտորելու էր. «Արդյունքում՝ հալից ընկած սիրտ, վաթսուն տարեկան հասակն էլ ուսերիս առած, ազգանվան առջեւում թե վերջում էլ ինչ-որ անբացատրելի տիտղոսներ… Իսկ սրտիս ու հոգուս՝ շատ գաղտնի անկյուն, մի տխուր, անհերքելի համոզմունք՝ ոչի՜նչ, ոչի՜նչ չարեցի, ափսոս… Ախր կարո՜ղ էի, կարո՜ղ էի…»:

Անդրադառնալով ռեժիսորի չիրականացված երազանք «Կոմիտաս»-ին, Տիգրան Մանսուրյանը խոր ափսոսանքով էր արձագանքելու. «Երբ խոսում ենք Հենրիկ Մալյանի կինոարվեստի մասին, ես ասում եմ՝ դա մի հրաշալի եկեղեցի է, որ գմբեթ չունեցավ: Իսկ գմբեթը «Կոմիտասը» պիտի լիներ…»:

Չեղավ, բայց այն, ինչ արեց, արվեստի կատարյալ տաճար է, որում մենք մեզ տեսանք ներսից, տեսանք բնական վիճակում, առանց արհեստական զարդ ու զարդարանքի, տեսանք մեր ցավերն ու ուրախությունները, զգացինք մեր հոգու թրթռուն ելեւէջները: Ազգային արվեստ, որ դուրս էր գալու այդ շրջանակներից՝ ձեռք բերելով համամարդկային հնչողություն: Հիշենք Մկրտիչ անուններով մեր դարբիններին, այրված կոճղի նման եղեռնի հրդեհներից վերհառնած Նահապետին, հայոց կուսական լեռների առնական զավակ-հնձվորներին՝ Իշխանին, Ավագին, Զավենին, Պավլեին, ոչխարները կորցրած Ռեւազին, «մատի ու մատանու արանքը մտնելու» սովորություն չունեցող միլիցիայի լեյտենանտին…Հիշենք ակամայից անգիր արած խոսքերը. «Գնացեք ե՛զ էլ կերեք, գոմե՛շ էլ կերեք, իրա՛ր էլ կերեք…»: Կամ. «Մատանի՜, հարբեցող… Քսան տարի օրինակ է գտել, մա՜րդ է զարմացնում…»:

Ի դեպ, տեղին կլինի նկատել, որ մալյանական սերնդի մեր լավագույն դերասաններից շատերը՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Ազատ Շերենց, այլք, իրենց կոթողային դերերը կերտեցին հենց նրա մեծարվեստ ֆիլմերում: Իսկ ինչպե՞ս էր աշխատում ստեղծող, դերասանի թեւերը բացող-ազատություն տվող, հայտնաբերող ռեժիսորը դերասանների հետ. « Ես նրանց հետ չեմ աշխատում: Ես նրանց «խաբում եմ», ես նրանց ոգեւորում եմ, տրամադրությունը բարձրացնում: Ես նրանց տանում եմ մթնով, հետո՝ լույսով, հետո՝ կանաչներով, հետո՝ կապույտներով: Տխրեցնում եմ, հետո ծիծաղեցնում, հետո մեծարում եմ: Շա՜տ եմ մեծարում եւ մի օր էլ քաշում եմ տաղավարի լույսի տակ ու օպերատորին խնդրում, որ նկարահանի…»:

Ահա այսպես էին ծնվում հայ կինոարվեստի գլուխգործոցները՝ մալյանական մտքի շողարձակումներով: Ֆիլմեր, որ դառնալու էին ընտանեկան, հոգեհարազատ, հայաշունչ ու հայեցի: Ինչպիսի՞ն կլիներ նրա մտահղացած կինոնկարը հայոց երգի Վեհափառի մասին՝ կարելի է միայն երեւակայել, այն Կոմիտասի, որի արվեստով կախարդված էր. «Ինձ թվում է, որ կոմիտասյան հնչյունների մեջ կան առաջին հայ մոր երգը, առաջին հայկական հարսանիքի խինդը ու նաեւ մեր առաջին վշտի հնչյունները: Թվում է նաեւ, որ կոմիտասյան հնչյունները հավերժական են, ինչպես մեր ժողովուրդը…»:

Ճշմարիտ արվեստագետները միշտ են սքանչացել մեծերի ստեղծածով: Պատահական չէ այսօրվա դասականի՝ Տիգրան Մանսուրյանի հիացումը Մալյանի եւս մի ֆիլմով. «Երբ ես փորձում եմ իր կինոյի խորքերը վերլուծել, չգիտեմ ինչու՝ գալիս են իր թումանյանական մանրապատումները: Ես դրանց գոյության վրա ապշում եմ: «Մի կաթիլ մեղրը». դա այնպիսի գյուտ է՝ մի փոքրիկ վարագույր, դրա առջեւում, կողքերին՝ դերասաններ: Եվ այդ փոքրիկ վարագույրով համամարդկային հարցերի մասին է խոսում…»:

Իսկ ո՞րն էր, ի վերջո, բուն խնդիրը իր արվեստում. «Իմ տխրությունները, իմ հոգսերը, իմ ուրախությունները, իմ երազանքները, իմ կուտակումները կիսել մարդկանց հետ: Եվ եթե այդ կուտակումները, ուրախություններն ու տխրությունները խելացի հոգու եւ զգայուն սրտի կուտակումներ են, ապա ինքնին ստանում են արժեքի ուժ ու նշանակություն: Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց: Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց: Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մեկ մարդու, միայն մեկ մարդու, մեկ հանդիսատեսի, եւ եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ: Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի…»:

Նա ապրեց ընդամենը 63 տարի… Արդյոք ի՞նչ գանձեր մնացին ծանր վարագույրի հետեւում…

Թեգեր: Հենրիկ ՄալյանռեժիսորՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Միգել դե ՈՒՆԱՄՈՒՆՈ

IPSE DIXIT. Միգել դե ՈՒՆԱՄՈՒՆՈ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist