Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Քաղաքականությունն ընդդեմ քաղաքակրթության

Հոկտեմբերի 7, 2022
Սոցիում
Քաղաքականությունն ընդդեմ քաղաքակրթության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
170
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բոլոր ժամանակներում քաղաքականությունն ու քաղաքակրթությունն ընթացել են կողք կողքի, համընթաց ու զուգահեռ, հատվելով կամ միախառնվելով, բայց միշտ՝ միմյանց հանդեպ հակակրանքով ու անհաշտ մրցակցությամբ։ Որքան զարգացել է մարդկությունը, այնքան քաղաքականությունը կարողացել է գերակա դառնալ քաղաքակրթության հանդեպ։ Մեր օրերում դա հասել է բացահայտ առավելության, որի կործանարար հետեւանքները եւ դառը պտուղները վայելում ենք նաեւ մենք՝ հայերս, որպես հին քաղաքակրթության կրող եւ քաղաքականության հին զոհ։

Քաղաքակրթությունը ստեղծել է գիր ու մագաղաթ, քաղաքականությունն այրել է դրանք։ Քաղաքակրթությունը կառուցել է  եկեղեցի ու վանք, քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի ոչնչացրել է դրանք։ Քաղաքակրթությունը ստեղծել է հոգեւոր ու բարոյական արժեքներ, քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի ոտնատակ է արել դրանք։ Քաղաքակրթությունն ստեղծել է գիտություն, քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի այրել է այն։

Արդի աշխարհում եւս քաղաքակրթությունն ակնհայտորեն քաղաքականության թիրախում է, ընդ որում՝ ինչպես միեւնույն երկրի, այնպես էլ տարբեր երկրի տարածքներում։ Հարձակման են ենթարկվում հայկական քաղաքակրթությունը, իրանականն ու արաբականը, հրեականն ու ֆրանսիականը, եվրոպականն ու սլավոնականը, հնդկականն ու չինականը. եգիպտականն ու ղպտիականը, մայաներինն ու հնդկացիներինը…..

Ժամանակակից քաղաքականությունը բառացիորեն խժռում է քաղաքակրթությանը։ Հավաստիանալու համար ընդամենը պետք է նայել ինչպես աշխարհի քաղաքական, այնպես էլ տնտեսական քարտեզին, ընթացող կամ սառեցված հակամարտություններին եւ դրանց կողմերին կամ դրանք բացահայտ ու թաքնված հրահրողներին, կրակի վրա յուղ լցնողներին եւ իրենց ձեռքերն այդ հակամարտությունների վրա տաքացնողներին…

Եթե քաղաքականության հիմքում շահն ու բիզնեսն են, ապա քաղաքակրթության հիմքում՝ մշակույթը, ազգային ինքնությունը, միտքը… Զենքի, վառելիքի, շինարարական, բանկային/ֆինանսական բիզնեսը մարտնչում է հանուն իր շահերի՝ ընդդեմ մշակույթի, ազգային արժեհամակարգի, հոգեւոր արժեքների։ Հաղթանակելու համար քաղաքականությունը հարվածում է հենց այս համակարգերին, եւ դրա «լավագույն» օրինակներից մեկը կրկին մենք ենք։ Սակայն այս հարցում մենք մենակ չենք. մեզ բախտակից են այն ազգերը, որոնց պատմական կամ ժամանակակից տարածքներում, որտեղ նրանք ունեն կամ չունեն պետություններ, ընթանում են պատերազմներ կամ կան հակամարտություններ՝ երեկվա, այսօրվա կամ վաղվա…

Ե՛ւ քաղաքականության, եւ՛ քաղաքակրթության ստեղծողը, կրողը եւ շարժիչ ուժը մարդն է, որը միաժամանակ նաեւ փողի ՝ բիզնեսի եւ մշակույթի ստեղծողն ու կրողն է։ Թե սահմանագծի ո՞ր հատվածում է նա սթափվելու, ինչպես ասում են, ցույց կտա ժամանակը։ Չնայած, ցավոք,  ինչպես կասեր Շեքսպիրի Համլետը, այն իր շավղից դուրս է սայթաքել։ Եվ պարզ չէ, թե ով է շտկելու՝ քաղաքականությա՞ն Համլետը, թե՞ քաղաքակրթության Համլետը… Միգուցե Աստվա՞ծ, բայց այստեղ էլ հարց կարող է առաջանալ՝ քաղաքականությա՞ն աստվածը, թե՞ քաղաքակրթության աստվածը։ Իսկ նրանք այսօր արդեն հոգնակի թվերով են՝ քաղաքականության աստվածներ եւ քաղաքակրթության աստվածներ…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: քաղաքականություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ֆինանսական միջոցների պակասը կլրացվի պետբյուջեի հատկացումներից

Ֆինանսական միջոցների պակասը կլրացվի պետբյուջեի հատկացումներից

Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ

Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist