Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ֆինանսական միջոցների պակասը կլրացվի պետբյուջեի հատկացումներից

Փոփոխություններ վարկային համաձայնագրում

Հոկտեմբերի 7, 2022
Հանրապետություն
Ֆինանսական միջոցների պակասը կլրացվի պետբյուջեի հատկացումներից
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հյուսիս-հարավ ճանապահային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի  (Ագարակ-Քաջարան հատված) վարկային համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 14-ին ստորագրված՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագրի ստորագրման առաջարկին երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել (չզեկուցվող հարցերի շարքում)։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ընդհանուր արժեքը 236.6 մլն դոլար է, այդ թվում՝ վարկային միջոցները՝ 150 մլն դոլար եւ ՀՀ համաֆինանսավորումը՝  86.6 մլն դոլար (այս եւ ստորեւ տվյալները ՏԿԵՆ-ինն են)։ Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+650-կմ 42+875) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարություն) արժեքը, ըստ հաստատված  գնումների պլանի, կազմում է 247.2 մլն դոլար (այդ թվում՝ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամ՝ 135 մլն եւ ՀՀ համաֆինանսավորում՝ 112.2 մլն դոլար):

Մանրամասն նախագիծը կազմելու համար միջազգային մրցույթ էր հայտարարվել։ Հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) եւ Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԶ ընկերությունը (խորհրդատու): 2019 թ. հունիսի 11-ին կողմերի միջեւ նախագծային եւ շինարարական աշխատանքների ընթացքում հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրեր են ստորագրվել։ Նախագծումը ժամանակին մեկնարկել է։ Իրականացվելիք շինարարական աշխատանքների՝ վերջնական աշխատանքային նախագծին համապատասխանության  նպատակով, շինարարության փուլում խորհրդատուն իրականացնելու է նաեւ հեղինակային հսկողություն:

Երբ 2021 թ. օգոստոսին խորհրդատուն ներկայացրել էր մանրամասն նախագիծը, այն 2 լոտի էր բաժանված. լոտ 1 – Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք եւ լոտ 2 – նախատեսվող Քաջարանի թունելի ելք – Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում Քաջարանի թունել (երկարությունը՝ մոտ 7 կմ): Խորհրդատուի նախագիծը դիտարկել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետները։ Համալիր փորձաքննությունը դրական եզրակացություն է տվել: Կապալառուների ձեռքբերման գործընթացը նախնական նախատեսված է այս տարվա 3-րդ եռամսյակում: Խորհրդատուի գնահատման համաձայն՝ լոտ 1-ի (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք) շինարարության արժեքը կազմում է 247,2 մլն դոլար (այդ թվում ԱԱՀ՝ 39,3 մլն դոլար):

Հիմա գանք այն հարցին, թե վարկային համաձայնագրում ինչ փոփոխություններ են արվելու։ Խոսքը երկուսի մասին է՝ վարկային համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման եւ ֆինանսական միջոցների ավելացման։

Առաջին փոփոխությունը. 2015 թ. ապրիլի 14-ին ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրվել է «Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը։ Ըստ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի 2017 թ. գրության՝ համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի ավարտ է սահմանված 2022 թ. դեկտեմբերի 31-ը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝ անհրաժեշտ է նախաձեռնել վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման գործընթացը՝ այն հասցնելով մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 30-ը։

Երկրորդ փոփոխությունը. 2014-2015 թթ.  «Էջիս Ինթերնեյշնլ» (Ֆրանսիա) կազմակերպությունը Ագարակ-Քաջարան հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է արել, հաշվետվություն նախապատրաստել, որով հետագա բարելավման եւ մշակման համար առաջարկվել է նշված ճանապարհային միջանցքի երկու տարբերակ՝ A1 եւ A2: Նշված հաշվետվությունը հիմք է դարձել Եվրասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի շուրջ բանակցությունների համար: Երբ 2019 թ. «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) եւ Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԶ ընկերության կողմից սկսվեցին մանրամասն նախագծի մշակման աշխատանքները, ինժեներական հետազոտություններից պարզ դարձավ, որ ֆրանսիական կազմակերպության ուսումնասիրության հաշվետվությունում տեղ են գտել որոշ բացթողումներ, ինչը արձանագրվել է իտալական ընկերության 2019 թ.  դեկտեմբերի ամսական հաշվետվությունում:

Ի՞նչ բացթողումների մասին է խոսքը։ Պարզվում է՝ նախ՝ ծրագրի սկզբնակետը (դեպի Քաջարան տանող գոյություն ունեցող ճանապարհի հետ միացման կետ) մոտ 20 մ ավելի բարձր է, քան գոյություն ունեցող ճանապարհը: Նշվել է, որ այս տարբերությունը, հնարավոր է, առաջացել է այն պատճառով, որ ֆրանսիական ընկերության կողմից կիրառվել է այլ կոորդինատային համակարգ, կամ ուսումնասիրության/չափագրման արդյունքները սխալ են։ Հետո՝ տեխնիկատնտեսական հաշվետվությունում ներկայացված չէ Սիսիան-Քաջարան (մոտ 4.4 կմ) հատվածի վերջնամասին միացումը։ Նաեւ՝ տեխնիկատնտեսական հաշվետվությունում ներկայացված չէ Քաջարանի ճանապարհի հանգույցը։ Գոյություն ունեցող Մ2 ճանապարհի հետ հատման հատվածներում նախատեսվում են մեծ ծավալի փորման աշխատանքներ։ Թունելի երկարությունը 4750 մ է եւ հյուսիսային ճակատամուտքը նախատեսված  շինաշխատանքների համար դժվարհասանելի հատվածում է։ Նախնական հաշվարկը վերաբերում է միայն 20 կմ երկարությամբ ճանապարհին, այն դեպքում, երբ Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք հատվածի երկարությունը կազմում է շուրջ 32 կմ: Ենթակառուցվածքների տեղափոխումը եւ Լիճքի ճանապարհի միացումը ներառված չեն։ 400 մ երկարությամբ թունելը Մեղրիի շրջանցիկ ճանապարհի հատվածում չի դիտարկվել ծախսերի հաշվարկում։ Հավելած բնապահպանական խնդիրները (մեծ մասշտաբի հողային աշխատանքների եւ մուտք ազգային պարկի տարածք)։

Այսպիսով՝ ելնելով այս խնդիրներից եւ հաշվի առելով իտալական ընկերությանը պայմանագրով տրված տեխնիկական առաջադրանքը՝ խորհրդատուն իրականացրել է լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել է Ագարակ- Քաջարանի հատվածի նոր նախագծային լուծում։ Սա էլ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի կողմից։ Խորհրդատուն նախապատրաստել է նախնական նախագիծ, որի համաձայն Լոտ 1 Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարության նախնական արժեքը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ), ինչը շուրջ 85 մլն դոլարով գերազանցում է ծրագրի սկզբում հաստատված գնումների պլանով շինարարության համար նախատեսված  ֆինանսական միջոցները: Նախնական նախագիծը, նախնական հաշվարկն ու շինարարության համար պակաս գումարի խնդիրը քննարկվել են 2021 թ. մարտի 5-ի կառավարման խորհրդի նիստում: Սահմանվել է, որ Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության ֆինանսական միջոցների պակասը (85 մլն դոլար) պետական բյուջեի միջոցներից կլրացվի։ Այսինքն՝ ՀՀ համաֆինանսավորման չափը կավելանա։ Եվրասիական զարգացման բանկը նույնպես տեղեկացվել է այս մասին:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ

Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ

«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է»

«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist