Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ ուժ ես առնում հայրենի հողից

Եվ հավատարիմ ես արմատներիդ կանչին

Հոկտեմբերի 7, 2022
Մշակույթ
Երբ ուժ ես առնում հայրենի հողից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
283
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկում՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, տեղի ունեցած հերթական միջոցառումը նվիրված էր հայ-իսպանական մշակութային կապերին: Այդ առիթով հայրենիք էր այցելել բանաստեղծ, Իսպանիայի «Արարատ» հայրենակցական միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Մինչ կսկսվեր միջոցառումը, իր այցի բուն նպատակի մասին հարցիս ազգանվեր հայորդին արձագանքեց.

-Ինձ համար այս գրադարանը վաղուց է դարձել հարազատ օջախ, որտեղ ցանկանում ենք հիմքը դնել իսպանական գրականության անկյան: Ճիշտ է, այսօր այդ անկյունը չի բացվի, փոխարենը մենք հայտարարել ենք «Հայ-իսպանական բարեկամության օր» միջոցառում, որի ընթացքում կներկայացնենք իսպանական մշակույթը, իսպանահայությանը եւ հայի հետքը մեզ բարեկամ այս երկրում: Թարգմանաբար կհնչեն իսպանացի բանաստեղծների ստեղծագործություններ, կցուցադրվեն փաստագրական ֆիլմերից պատառիկներ բազմաշերտ ու հարուստ իսպանական մշակույթի մասին:

Ի լրումն ասվածի՝ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ավելացրեց. «Երբ տարիներ առաջ հանդիպեցինք Արարատ Ղուկասյանի հետ, մեր զրույցի առանցքում գրադարանի ֆոնդը նաեւ իսպանական գրականությամբ համալրելն էր, որովհետեւ գրադարանը կրթական շատ լուրջ ծրագրեր է իրականացնում, իսկ Հայաստանում իսպաներն լեզուն ուսումնասիրողները շատ են: Որպես հանրապետության երկրորդ խոշոր հանրային գրադարան, այն ուներ իսպանալեզու գրականության խնդիր: Եվ պիտի շնորհակալ լինեմ իմ հին եւ նոր բարեկամին, որ հանձնառեց իր հանգրվանած երկրից՝ Իսպանիայից, պարբերաբար ուղարկել իսպանալեզու ամենատարբեր թեմաներով գրականություն՝ մասնագիտական, գեղարվեստական, մշակութաբանական, փաստագրական, այլ բնույթի: Եվ ամեն անգամ, երբ բացվում էր աշխատասենյակիս դուռը եւ հայտնվում էր մեկը, ով Իսպանիայից էր գալիս, իր հետ բերում էր Արարատ Ղուկասյանի ուղարկած գրքերը…

Հասմիկ Կարապետյանը երախտագիտությամբ նշեց, որ իսպանահայ համայնքի ղեկավարը հայապահպանման մեծ գործ է կատարում օտար երկրում՝ սեփական հնարավորությունների հաշվին Վալենսիայում հայկական դպրոց է բացել, եւ ինքը հայ ոգու պահպանման նվիրյալ ու մայրենիի ուսուցիչ է Իսպանիայում:

-Գրադարանը, որն ունի մի քանի միջազգային բաժիններ, որոնցում տարբեր լեզուներով գրականություն է հավաքվում, պատրաստ է առաջիկայում ստեղծելու նաեւ իսպանական գրականության անկյունը,- հավելեց Հասմիկ Կարապետյանը՝ շարունակելով,- իսկ մեր գրադարանը փոխադարձաբար իսպանահայ համայնքին կնվիրի իր թվային բազաներից օգտվելու հնարավորություն եւ որոշակի քանակով հայկական գրականություն կառաքի նրանց: Կարծում եմ, այս կերպ գոնե որոշակիորեն նպաստած կլինենք հայապահպանման տագնապալի խնդրին օտար երկրում:

Ինչպես տեղեկացրեց Արարատ Ղուկասյանը՝ հայապահպանմանն են միտված իրենց կազմակերպած բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդես, հայերեն եւ իսպաներեն լեզուներով հայկական հեքիաթների բեմականացումներ, հայրենական թեմաներով վավերական ֆիլմերի ցուցադրումներ, միջոցառումներ ազգային տոների, Եղեռնի օրվա կապակցությամբ: Նման միջոցառումներ կազմակերպվում են իսպանական տարբեր քաղաքներում՝ չսահմանափակվելով միայն հայաշատ Վալենսիայով: Մեծ աշխատանք է տարվում ցեղասպանության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ. արդեն 39 քաղաք եւ իսպանական 6 նահանգ ճանաչել են 1915-ի թուրքական ոճրագործությունը. «Հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք,- ասաց համայնքի ղեկավարը,- որպեսզի Իսպանիան եւս համալրի այն երկրների շարքը, որոնք պետականորեն ճանաչել եւ դատապարտել են 20-րդ դարասկզբի թուրք պետության նախադեպը չունեցող բարբարոսությունը»:

Կարճատեւ զրույցից հետո շտապեցինք դահլիճ, որը լեցուն էր նաեւ դպրոցականներով: Ողջույնի ու հարգարժան հյուրի գրծունեության մասին խոսք ասաց Հասմիկ Կարապետյանը՝ ցուցանելով Արարատ Ղուկասյանի նվիրաբերած մեծաքանակ իսպանատառ գրականությունը հենց հանդիսասրահում: Եվ քանի որ միջոցառումը զուգադիպել էր Ուսուցչի օրվան, նա շնորհավորեց ներկա ուսուցիչներին, նրանց սաներին՝ հավելելով, որ նույն նվիրական առաքելությանն է ծառայում հյուրընկալված բանաստեղծը օտարության մեջ:

Այնուհետեւ Հասմիկ Կարապետյանը եւ Արարատ Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Իսպանիայի «Արարատ» հայկական միության եւ գրադարանի միջեւ: Միջոցառման գեղարվեստական մասը զարդարվեց իսպանական պոեզիայի ասմունքով՝ հանդիսավար Գայանե Սամվելյանի, դերասաններ Անահիտ Սարգսյանի, Նարեկ Կարախանյանի մատուցմամբ: Հնչեցին Գարսիա Լորկայի, Պաբլո Ներուդայի, Խորխե Գիլյենի, իսպանացի այլ բանաստեղծների լավագույն ստեղծագործություններից՝ իսպանագետներ Ռուզաննա Պետրոսյանի, Անի Գասպարյանի թարգմանությամբ: Փոքրիկ Մանեն էլ երգեց մայրենիին նվիրված «Ինչ ունենք ավելի թանկ» երգը՝ նվիրված հայոց ոսկեղենիկ լեզվին:

Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ օրվա եւ միջոցառման համար, Արարատ Ղուկասյանն անդրադարձավ Իսպանիայի հայկական համայնքին, հայկական հետքին եվրոպական այս երկրում, իրենց առջեւ ծառացած խնդիրներին՝ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր հայի համար մայր հայրենիքն է ամենաապահով ու տաք հանգրվանը, ամենաթանկը՝ հայրենի հողը, որ ուժ է տալիս իր զավակներին…

-Ես այստեղ ինձ ավելի ուժեղ ու ավելի հայ եմ զգում,- իր խոսքն ամփոփեց գրադարանի ազգանվեր բարեկամը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Որոնելիի՝ հոգեբանական մտածողության ուղիների թնջուկում

Որոնելիի՝ հոգեբանական մտածողության ուղիների թնջուկում

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist