Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լավրովը կարեւորում է ինքնորոշման իրավունքն ու Կոսովոյի նախադեպը

«ԱՄՆ-ը պետք է հրաժարվի համաշխարհային տիրապետության հավակնություններից»

Հոկտեմբերի 11, 2022
Միջազգային
Լավրովը կարեւորում է ինքնորոշման իրավունքն ու Կոսովոյի նախադեպը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
146
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ համարում հրապարակել ենք ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն, ամերիկյան բանակի պաշտոնաթող գեներալ Դեւիդ Պետրեուսի՝ ամերիկյան «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցը, որը պատկերացում է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ արեւմտյան պատկերացումների մասին, ինչպես նաեւ բնութագրում-վերլուծում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանում կատարված իրադարձությունները: Այս համարում մենք կանդրադառնանք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում հնչեցված տեսակետներին, կարծիքներին ու գնահատականներին:

Վերջին օրերին քննարկվող հարցերից մեկը «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վրա կատարված ահաբեկչությունն է: Անդրադառնալով այդ հարցին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ գործողությունն աննախադեպ բնույթ է կրում: Վնասվել են ենթակառուցվածքները, լուրջ վնաս է հասցվել Ռուսաստանի հետաքրքրություններին եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ այժմ անրաժեշտ է օբյեկտիվ, բազմակողմանի հետաքննություն իրականացնել Ռուսաստանի մասնակցությամբ եւ հաստատել տեղի ունեցածի իսկական պատճառները: Ակնհայտ է, որ գլխավոր տուժողները Ռուսաստանն ու Գերմանիան են, իսկ կատարվածը «Գազպրոմի» համար հսկայական խնդիր է ներկայացնում, քանի որ «Հյուսիսային հոսք-2»-ի երկու ճյուղերն էլ լցված էին գազով ու պատրաստ էին մղման:

«Ակնհայտ է, թե ում էր ձեռնտու իրադարձությունների այդպիսի զարգացումը: Առաջին հերթին՝ ԱՄՆ-ին եւ խտացված թանկ գազի անդրօվկիանոսյան մատակարարներին, որոնք հետաքրքրված են եվրոպական գազային շուկայից մրցակիցներին ուժային դուրսմղմամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա սեպտեմբերի 30-ին իր ելույթում հայտարարեց, թե ովքեր են ահաբեկչության մեղավորները՝ ուղղակիորեն մատնացույց անելով ամերիկացիներին: Բոլորին է ակնհայտ, թե ում է դա ձեռնտու: Ում ձեռնտու էր, նա էլ արել է, իհարկե: Հատկանշական է, որ Շվեդիան ու Դանիան ռուսական կողմին ու գազամուղի օպերատորին չթույլատրեցին մասնակցել ահաբեկչության հետաքննությանը, մինչդեռ որեւէ առարկություն չհնչեց, երբ ամերիկացիները «գործընթացին միանալու» պատրաստակամություն հայտնեցին»,- ասել է Լավրովը:

Փորձագետները հաճախ են խոսում Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ միջուկային մարտավարական զենքի կիրառման հնարավորության մասին այն դեպքում, եթե ուկրաինական գրոհները չհաջողվի կանգնեցնել սովորական միջոցներով: Ռուսաստանն իսկապես պատրա՞ստ է նման աննախադեպ քայլ կատարելու: Եվ ինչպե՞ս են Մոսկվայում վերաբերվում Վաշինգտոնի այն զգուշացումներին, որ դա «աղետալի հետեւանքներ» կառաջացնի:

«Ուկրաինայի շուրջ ճգնաժամի համատեքստում հենց ամերիկացիներն ու նրանց դաշնակիցներն են ակտիվորեն փորձում միջուկային հռետորաբանությունը դնել հանրային շրջանառության մեջ: Հիշեցնեմ, որ ռազմական հատուկ գործողությունից ոչ շատ առաջ, հանդես գալով Մյունխենի՝ անվտանգային քաղաքականության կոնֆերանսում, Վլադիմիր Զելենսկին միջուկային զենքից, որը նրա տարածքում մնացել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ուկրաինայի հրաժարումը որակեց որպես սխալ: Դրանից հետո միջուկային հռետորաբանության անցան նաեւ արեւմտյան քաղաքագետները: Հիշեք, թե Մեծ Բրիտանիայի այսօրվա վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում որքան հեշտությամբ էր խոստանում սեղմել «կարմիր կոճակը»: Բայց Արեւմուտքն ամեն ինչ աղավաղում է, փորձում ներկայացնել այնպես, ասես միջուկային սպառնալիքները Ռուսաստանն է հնչեցնում եւ կարող է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Տարբեր մանիպուլյացիաներ են արվում, բացահայտ սուտ է հնչեցվում: Ի դեպ, դրան բոլորն էլ վաղուց արդեն հարմարվել են: Միեւնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան պաշտոնատար դեմքերը բազմիցս բացատրել են, որ միջուկային զսպման ոլորտում մեր քաղաքականությունը բացառապես պաշտպանողական բնույթ է կրում: Միջուկային զենքի հիպոտեթիկ օգտագործումը հստակ սահմանափակվում է արտակարգ հանգամանքներով՝ այն սցենարների շրջանակներում, որոնք որոշված են ՌԴ ռազմական դոկտրինայում եւ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերով: Դրանք, ինչպես մենք ասում ենք, բաց փաստաթղթեր են: Յուրաքանչյուր ոք կարող է կարդալ: Կուզեի շեշտել նաեւ, որ Ռուսաստանը պահպանում է հավատարմությունը միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների հայտարարությանը, որում հաստատվել է միջուկային պատերազմի անթույլատրելիությունը: Համաձայն բարձր մակարդակով հաստատված այդ փաստաթղթի՝ անհրաժեշտ է կանխարգելել միջուկային զենք ունեցող երկրների միջեւ ցանկացած ռազմական հակամարտություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար որոշ հետեւանքների մասին հնչեղ հայտարարություններին, ապա սպառնալիքների այդպիսի լեզուն, իհարկե, անընդունելի է: Մենք դրանք լիովին թողնում ենք արեւմտյան համապատասխան քաղաքագետների խղճին: Մտադիր չենք այդ թեմայով խոսել նրանց հետ, դա ակնհայտորեն անօգուտ է»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

«Ի հեճուկս աշխարհաքաղաքական իրողությունների, ԱՄՆ-ը փորձում է իր վերահսկողության տակ պահել համաշխարհային հանրության մյուս անդամներին՝ բոլորին ստիպելով ապրել իր «կանոններով», որոնք հենց իրենք էլ հորինում են: ԱՄՆ-ի ռուսատյաց էլիտաները իռացիոնալ են մտածում՝ Սպիտակ տանը մղելով Ռուսաստանի հետ բաց հակամարտության: Ըստ էության՝ խոսքը միջազգային լարվածությունը սրելու անխոհեմ գծի մասին է: Հնարավո՞ր է կոտրել այս «արատավոր շրջանը»։ Իհարկե, այո։ Առաջ գնալու համար Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք կատարի իր սխալների ուղղությամբ եւ հրաժարվի համաշխարհային տիրապետության սեփական հավակնություններից: Արժե նաեւ հետեւություններ անել մեր ներքին գործերին միջամտելու նրանց փորձերի ձախողումներից։ Հասկանում ենք, որ աշխարհում ուժերի նոր դասավորվածության գիտակցումը ոչ հեշտ եւ ցավագին է տրվում ԱՄՆ-ին։ Բայց որքան շուտ սկսեն հաշվի նստել աշխարհաքաղաքական իրականության հետ, այնքան քիչ «փայտ կջարդեն», եւ այնքան լավ կշարունակվի ավելի արդար ու ժողովրդավարական բազմակենտրոն աշխարհակարգի ձեւավորման օբյեկտիվ գործընթացը»,- շեշտել է նա:

Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները չեն ճանաչվում եւ Կիեւի, եւ Արեւմուտքի կողմից: Ավելին՝ Ուկրաինան շարունակում է վերադարձնել ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքները: «Մեզ համար առաջնահերթ է ազատագրված տարածքների բնակիչների ազատ կամարտահայտման արդյունքների իրականացումը միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համապատասխան։ Ահա թե ինչն է կարեւոր հասկանալը. ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի փոխհարաբերությունների հարցը լուծվել է 1970 թ. ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում՝ երկար տարիների քննարկումներից հետո: Այն հաստատում է պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության անձեռնմխելիությունը՝ պայմանով, որ նրանք ունենան կառավարություններ, որոնք ներկայացնում են այս տարածքում ապրող բոլոր մարդկանց։ Մենք գիտենք, թե կիեւյան ռեժիմն ինչպիսի դաժան զրկանքների է ենթարկել ռուս եւ ռուսալեզու բնակչությանը 2014 թ. հեղաշրջումից հետո: Ակնհայտ է, որ կիեւյան իշխանությունները չեն ներկայացնում Դոնբասի, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի բնակիչներին: Հանրաքվեների՝ Ուկրաինայի Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխանության հարցը չի ազդում միջազգային իրավունքով դրանց որակավորման վրա։ Հիշենք ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2010 թ. որոշումը Կոսովոյի վերաբերյալ: Ըստ այդմ՝ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ այս կամ այն տարածքը պարտավոր չէ դիմել երկրի կենտրոնական իշխանություններին՝ իր ինքնիշխանության հռչակման թույլտվություն ստանալու համար։ Այսպիսով՝ նախադեպ ստեղծվեց: Պետք է հաշվի առնել եւ այն, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության մասին առաջին հանրաքվեներն անցկացվել են Կիեւում հեղաշրջումից եւ դրանց բնակիչների նկատմամբ սկսված բռնաճնշումներից անմիջապես հետո։ Հիշեք, որ այն ժամանակ Ուկրաինայում սեղմվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ ազատությունները: Այնտեղ սկսեցին ակտիվորեն դուրս մղել ռուսաց լեզուն կյանքի բոլոր ոլորտներից, հետապնդել ռուս ակտիվիստներին, վերացնել իշխանությունների հակառակորդներին, ճնշում գործադրել կանոնական ուղղափառ եկեղեցու ծխականների վրա: Այնուհետեւ 2015 թ. փետրվարին մինսկյան պայմանավորվածություններից հետո ութ տարի շարունակ հանրապետությունների անկախության միջազգային ճանաչման հարցը չէր բարձրացվում։ Եթե Ուկրաինան կատարեր «Միջոցների փաթեթով» ստանձնած պարտավորությունները, կարելի էր խոսել ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում պայմանների առկայության մասին՝ ինքնորոշման իրավունքն իրացնելու այն պետության սահմաններում, որի կազմում այդ պահին գտնվում էին»,- հայտարարել է Լավրովը՝ ավելացնելով, որ միանգամայն վստահ են իրենց գործի իրավացիության ու ձեռնարկվող քայլերի հիմնավորվածության մեջ:

Անդրադառնալով Արեւմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների մասին հարցին՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ազատագրված տարածքներում հանրաքվեների անցկացումն օգտագործվում է որպես հերթական պատճառ՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար: «Անկասկած, մենք բոլոր հնարավորություններն ունենք մեր ազգային հետաքրքրությունները պաշտպանելու համար: Անհրաժեշտության դեպքում լիարժեք կգործարկենք դրանք: Նրանք, ովքեր Ռուսաստանի հետ խոսում են պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ առայժմ մենք բավական զուսպ ենք պատասխանում տնտեսական ագրեսիայի ակտերին, սակայն մեր համբերությունն անսահման չէ… Այն, ինչ ցանկանում էին անել մեզ հետ, հիմա նրանց տանն է կատարվում: Եվրոպական մի շարք երկրներում գների կտրուկ աճ է նկատվում, եկամուտները նվազել են, էներգակիրների պակաս կա: Քաղաքագետները խոսում են սոցիալական պայթյունների սպառնալիքի աճի մասին: Քաղաքակրթական սովորական օգուտները եվրոպացիների համար վերածվում են արտոնության: Ահա գինը, որը շարքային քաղաքացիները վճարում են իրենց քաղաքական գործիչների ռուսատյացության համար: Բայց դա Արեւմուտքում է: Մենք Ռուսաստանում կամրապնդենք մեր տնտեսական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունը, կկառուցենք այլընտրանքային ֆինանսական ու լոգիստիկ շղթաներ արտաքին առեւտրային գործարքների սպասարկման համար: Կշարունակենք ամրապնդել համագործակցությունն Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի գործընկերների հետ, ովքեր, ինչպես եւ մենք, հանդես են գալիս իրավահավասար համագործակցության օգտին եւ դեմ են առեւտրատնտեսական կապերի քաղաքականացմանը»,- շեշտել է Լավրովը:

Թեգեր: գազՀյուսիսային հոսքՌուսաստանՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հզոր հայրենիքը հայության փարոսն է

Հզոր հայրենիքը հայության փարոսն է

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ես փնտրում եմ ոչ թե ձերոնց, այլ՝ ձեզ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist