-1854 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Դիանա Աբգարը՝ գրող եւ հրապարակախոս, հասարակական գործիչ, 1919-1920 թթ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արեւելքում (Ճապոնիա)։ Աշխարհում առաջին կին դիվանագետը, Հայոց ցեղասպանության մասին 9 գրքի հեղինակ (վախճ.՝ 1937 թ.):
-1924 թ. հոկտեմբերի 12-ին մահացել է Անատոլ Ֆրանսը՝ ֆրանսիացի գրող եւ գրաքննադատ, մեծ մարդասեր, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921)՝ «ի նշան գրական փայլուն նվաճումների, որոնք բնութագրվում են ոճի նրբաճաշակությամբ, մարդկային խոր կարեկցանքով, գրավչությամբ եւ ճշմարիտ գալիական խառնվածքով» (ծնվ.՝ 1844 թ.):
-1926 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը՝ խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954)։ Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
-1928 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Ջիվան Գասպարյանը՝ նշանավոր հայ դուդուկահար եւ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։
-1935 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Լուչիանո Պավարոտին՝ իտալացի տենոր (վախճ.՝ 2007 թ.):
-1938 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Ներսես Հովհաննիսյանը՝ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան: