Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Արհեստական բանականություն ունենում են նաեւ մարդիկ

Երբ նրանց բնականը բացակայում է

Հոկտեմբերի 12, 2022
Այլք
Արհեստական բանականություն ունենում են նաեւ մարդիկ
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տասնամյակներ առաջ, դեռեւս 20-րդ դարում էր Պարույր Սեւակն առաջադրանք տվել համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին՝ մասնավորապես հանձնարարելով.

…Հաշվեցե՛ք նաեւ, մի վերջի՜ն անգամ,

Թե այդ ի՞նչ ձեւով,

Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի

Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել

Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ…

Արդեն 21-րդ դարում՝ մեր օրերում, ամենատարածված թեմաներից մեկը դարձել է արհեստական բանականությունը, ընդ որում՝ ոչ միայն երիտասարդության կամ համապատասխան ոլորտի մասնագետների մեջ: Ոմանք նույնիսկ փորձում են օրվա «թրենդի» մեջ լինել արհեստական բանականության գիտակ երեւալով, ոմանք իրենց կերպարով ու գործողություններով ընկալվում են իբրեւ արհեստական բանականության «կրողներ»…

Պետք չէ ապացուցել, որ արհեստական բանականությունը դարձել է մարդկության տեսական ու գործնական առօրյայի անբաժան մասը, ընդ որում՝ մեր պարագայում, թերեւս, դեռ առավելապես տեսական տարբերակով: Որքան էլ արհեստական բանականությունը մարդու համար օգնական է, այլ ոչ թե փոխարինող, այդուհանդերձ, ոմանց պարագայում, ցավոք, ստիպված ես լինում փաստել, որ… արհեստական բանականությունը հանդիպում է նաեւ մարդկանց մեջ: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ այդ մարդկանց բնական բանականությունը բացակայում է: Սա հենց այն դեպքն է, երբ այդ ամենը կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր…

Ձգտելով լինել ժամանակին համահունչ՝ խոսում են արհեստական բանականությունից, բայց անում մարդկային բնական բանականությանը տարրական ձեւով հակասող, շատ հաճախ՝ անհարիր բաներ։ Դա մոտավորապես նույնն է, երբ, դասականի խոսքերով ասած, «Հառաջադիմություն կը պոռանք եւ ետ- ետ կերթանք», նույնն է, ինչ եկեղեցում մոմ վառելուց, Աստծուն երկրպագելուց հետո անաստված բաներ անելը, բարոյականությունից խոսելով անբարոյականություն անելը եւ այլն։

Այս պարագայում որեւէ արհեստական բանականություն չի կարող փրկել բարոյական անկումից: Հատկապես որ բարոյական անկումն արհեստական բանականության պատճառով չէ: Այն մարդկության մեջ եղել է արհեստական բանականության ի հայտ գալուց կամ նրա մասին խորհելուց շատ առաջ եւ կշարունակի լինել արհեստական բանականության՝ անգամ համատարած գոյության պայմաններում…

Կիսահումորային տեսակետ կա, թե մարդկային բանականության դեգրադացումն է հանգեցնում արհեստական բանականության առաջընթացին։ Ավելին, կարծիքներ կան, որ արհեստական բանականությունն ավելի է ճանաչված դառնում բնականի մահանալու պատճառով: Սա, իհարկե, չի նսեմացնում արհեստական բանականության դերը եւ նշանակությունը, ոչ էլ նման նպատակ ունենք: Սակայն արհեստական բանականության բացակայության, այսինքն՝ գործի, մտածողության, վերաբերմունքի, չիմացության եւ որեւէ այլ պատճառով դրանից հեռու լինելու հետեւանքով մարդը չի կործանվի, մինչդեռ բնական բանականության բացակայությունը կարող է կործանարար լինել ոչ միայն անհատի, այլեւ՝ ազգի, եւ, որ ավելի ցավալի է, պետության համար:

Ներկայիս բարձր տեխնոլոգիական ժամանակներում արհեստական բանականությունը մեծ արագությամբ, ինչպես ասում են, ոտքի տեղ է անում ողջ աշխարհում՝ նորանոր ոլորտներ նվաճելով, մարդկանց փրկելով ու մարդկանց կործանելով: Այս համապատկերում մարդն ստիպված է բարոյական պայքար մղել իր իսկ ստեղծած արհեստական բանականության դեմ, որպեսզի, կոպիտ ասած, նրա համար կեր չդառնա: Հեռավոր 16-րդ դարում ասում էին, թե՝ ոչխարները կերան մարդկանց: Չլինի այնպես, որ մի օր էլ ստիպված լինենք փաստել, թե՝ արհեստական բանականությունը կերավ մարդկանց՝ ի հետեւանք այն բանի, որ մարդն ինքն իր բարոյական անկման պատճառով, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, ցանկացավ կեր դառնալ:

Բայց, կրկնեմ, արհեստական բանականությա՛մբ չպատճառաբանենք բարոյական ախտերն ու արատները…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: բանականություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արեւային ջրատաքացուցիչները՝ չգազաֆիկացված համայնքներում

Արեւային ջրատաքացուցիչները՝ չգազաֆիկացված համայնքներում

Ի՜նչ հրաշք օր էր Ուջանում…

Ի՜նչ հրաշք օր էր Ուջանում…

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist