Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ինչպես դիմանալ այս ձմռանը

Պետք է աշխատենք այն ուղղություններով, որտեղ եւ որոնց շնորհիվ կարող ենք պատկերը փոխել հօգուտ մեզ

Հոկտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
Ինչպես դիմանալ այս ձմռանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 «Tagesspiegel»-ը սեպտեմբերին գրել էր, թե Գերմանիայի Դաշնային քրեական գրասենյակը (BKA) պնդում է, որ երկրի ներքին անվտանգությունը կարող է վտանգվել էներգետիկ ճգնաժամի եւ բարձր գնաճի պատճառով։ «Tagesspiegel»-ին հղում անելով՝ այս մասին գրեց նաեւ «գազետա.ռու»-ն։ Գրասենյակը հայտնել էր նաեւ իսլամիստների մասին, ովքեր կոչ են անում հարձակվել Գերմանիայի տնտեսական ենթակառուցվածքների վրա՝ օգտվելով ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Եվրոպայի անկայուն տնտեսական իրավիճակից։

Էներգետիկ ճգնաժամով պայմանավորված՝ ներքին անկարգությունների վտանգ, սոցիալական բողոքի ալիքների հավանականություն եվրոպական այլ երկրներ էլ են տեսնում։ Նրանց առջեւ հիմնական խնդիր է առաջադրված՝ ինչպես դիմանալ այս ձմռանը։ Առաջարկները տարբեր են՝ ոտքերը տաքացնելու համար տունը կատու պահելուց, քիչ լողանալուց, երեկոյան ժամերին ժամանցի կենտրոնները փակելուց, փողոցային լուսավորությունն անջատելուց սկսած մինչեւ խոշոր ընկերությունների կողմից էլէներգիայի խնայողություն անելը։

Այս ձմռանը դեռ կարելի է դիմանալ, բայց ինչ է անելու Եվրոպան 2023 թ.։ Բանն այն է, որ, ինչպես հոկտեմբերի 11-ին հաղորդեց «La Repubblica»-ն, Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարի խոսքով, լիարժեք պաշարների շնորհիվ ԵՄ երկրները կհաղթահարեն այս տարվա ցուրտ ամիսները առանց մեծ խափանումների եւ էլեկտրաէներգիայի մեծածավալ անջատումների, սակայն հետոյի խնդիրը կլինի «վերադառնալ դրանք լրացնելուն»։ Որովհետեւ չեն բացառվում գազի պաշարների հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք արդեն հենց հաջորդ տարի իրենց զգացնել կտան։

Հղում անելով «La Repubblica»-ին՝ «lenta.ru»-ն գրում է, թե մինչեւ հաջորդ տարվա փետրվար պահեստարանների զբաղվածությունը 90 տոկոսից կարող է նվազել մինչեւ 25-20 տոկոս։ 2022 թ. պաշարների ավելացմանը նպաստել է նաեւ Ռուսաստանից դեռ եկող գազը։ Եվրոպան, բնականաբար, շարունակում է գազի ներկրման այլընտրանքային ճանապարհներ փնտրել՝ հասկանալով, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցների շարունակաբար հաստատվող փաթեթները (ԵՄ-ն 8-րդ փաթեթը նոր հաստատած՝ անցավ 9-րդի մշակմանը) բումերանգի էֆեկտով դժվարացնելու են նաեւ իր կյանքը։ Եվ, անշուշտ, այս պահերին հայտնվում է Ադրբեջանը, ավելի ստույգ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ հայտարարում, թե Ադրբեջանից Եվրոպա գազ կհասցնեն, ու որ Անկարան սկսել է աշխատել Բաքվի հետ՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Այս լուրը տարածել է «Haber Turk»-ը։

Դժվար չէ պատկերացնել, որ այս փաստերը մեր կողքով չեն անցնում, ավելին՝ ուղղակիորեն առնչվում են մեզ եւ վերաբերելու են մեր երկրի հանդեպ աշխարհաքաղաքական խաղերին։ Դրսեւորումներն էլ ուղղակի են երեւակվելու։ Այլ հարց է, թե ինչքանով է Ադրբեջանը կարողանալու ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։

Սա հասկանալու համար որոշ փաստեր պետք է համադրենք։ Այս տարվա հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահն ու Ադրբեջանի նախագահը էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր  ստորագրեցին՝ երկկողմ տարփողելով իրենց գոհունակությունը։ Առաջին «պլանում», իհարկե, չէր նշվել, բայց դա հուշագիր է 2027-ից հետո Ադրբեջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության մասին։ ԵՄ-ն այժմ տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ է ներկրում։ Հինգ տարի անց այդ թիվը կկրկնապատկվի։ Այդ 20 մլրդ խմ-ն հնարավոր կլինի 30 մլրդ-ի հասցնել, եթե ընդլայնվեն Հարավային գազային միջանցքի հնարավորությունները։ Բայց այս 30 մլրդ խմ-ն միայն Եվրոպա չի գնալու, Թուրքիան էլ բաժին ունի։

Մեկ այլ թիվ. Եվրոպան տարեկան սպառում է մոտ 400 մլրդ խմ բնական գազ։ Դատելով Եվրոպա հասնելիք ադրբեջանական՝ այնուամենայնիվ, դեռ այս պահի դրությամբ չհստակեցված գազի ծավալի թվերից՝ արդեն  կարելի է տեսնել, թե Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը Բաքուն ինչքանով է հոգալու։

Մտածել, թե Եվրոպան այս ամենից տեղյակ չէ, միամտություն կլինի։ Եվրոպայի համար դա, թեկուզ փոքր, բայց Ռուսաստանից գազային կախվածությունը նվազեցնելու փորձ է։ Կան նաեւ, իհարկե, այլ շահեր եւ քաղաքականությանը բնորոշ երկակի ու բազմակի ստանդարտներ։ Թշնամուն ճանաչելով՝ կարելի է ասել, որ, այո, Ադրբեջանն ու Թուրքիան լավ աշխատում են՝ ռուս-ուկրաինական դեպքերի հետեւանքով Եվրոպայում ստեղծված էներգետիկ ճգնաժամային իրավիճակից հաղթաթղթեր վերցնելով։ Մենք սա պետք է քաջ գիտակցենք եւ սթափ ու զգոն աշխատենք այն ուղղություններով, որտեղ եւ որոնց շնորհիվ կարող ենք պատկերը փոխել հօգուտ մեզ։

Թեգեր: ԱդրբեջանգազԵվրոպաԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում

Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում

Ղրղզստանը մերձենում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ղրղզստանը մերձենում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist