Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք»

Հոկտեմբերի 15, 2022
Սոցիում
«Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
659
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Արշավիր Շավարշյանի անվ. թիվ 40 հիմնական դպրոցում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» (ԻՀՄԱ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» խորագիրը կրող հայրենասիրական-մշակութային երեկո։ Դպրոցի նախկին սաներից Համլետ Աշոտի Հովհաննիսյանն ու Արման Խաչատուրի Խաչատրյանը հերոսաբար նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին հերոսների անվան դասարաններ բացվեցին դպրոցում։ Հ. Հովհաննիսյանի անվան դասարանում կայացավ երեկոն, որին ներկա էին պատերազմում զոհվածների հերոսածին մայրեր, այրիներ, հարազատներ, զինվորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, հյուրեր։

ԻՀՄԱ նախագահ Խաչատուր Մարոզյանը ողջունեց ներկաներին, նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակ քաջորդիների հիշատակը։ Խ. Մարոզյանը կարեւորեց նման միջոցառումները մեր երկրում հատկապես այս օրերին, երբ մեր ազգին, ժողովրդին միավորվել է պետք։ Տեղեկացրեց, որ «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» ծրագիրը ծնունդ է առել 2020 թ. կործանարար պատերազմից հետո, եւ իրենց կազմակերպության կողմից նկարահանվում է նաեւ պատերազմի եւ խաղաղության մասին պատմող՝ «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմը, որի գաղափարի շուրջ համախմբվել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորների եւ զինծառայողների բազմաթիվ ընտանիքներ: Նշեց նաեւ, որ դասարանում ներկաների մեծ մասը ծրագրի հիմնադիրներ են, եւ շնորհավորեց այդ առթիվ, ներկայացրեց հիմնադիրներին, որոնց թվում է նաեւ դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանը։ Արցախյան գոյամարտի մասնակից, զինվորական բժիշկ, բ. գ. թ., գեներալ-մայոր Միշա Գրիգորյանը, ով նույնպես «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» ծրագրի հիմնադիրներից է, իր խոսքում ասաց. «Կարեւոր ու արդյունավետ գործ է մեր ծրագիրը, որ նեցուկ լինենք նահատակ մեր հերոսների ընտանիքներին, մեր զինվորներին, ովքեր այժմ դիրքերում են։ Մենք պետք է աշխատենք մեր ժողովրդի, խաղաղության համար։ Ցավոք, մեր 18-20 տարեկան զավակները զոհվում են, գերեվարվում ու սպանվում։ Իսկ դրա դեմն առնելու համար պետք է միասնություն…»։ Արցախյան ազատամարտի օրերից մինչ այժմ հայոց բանակի կողքին է ազգությամբ էստոնացի Ֆելիքս Գուրմանը, ով իր ելույթում նշեց, որ հպարտ է, որ այս դասարանում է, որն իր համար եկեղեցի է. այստեղ լսեց Կոմիտաս եւ պատրաստ է մինչեւ կյանքի վերջ ծառայել հայ ժողովրդին։

«Ես երդվել եմ Եռաբլուրում, որ միշտ մնալու եմ հայ զինվորի կողքին, եւ այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը եւ լինել ծրագրի հիմնադիր ու աջակից»,- ասաց Ֆելիքսը։ Նշեց նաեւ, որ Ամերիկայի հայությունն իրեն հրավիրել է ԱՄՆ, եւ ինքը կհանդիպի շատ հայերի եւ կպատմի հայ քաջազուն զինվորների՝ իր մարտական ընկերների մասին։ Լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, ով ծնվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղում, անդրադարձավ մեր ժողովրդի ներկայիս վիճակին։ Ասաց, որ ինքը հավատում է միայն Աստծուն, որ Տերն է հայոց միակ պաշտպանը եւ մեր ժողովրդի միասնությունը։ «Մենք պետք է բռունցվենք»,- ասաց Լ. Միրզոյանը եւ ներկայացրեց իր ծննդավայրը, որը սահմանին է։ Այստեղ են ծնվել նշանավոր մարդիկ։ Տեղեկացրեց, որ Տավուշը ռազմական առումով բավականին ներուժ ունի։ Պատմեց, որ իր հայրական տունը թշնամու հրետակոծությունից ավերվել է, հայրը զոհվել է, մայրը 3 անգամ վիրավորվել է եւ երբ խրամատ փորելիս է եղել, թուրքերը նկատել եւ սպանել են։   Ելույթի վերջում իր հեղինակած «Չորաթան» գիրքը, որում նաեւ Արցախյան գոյամարտում նահատակված 14 քաջորդիների մասին է գրված, նվիրեց Խ. Մարոզյանին։

Երեկոյի ընթացքում եղավ նաեւ մշակութային մաս։ Կոմիտասի երգերի կատարումով հանդես եկավ «Բյուրական» համույթը՝ գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ-խմբավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ։ Հայրենանվեր գործունեության համար Խ. Մարոզյանը ԻՀՄԱ պատվոգիր հանձնեց Գ. Հարությունյանին։ ԻՀՄԱ-ի կողմից «ՀԱՅԸ» հուշամեդալով հետմահու պարգեւատրվեց հավերժ զինվոր Գեւորգ Գեւորգյանը: Անմահ հերոս Գ. Գեւորգյանը բնակվել է Գերմանիայում, եղել է ճանաչված մարզիկ։ Լսելով պատերազմի մասին՝ Գեւորգը այնտեղ թողել է նշանածին, ով գերմանուհի է, իր ապագան, եկել է հայրենիք, մասնակցել մարտերին եւ նահատակվել հերոսաբար։ Խ. Մարոզյանը հուշամեդալը հանձնեց հերոսի մորը՝ Թամարա Գեւորգյանին։ Ասմունքով հանդես եկավ բանաստեղծուհի Կարինե Ամիրյանը, իսկ Աշուղ Աստղանուշը կատարեց իր երգերից, կարեւորեց նման նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ կփոխվի իրավիճակը, եւ մեր ժողովուրդը կհամախմբվի։ Եղբոր անվան դասարանում էր նաեւ Դավիթ Հովհաննիսյանը, ով մոր՝ նույն դպրոցի ուսուցչուհի Գոհար Կիրակոսյանի հետ նույնպես ծրագրի հիմնադիրներից է։ Ներկա էին նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից նահատակված հերոսներ Ժորա Սարգսյանի մայրը՝ Արմինեն, եւ Ռոբերտ Գալստյանի այրին՝ Ժենյա Գալստյանը։ Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, նույնպես կարեւորեց նախաձեռնությունը։ Նախաձեռնության հիմնադիր անդամներ դարձան նաեւ հերոսածին այլ մայրեր, եւ բոլորի նպատակը մեկն է՝ բռունցքվել, որ այլեւս զոհեր չունենանք։

«Մեր օրերում, երբ հասարակության պառակտվածությունն ու հուսալքությունը հասել են վտանգավոր եզրագծի, օրախնդիր է դառնում հասարակական լայն շրջանակների համար ապահովել այլընտրանքային տեսադաշտ, դառնալ նրանց համար կողմնորոշիչ եւ խթանող ուժ, առողջացնել եւ կոնսոլիդացնել հասարակության տարբեր հատվածները։ Այս կարեւոր առաքելությամբ «ԱՊՐԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՑՆԵՆՔ» հասարակական կառույցը բավականին գրավիչ կազմով այսօր մտավ հանրային դաշտ»,- երեկոյի վերջում ասաց Խ. Մարոզյանը։

Թեգեր: Արցախհերոսպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Սպիտակ տան հիմնարկեքը եւ երեւակայական անկումը

Սպիտակ տան հիմնարկեքը եւ երեւակայական անկումը

«Ո՞ւմ թողի՛ր քո էրգի՛ր, Միրո՛, անտեր շների՛ն թողիր…»

«Ո՞ւմ թողի՛ր քո էրգի՛ր, Միրո՛, անտեր շների՛ն թողիր…»

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist