Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սպիտակ տան հիմնարկեքը եւ երեւակայական անկումը

Հոկտեմբերի 15, 2022
Այլք
Սպիտակ տան հիմնարկեքը եւ երեւակայական անկումը
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
39
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

230 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, սկսվեց Վաշինգտոնի Սպիտակ տան շինարարությունը: Այդ կառույցը եղել է եւ մնում է ԱՄՆ բոլոր նախագահների պաշտոնական նստավայրը, բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի, որի պաշտոնավարման ժամանակահատվածում Սպիտակ տունը դեռ գոյություն չուներ: «Սպիտակ տունը» պաշտոնական անվանում դարձավ միայն 1901 թ. Թեոդոր Ռուզվելտի հրամանով։

Շենքի անվանումից Սպիտակ տունը վաղուց արդեն վերածվել է շատ ավելի ազդեցիկ արտահայտության: Քաղաքական ու լրագրողական ամենայն շրջանակներում  «Սպիտակ տուն» արտահայտությունն օգտագործվում է որպես ԱՄՆ նախագահի վարչակազմի հոմանիշ, այնպես ինչպես Կրեմլը, Ելիսեյան պալատը, Բուքինգեմյան պալատը եւ այլն: Սակայն, օրինակ, Արգենտինայի նախագահի նստավայր Casa Rosada-ն (Վարդագույն տուն) կամ Palace Cheonwadae-ն (Կապույտ տուն)՝ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայրը, այդպես էլ մնացել են որպես հենց տվյալ շենքերի անվանումներ:

Եվ դա ինչ-որ տեղ նաեւ բնական է, որովհետեւ, ի տարբերություն հիշյալ եւ մյուս կառույցների կամ նստավայրերի, Սպիտակ տունը դարձել է եղանակ թելադրող համաշխարհային մրցասպարեզում, որտեղ տեղի ունեցող քննարկումները եւ կայացվող որոշումները վերաբերում են ոչ միայն ԱՄՆ-ին եւ ամերիկյան ժողովրդին, այլեւ միջազգային իրադարձությունների կամ ազգերի եւ պետությունների ճակատագրերի…

Ի դեպ, 1993 թ. մոտավորապես այս օրերին, ավելի ճիշտ՝ 1993 թ.  հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանով տանկային գրոհ սկսվեց Մոսկվայում գտնվող Սպիտակ տան՝ Սովետների տան վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր ՌՍՖՍՀ Գերագույն խորհուրդը: Հետագայում այնտեղ տեղափոխվեց Ռուսաստանի կառավարությունը: Ոչ պաշտոնապես այդ շենքը ժողովրդի մեջ ցայսօր էլ անվանվում է Սպիտակ տուն:

Ի տարբերություն այս Սպիտակ տան, վաշինգտոնյան Սպիտակ տունը զերծ է մնացել նման ճակատագրից: Թեպետ ամերիկյան կինոարդյունաբերությունը ձեռնպահ չի մնացել նաեւ այս թեմայից՝ ի դեմս Ռոլանդ Էմիրիխի «Սպիտակ տան անկումը» ( White House Down) մարտաֆիլմի, որը Սպիտակ տան վրա երեւակայական գրոհի մասին է: Փոխարենը՝  2021 թ. հունվարի 6-ին Վաշինգտոնում իրական գրոհի ենթարկվեց Կապիտոլիումի բլրին գտնվող Կոնգրեսի շենքը, երբ պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցներ հավաքվեցին Վաշինգտոնի կենտրոնում…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱՄՆՍպիտակ տուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Ո՞ւմ թողի՛ր քո էրգի՛ր, Միրո՛, անտեր շների՛ն թողիր…»

«Ո՞ւմ թողի՛ր քո էրգի՛ր, Միրո՛, անտեր շների՛ն թողիր…»

«Մի պատմություն»` ցեղասպանությունը վերհիշելով

«Մի պատմություն»` ցեղասպանությունը վերհիշելով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist